Մասնակից:Հերմինե Գևորգյան/Ավազարկղ

Ուրարտական մշակույթ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել,որ Ուրարտական պետության գոյության ժամանակաշրջանում/Ք․ա․9-6-րդ դդ․/տեղի է ունեցել երկաթի զանգվածային յուրացում՝արտադրության միջոց հանդիսացող գործիքները,զենքերը,զանազան այլ առարկաներ պատրաստվում էին երկաթից։Երկաթի օգտագործումը մեծապես նպաստեց երկրի առաջընթացին։Զարգանում է ամրոցաշինությունը,քաղաքաշինությունը,ճարտարապետությունը։Վերջինս ունի հինարևելյան բնորոշ գծեր և ակնհայտորեն տարբերվում է Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասի ճարտարապետությունից։Ուրարտացիներն իրենց ամրոցների ու պալատների պատերը զարդարել են գունավոր որմնանկարներով՝աստվածությունների,առասպելական-պաշտամունքային բնույթի պատկերներով,բուսական և երկրաչափական զարդանախշերով։ Ամրոցաշինությունը ունի խիստ ինքնատիպ բնույթ․ամրոցի պարիսպները քարե հիմքերի վրա հում աղյուսե շարվածքով էին կանգնեցվում։Պեղված և համեմատաբար լավ ուսումնասիրված ամրոցներում/Էրեբունի,Թեյշեբաինի/հայտնաբերվել են կենցաղային և ռազմական բավական հարուստ հնագիտական նյութեր՝կարասներ,վահաններ,սաղավարտներ,նետասլաքներ,աճյունասափորներ,գարեջրի գլանաձև անկանթ սափորներ,անգամ եթերային յուղերի փոքրիկ սրվակներ։Ուրարտական խեցեղենը ակնհայտորեն տարբերվում է Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնաբերված այլ ժամանակաշրջանների խեցեղենից․ուրարտական ճրագաթասերը թմբիկով բաժանված են երկու մասի և բաժանման մասի վրա կան զույգ անցքեր,կարասները խոշոր են,կարմրավուն,պատերի վրա կան ներս ընկած խոշոր փոսեր,ըստ որում յուրաքանչյուր փոսիկը համարժեք է 250լ տարողությանը։Աճյունասափորները ևս հետաքրքիր են և առանձնահատուկ․դրանց վրա կան երեք անցքեր։