Մասնակից:Հարություն Առաքելյան/Ավազարկղ

Անձնական տվյալներ

Ծննդյան ամսաթիվ Սեպտեմբեր 15, 1962թ.

Ծննդավայր Երևան, Հայաստան

Գործունեություն

2020 թվական Արմենիուս Միաբանության, հիմնադիր

2017թվականից Չեխ-հայկական բարեկամության ասոցացիա, հիմնադիր

2012 թվականից Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ

2003-2012թթ. Հայատանի Ռամկավար Ազատական Կուսակցության ատենապետ

1999-2003թթ. ԱԶԳ օրաթերթի գործադիր տնօրեն

1992-1995թթ. Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Երևանի Զարթոնք ակումբի ատենապետ, ՀՌԱԿ Կենտրոն շրջանակի ատենապետ

1989 թվականից Գործարար

1986-1991թթ. «ՍԻԳՄԱ» ռազմարդյունաբերական գործարան` որպես առաջին կարգի ճարտարագետ-մեխանիկ

Կրթություն

1980-1986թթ. Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ, Մեքենաշինական ֆակուլտետ

1970-1977թթ. Երևանի №10 երաժշտական դպրոց` դաշնամուրի բաժին

1969-1979թթ. Եղիշե Չարենցի №67 միջնակարգ դպրոց


Զին. Ծառայություն

-1995-1997թթ. Ծառայություն ՀՀ Ազգային Բանակում - խառը հրետանային դիվիզիոնի հետախուզության պետ


Լեզուների իմացություն

Հայերեն (մայրենի), ռուսերեն (լավ), անգլերեն (բավ.) չեխերեն (բավ.),սլովակերեն (բավ.)


Լրացուցիչ տեղեկություններ

-2020թ ստացել է Շարժական հողմագեներատորներ գյուտի՝ նորարական մոդելի պատենտ համար 580-Ս

-1997թ. հեղինակել է Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ անունը կրող ռազմավարական ծրագիրը, որի երկու փուլերն արդեն կյանքի են կոչվել՝

առաջին – ստեղծվել է ՀՀ Ջրային պաշարները տնօրինող մեկ-միասնական պետական մարմին

երկրորդ – ՀՀ և Իրանի կառավարությունները սկսել են աշխատանքները Մեղրիի կիրճում` Արաքս գետի վրա հիդրոէլեկտրոկայանի համատեղ նախագծման, կառուցման և շահագործման վերաբերյալ:

-1999թ. ընտրվել է ՀՌԱԿ ատենապետ, սակայն կարճ ժամկետում հրաժարվել և կազմակերպել է ՀՌԱԿ արտահերթ նոր Համագումար և նոր ատենապետի ընտրություններ: Այդ Համագումարում ընրտրվել է ՀՌԱԿ փոխատենապետ:

-2003թ. հուլիսի 19-ին տեղի ունեցած ՀՌԱԿ XII Համագումարում առաջին նիստին ընտրվել է ՀՌԱԿ Համաատենապետ, իսկ նույն թվականի նոյեմբերի 9-ի երկրորդ նիստին՝ ՀՌԱԿ Ատենապետ

-Մասնակցել է աշխարհասփյուռ ՌԱԿ-ի 23-րդ (Փարիզ), 24-րդ (Աթենք), 25-րդ ( Ամման) Համագումարներին, Աթենքում իրականացնելով պատմական որոշում՝ ՀՌԱԿ-ի մաս կազմելը Մայր կուսակցությանը, իսկ Ամմանի Համագումարին ընտրվել է աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչության փոխատենապետ

-1999 թվականից ներկայացրել է ՀՌԱԿ-ը ՀՀ Նախագահին առընթեր Քաղաքական Խորհրդում:

-1994 թվականից հավաքագրել է ազգային փոքրամասնությունների միություններին ՀՌԱԿ-ի դրոշի ներքո և այդուհետ ամեն տարի դեկտեմբերի 10-ին` Մարդու Իրավունքների պաշտպանության միջազգային օրը նրանց մասնակցությամբ կազմակերպել է մշակութային միջոցառումներ, դա առիթ հանդիսացավ, որպեսզի նրանք ստեղեն իրենք Լիգան

-1991-1997թթ հանդես է եկել բարգոծությամբ, որպես Երևանի Կամերային Երաժշտության տան հովանավոր, ֆինանսավորելով մշակութային բազմաթիվ միջոցառումներ

