Մասնակից:Հասմիկ Հախվերդյան/Ավազարկղ12

Հասմիկ Հախվերդյան/Ավազարկղ12
Ծնվել էանհայտ է
ԾննդավայրՍյունիք
Մահացել էանհայտ է
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԳլաձորի համալսարան
ԾնողներՋալալ իշխան, Գոնցա իշխանուհի

Ստեփանոս - Տարսայիճ, Սյունիքի իշխանապետ(1324-1331թվականներին), Սյունիքի իշխանաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի թոռը։

Կենսագրություն

խմբագրել

Ստեփանոս-Տարսայիճը Սյունիքնի իշխանաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի թոռն է։ Տարսայիճի ծնողներն են Ջալալ իշխանը և Գոնցա իշխանուհին։ Նրա ծննդյան հստակ թվականը հայտնի չէ։ Մկրտության անունը եղել է Տարսայիճ, հոգևոր կոչում ստանալուց հետո վերանվանվել է Ստեփանոս։ Մի շարք մատենագրական անուններում նշվում է անձի երկու անունների հարանուն կապակցությունը՝ Ստեփանոս-Տարսայիճ։ Մի քանի մատենագրական աղբյուրներում հանդիպում ենք, որ Տարսայիճը սովորել է Գլաձորի համալսարանում։ Նրա ուսուցիչներն են եղել Եսայի Նչեցին և Սարգիս վարդապետը[1]։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ միաժամանակ հոգևոր իշխանության գլուխ են անցնում Օրբելյան տոհմի երկու ներկայացուցւչ՝ Հովհաննես Օրբելը և Ստեփանոս-Տարսայիճը։ Բանն այն է, որ Տարսայիճ Օրբելյանի մահվանից հետո գժտություն է սկսվել նրա որդիների միջև ժառանգական տիրույթների համար։ Ստեփանոս-Տարսայիճին վերաբերող առաջին գրավոր տեղեկությունը թվագրվում է 1314 թվականով, որբ Ստոփանոս Տարսայիճը սկսում է սովորել Գլաձորի համալսարանում։ Նրա մասին ջերմ խոսքերով է արտահայտվում Ստեփանոս Կիլիկեցին, այնուհետև Տարսայիճի մասին խոսում է նաև Կյուրոնը՝ 1321 թվականին։ 1331 թվականից Ստեփանոս-Տարսայիճը հիշվում է որպես Սյունյաց մետրոպոլիտ[2]։

Գործունեություն

խմբագրել

Ստեփանոս-Տարսայիճը բացի հեգևոր գործունեությունից զբաղվել է նաև շինարարությամբ։ Նա կառուցել է Եղեգիսի նշանավոր ճարտարապետական կոթողներից մեկը՝ «Զորաց տաճարը», որի վրա մինչ օրս պահպանվում է արձանագրություն։Ստեփանոս-Տարսայիճը նպաստել է Սյունյաց վանքերի նյութական բարեկեցությանը։ Այս մասին որոշակի տեղեկություններ կան Որոտնավանքի 1326 թվականի վիմագիր արձանագրություններից մեկում[3]։

Ինչպես Տարսայիճի ծննդյան, այնպես էլ մահվան թվականը անհայտ է։ Արդեն 1333 թվականին գրիչ Կյուլոնը այլևս չի նշում Տարսայիճի անունը։ Սրանից հետևում է, որ 1331-1333 թվականներն ընկած հատվածում Տարսայիճն արդեն մահացել էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրիգոր Գրիգորյան, Սերգեյ Հախվերդյան (2001). Սյունիքի պատմություն. Երևան: Հրազդան. էջ 167. ISBN 99930-73-00-8.
  2. Սերգեյ Հախվերդյան, Գրիգոր Գրիգորյան (2001). Սյունիքի պատմություն. Երևան: Հրազդան. էջեր 168–168. ISBN 99930-73-00-8.
  3. Գրիգոր Գրիգորյան, Սերգեյ Հախվերդյան (2001). Սյունիքի պատմություն. Երևան: Հրազդան. էջ 170. ISBN 99930-73-00-8.