Մասնակից:Հասմիկ88/Ավազարկղ

Wirecard սկանդալը՝ (Գերմաներեն: Wirecard-Skandal) կորուպցիոն սկանդալ, որը պայմանավորված է եղել մի շարք կոռուպցիոն գործողություններով, որոնցից էր՝ կեղծ ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը, որն էլ հանգեցրել է Wirecard կազմակերպության սնանկացմանը։ Ընկերությունը գտնվում էր Մյունխենում և զբաղվում էր Ֆինանսական ծառայություններ մատուցելով :Ընկերությունը հաճախորդներին առաջարկում էր էլեկտրոնային վճարումների և ռիսկերի կառավարման ծառայություններ, ինչպես նաև ֆիզիկական քարտերի թողարկման և վերաթողարկան ծառայություններ: Ընկերությունը ընդգրկված էր DAX ինդեքսում։ Wirecard Bank AG-ը որը այս ընկերության դուստր ձեռնարկությունն էր ուներ բանկային լիցենզիա և պայմանագրեր մի քանի միջազգային ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:

Հաշվապահական հաշվառման սխալների մասին ենթադրություններ և պնդումներ եղել են ընկերության հիմնադրման առաջին իսկ օրերից մինչև 2019 թվականը, այն հրապարակայնացվել է այն բանից հետո, երբ Financial Times-ը հրապարակեց մի շարք ազդարարների բողոքներ և ներքին փաստաթղթեր որոնք վկայում էին այդ մասին: 2020 թվականի հունիսի 25-ին Wirecard-ը հայտարարել է իր անվճարունակության մասին, երբ պարզ է դարձել, որ անհետացել է 1,9 միլիարդ եվրո[1][2], ինչպես նաև նրա գլխավոր տնօրենի՝ Մարկուս Բրաունի պաշտոնանկության և ձերբակալության պատճառով ։[3] Գերմանիայի առաջատար ֆինանսական վերահսկողության դաշնային մարմնի (BaFin) կողմից օրենսդրության խախտման և Wirecard-ի աուդիտով զբաղվող ընկեկերության՝ Ernst & Young-ի, հնարավոր անփութության վերաբերյալ մեղադրանքներ են բարձրաձայնվել:

Wirecard կազմակերպության առաջխաղացումը խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: 2002 թվականին, երբ Մարկուս Բրաունի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց ընկերությունը կենտրոնացավ առցանց վճարային ծառայությունների մատուցման վրա։ Ստանալով InfoGenie AG կազմակերպությունից իրավունք Wirecard-ը դարձավ Neuer Markt ֆոնդային շուկայի մասնակից, որը քննադատվեց քանի որ այդ ձևով կազմակերպությունը խուսափեց պատշաճ ստուգումից։ [4] Կազմակերպությունը նոր բաժնետոմսեր թողարկելու միջոցով մեծացրեց կապիտալը և ներառվեց Prime Standard ֆոնդային շուկայում ' հակադարձ IPO-ի միջոցով: 2007 թվականին EY-ի կողմից իրականացված մանրակրկիտ աուդիտը փարատեց ներդրողների մտահոգությունները: Wirecard-ը ներառվել է TecDAX - ում 2006 թվականից[5] և DAX-ում 2018 թվականից։ [6] 2018 թվականին Wirecard-ի բաժնետոմսերը ամենաբարձրն են գնահատվել՝ ընկերությունը գնահատվել է 24 միլիարդ եվրո:

Wirecard-ի արագ աճի հիմքում միջազգային ընդլայնման էր, որը իրականանում էր տեղական ձեռնարկությունների ձեռքբերման միջոցով։ 2017 թվական մարտին Wirecard-ը ձեռք բերեց Citi Prepaid Card Services-ը և ստեղծեց Wirecard Հյուսիսային Ամերիկան՝ մուտք գործելով ԱՄՆ շուկա։[7] Նաև 2007 թվականին Wirecard-ը ընդլայնվեց բանկային ոլորտում՝ գնելով XCOM Bank AG-ը այնուհետև կնքելով պայմանագրեր Visa-ի և Mastercard-ի հետ սկսեց թողարկել քարտեր: 2019 թվականի նոյեմբերին Wirecard-ը մուտք գործեց չինական շուկա՝ ձեռք բերելով Պեկինում գործող AllScore վճարային ծառայությունները։