-2003-2012թթ. ՀՌԱԿ ատենապետության տարիներին կազմակերպել է Սփյուռքի երիտասարդության համար բազմաթիվ Երիտասարդական Բանակումներ` «ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ» նշանաբանով: Նրանց համար հնարավորություն ստեղծել ծանոթանալ Հայրենիքի պատմամշակութային և հոգևոր արժեքներին, հաց կիսել Հայ Զինվորի հետ` Արցախի զորանոցում, ծանոթանալ հայկական ժամանակակից զինտեխնիկային, մասնակից դառնալ այլ հայրենասիրական միջոցառումներին

-2003 թվականի ապրիլին Մոսկվայում ներկայացրել է Հայաստանը Պատրիոտ Կուսակցությունների Առաջին Համաշխարհային Կոնգրեսին, որը կազմակերպել էր Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախագահ, Ռուսաստանի Պառլամենտի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Կոնգրեսի հիսունից ավել երկրների պատվիրակներին, տասնյակ դիվանագետների և մամուլի ներկայացուցիչների ստիպել է ոտքի վրա հարգել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը, որի արդյունքում էլ Կոնգրեսը ընդմիշտ լքել են թուրք և ադրբեջանցի ներկայացուցիչները: Ընդգրկվել է Կոնգրեսի ստեղծած քաղաքական հետազոտությունների խմբում:

-2009թ. նրա ջանքերի շնորհիվ, առաջին անգամ հայոց նորագույն քաղաքական պատմության մեջ հնարավոր եղավ երեք կուսակցությունների միավորումը ՀՌԱԿ-ի Դրոշի ներքո. դրանք էին ԴԱՇԻՆՔ կուսակցությունը՝ նախագահ, Արցախի Ազգային Հերոս, Պատերազմի Գլխավոր Հրամանատար, Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան, ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ կուսակցությունը՝ նախագահ, Երկրապահ Կամավորական շարժման հիմնադիր, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյան, ԱԶԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ կուսակցությունը՝ նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Էդվարդ Անտինյան:

-Տարբեր հոբելյանական առիթներով Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնի մեծ դահլիճում, մեծ ճանաչում ունեցող մշակութային գործիչների մասնակցությամբ կազմակերպել է բազմահազարանոց հայրենասիրական-մշակութային միջոցառումներ՝ որոնցից էր Արմենական կուսակցության ստեղծման 120-ամյա տարեդարձին նվիրված Պարույր Սևակի «Անլռելի Զանգագատուն» ստեղծագործության կոմպոզիցիան

-Հարություն Առաքելյանի մտահաղացմամբ, ՀՌԱԿ տարբեր միջոցառումների ժամանակ ՀՌԱԿ ՈՍԿԵ ՀՈՒՇԱՇՔԱՆՇԱՆՈՎ են պարգևատրվել վաստակաշատ մարդիկ /սենատոր Ջեք Սքաթ, աշխարհի եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, հայկական պարարվեստի մոհիկան Վանուշ Խանամիրյանը, լրագրող Ցվետանա Պասկալևան, բազմաթիվ երգիչ երգչուհիներ, կատարողներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլ մեծանուն ու երիտասարդ տաղանդավոր անհատներ/

-2011թ. տարեվերջին կուսակցությանը չվնասելու համար հրաժարվել է ՀՌԱԿ Ատենապետի պաշտոնից (պահպանելով աշխարհասփյուռ ՌԱԿ փոխատենապետի պաշտոնը) և լծվել հակակոռուպցիոն գործունեության, որի արդյունքում բացահայտել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հարյուրավոր միլիոն դոլարների գանձագողությունը: Դրա մասին հրապարակել է մամուլում յոթ ԲԱՑ ՖԱՔՍԵՐԻ տեսքով, որտեղ մանրամասն ներկայացրել է պետպաշտոնյաների կոռուպցիոն գործունեության սխեման՝ հիմնավորելով այն փաստաթղթերով: Սակայն, ՀՀ բռնապետական ղեկավարությունը, փոխանակ ընթացք տար հանցագործներին պատժելուն, հակառակը՝ մեծ արշավ սկսվեց Հարություն Առաքելյանի դեմ՝ գործադրելով դատախազության, ոստիկանության, արդարադատության նախարարության հակասահմանադրական գործառույթներ

Արդյունքում տեղի ունեցան հիսունից առավել կուսակցականների բազմակի հարցաքննություններ, որպեսզի ցուցմունք կորզվեր Հարություն Առաքելյանի դեմ: Իրականացվեցին ՀՌԱԿ գրասենյակների և Հարություն Առաքելյանի բնակարանի խուզարկություններ, արխիվի և ունեցվածքի բռնագրավումներ, իսկ վերջում անհիմն ձերբակալվեց նրա տեղակալը

Ընկերներին ճնշումներից ազատելու համար ստիպված լքեց հայրենիքը և 2012 թվականի ապրիլից հաստատվեց Չեխիայի Հանրապետությունում, որտեղ էլ և չեխական կառավարության կողմից ստացավ քաղաքական ապաստան՝ Եվրոմիության քաղաքական գործիչների անվտանգության ապահովման ծրագրի շրջանակներում

-2012թ աշնանը ՀՀ Ոստիկանությունը կարճել է Հարություն Առաքելյանի հանդեպ բացված քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառով:

-Հարություն Առաքելյանը իր միջոցներով մշտապես ֆինանսավորել է իծնե հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող «Help» բարեգործական հիմնադրամին, «Երկրորդ Աշխարհամարտի Վետերանների Միություն» կազմակերպությանը, բազմաթիվ ազգային ծրագրեր և անհատների:

-1999-2003թթ. ստանձնել է ԱԶԳ օրաթերթի տնօրենի պաշտոնը: Կազմակերպել է թերթի ինտերնետային տարբերակի ստեղծումը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հետագայում գտել է հովանավոր ևս մեկ լեզվով՝ թուրքերենով հարստացնելով թերթը

Երկու անգամ մասնակցել է Պարբերականների Համաշխարհային Ասոցիացիայի (World Association Newspaper) կոնգրեսներին (Շվեյցարիա-Լոզան, Բելգիա-Բրուժ): Միջազգային կազմակերպությունների հրավերներով գործուղվել է աշխարհահռչակ պարբերականների խմբագրություններ` փորձի փոխանակման, որոնցից են «Washington Post», «San», «Chicago Tribune» (ԱՄՆ), «EDD Media Group» (Շվեյցարիա), «Le Monde», «Libération», «L'Express» (Ֆրանսիա), «Комсомольская Правда», «Деловой Петербург» (Ռուսաստան) և այլ խմբագրություններ:

-2000թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Ագզային Դեմոկրատական Ինստիտուտի և Պետդեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրությունների դիտորդական և փորձի փոխանակման առաքելությանը, հանդիպումներ ունեցել Սպիտակ Տանը, Սենատում, Կոնգրեսում, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների նախընտրական կենտրոնական գրասենյակներում, ինչպես նաև մասնակցել տարբեր քննարկումների՝ կազմակերպված Fonds Carnegie կողմից, հանդիպել Ազատություն ռադիոկայանի տնօրեն Փոլ Գոբլի և ամերիկյան բազմաթիվ հասարակական քաղաքական, պետական, դիվանագիտական ներկայացուցիչների հետ

-Հայաստանյան և արտասահմանյան մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով և հարցազրույցներով, ինչպես նաև բանախոսություններով Հայաստանում և Սփյուռքում

-2005թ հեղինակել է և մամուլում հրապարակել Ազգային Գաղափարաբանության դրույթների հավաքագրման, Պետական Կառավարման Ազգային մոդելի մասին աշխատություններ, այդ թեմայով հանդես եկել բանախոսություններով Հայաստանում, Լոս Անջելեսի Ազգային գրադարանում (2010թ նոյեմբեր) և այլ հայկական գաղթօջախներում

-2008թ. Լոս-Անջելեսի ռեգիոնում՝ 64 քաղաքներում եթեր հեռարձակվող AABC հեռուստատեսությամբ՝ Լույսաշխարհ հաղորդաշարի բազայի հիման վրա, կազմակերպել է Լոս Անջելես – Երևան 60-ից ավել հեռուստակամուրջներ՝ ամբիոն տրամադրելով ազգային մտածողության տեր բազմաթիվ մտավորականների, մշակութային, քաղաքական, հասարական գործիչների:

-2012 թվականից որպես Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ, Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպել է բազմաթիվ մասսայական միջոցառումներ ֆորումներ, սիմպոզիումներ եվրոպական քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ

-2018 թվականից հանդիսանում է Չեխ-հայկական Բարեկամության Ասոցիացիայի հիմնադիր, որի նպատական է սերտացնել հարաբերությունները Չեխիայի և Հայաստանի միջև

-2019 թվականից հանդիսանում է Համահայակական Ազգայաին Համաձայնություն քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչը Պրահայում

- 2020թ հիմնել է Արմենիուս Միաբանությունը


Ընտանեկան կարգավիճակ

Քաղաքացիական ամուսնություն, երկու երեխա

https://www.facebook.com/harutyun.arakelyan