Անկման պատճառները խմբագրել

Wirecard-ը իր շահույթը չափից շատ ցույց տալու նպատակով մի շարք խարդախ հաշվապահական գործունեություն է ծավալել։[8] Չնայած մեղադրանքներին, BaFin-ը քիչ միջոցներ օգտագործելով կարողացավ ընկերության դեմ պայքարլ, մինչև դրա վերջնական փլուզումը։

Հաշվապահական խախտումներ խմբագրել

Wirecard-ի համակցված բանկային (իր դուստր ընկերության Wirecard Bank-ի ) և ոչ բանկային (հիմնականում վճարումների մշակում) գործառնությունները նրա ֆինանսական արդյունքներն ավելի դժվար համեմատելի էին դարձնում այլ նմանատիպ ընկերությունների հետ, ուստի ներդրողները հույս ունենիլ որ ընկերության ճշգրտված ֆինանսական հաշվետվությունները ճիշտ են:[9] «Ճշգրտված» հաշիվետվությունները, նման չեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխանող հաշվետվությունների, այդ պատճառով ընկերությունը ընկերությունը կարողացել է եկամուտների և դրամական հոսքերի ուռճացված ցուցանիշներ ներկայցնել:[10] Վտանգի մասին դեռևս նախազգուշացվել է 2008 թվականին, երբ գերմանական բաժնետերերի ասոցիացիայի ղեկավարը բարձրաձայնեց Wirecard-ի հաշվեկշռային խախտումների մասին:Այն բանից հետո, երբ EY-ն հատուկ աուդիտ անցկացրեց՝ ի պատասխան քննադատությունների,և այդ ժամանակից այն դարձավ որպես Wirecard-ի հիմնական աուդիտոր և այդպես եղավ ընկերության ողջ պատմության ընթացքում: 2015-ին Financial Times-ը զեկուցեց, թե ինչ է տեսնում որպես զգալի թերություն Wirecard-ի կարճաժամկետ ակտիվների և պարտավորությունների միջև: Սա այն պատճառով էր որ Wirecard-ը միայն փոքր միջնորդավճար էր վերցնում իր ծառայությունների դիմաց։[11] Ի պատասխան՝ Wirecard-ը պահպանեց Մեծ Բրիտանիայի իրավաբանական ընկերության Schillings-ի և Լոնդոնում գտնվող FTI Consulting-ի հանրային կապերի գործակալության ծառայությունների մատուցումը[6]: Ավելի ուշ՝ 2015 թվականին, J Capital Research-ը հրապարակեց զեկույց, որը խորհուրդ էր տալիս կրճատել Wirecard-ի բաժնետոմսերը, քանի որ ընկերության ասիական գործառնությունները շատ ավելի փոքր էին, քան հայտարարվում էր:[9] Later in 2015, J Capital Research published a report that recommended shorting Wirecard's stock, as it saw the company's Asian operations to be much smaller than claimed.[12] 2016 թվականին Zatarra Research անունով նախկինում անհայտ կազմակերպության կողմից հրապարակված քննադատական զեկույցը հանգեցրեց բաժնետոմսերի գների անկման, ինչը դրդեց BaFin-ին հետաքննություն սկսել շուկայի հնարավոր մանիպուլյացիայի վերաբերյալ:[13][14]

2021 թվականի հուլիսին Wirecard ընկերությունը վարձեց Alix Partners կորպորատիվ հետախուզական ընկերությանը, որպեսզի իր հաշվապահական պրակտիկայի վերաբերյալ մանրամասն քննություն իրականացնի, արդյունքում պարզ դարձավ որ Wirecard-ը անկարող է վճարել իր պարտքերը կամ կատարել իր ֆինանսական պարտավորությունները և համարվում է անվճարունակ:[15]

Wirecard-ի ոչ թափանցիկ եղանակով ձեռքբերումները և կորպորատիվ կառուցվածք խմբագրել

Wirecard-ի քննադատները նշում են որ գլոբալ ձեռքբերումները՝ որպես օրգանական աճի հետ կապված խնդիրները քողարկելու միջոց են հանդիսացել՝ ավելացնելով եկամուտները արտաքին աղբյուրներից: Վաղ քննադատություններն ուղղված էին Wirecard-ի կողմից շուկայական արժեքից զգալիորեն ավելի փոքր գնով ձեռնարկությունների գնումներին վճարելով դրանց դիմաց բարձր գումար: 2015 թվականին Wirecard-ը գնեց 340 միլիոն եվրոյով հնդկական ընկերություն որի հիմնադիրներն չէին կարողացան ֆինանսավորում ներգրավել գնահատելով իրենց հիմնական ակտիվները 46 միլիոն եվրոյով:[16] Wirecard-ը արձագանքեց դրան պնդելով, որ անկանխիկ ֆինտեխ արդյունաբերության արագ աճը արդարացնում է նման գնահատումները։[17] Wirecard-ի «գնել և կառուցել» ռազմավարության հետ կապված մի շարք գործարքներ քննադատվեցին որպես անսովոր ձևով կազմված, ինչը հանգեցրեց 670 միլիոն եվրոյի ոչ նյութական ակտիվների ստուգման դժվարություններին:[18]

2018 թվականին Հարավային հետաքննող լրագրող հիմնադրամը (այժմ՝ Ֆինանսական լրագրության հիմնադրամ) յոթ ամիս տևած հետաքննությունից հետո եզրակացրեց, որ ըստ ներկայացված փաստաթղթերի, Wirecard-ի կողմից 2015 թվականի հոկտեմբերին 340 միլիոն եվրոով գնած հնդկական ընկերության առնվազն 175 միլիոն եվրոն չի փոխանցվել։

Ընկերության շահույթի արհեստական աճը խմբագրել

2019 թվականի հունվարին Financial Times-ը զեկուցել է Wirecard-ի Սինգապուրի հետաքննության ընթացքում բացահայտված խախտումների մասին, որը սկսվել է 2018 թվականի մարտին ներքին կարգով։ Wirecard-ի ասիական-խաղաղօվկիանոսյան գործառնությունների հաշվապահական հաշվառման ղեկավար Էդո Կուրնյավանին մեղադրում էին շահույթն արհեստականորեն ուռճացնելու նպատակով կեղծ և հետաձգված պայմանագրեր ստեղծելու մեջ՝ անորոշություններ ստեղծելով Wirecard-ի հաշիվների հուսալիության վերաբերյալ:[19] Rajah & Tann իրավաբանական ընկերության կողմից պատվիրված նախնական զեկույցը, որը դիտվել է FT-ի կողմից, մատնանշում է Wirecard-ի ասիական գործառնությունների մի քանի տարիների ընթացքում հաշվապահական գրքերի սխալ լրացումը՝ Wirecard-ի Մյունխենի օպերացիոն թիմերի որոշակի գիտելիքներով:[20] Չնայած զեկույցին, որևէ գործողություններ չեն ձեռնարկվել զեկույցում նշված հիմնական անձնակազմի նկատմամբ: 2019 թվականի փետրվարին Wirecard-ի ընթացիկ հետաքննություն անցկացրել են Սինգապուրի իշխանությունները:[21] BaFin-ը երկու ամսով արգելել է Wirecard-ի բաժնետոմսերի կարճ վաճառքը՝ պատճառաբանելով ներդրողների վստահության անկումը:

Ագրեսիվ հարձակում քննադատների վրա խմբագրել

Wirecard-ը անսովոր ագրեսիվ մարտավարության ուներ նրանց նկատմամբ, ովքեր հարցեր էին բարձրացնում ընկերության բիզնես գործառնությունների կամ հաշվապահական հաշվառման վերաբերյա: 2019 թվականին ընկերությունը վարձել էր Լիբիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Ռամի Էլ Օբեյդիին՝ լրագրողների և հանրային կարճ վաճառողների դեմ հակազդեղ գործողություններ իրականացնելու համար։[22] Էլ Օբեյդին ապացույցներ է ներկայացրել առ այն, որ Financial Times-ը համաձայնության է եկել կարճ վաճառողների հետ [23], ինչը թերթը մերժել է արտաքին իրավաբանական ընկերության հետաքննությունից հետո [24]:

Աուդիտի ձախողումները խմբագրել

BaFin-ը բազմաթիվ հետաքննություններ է անցկացրել լրագրողների և կարճ վաճառողների դեմ՝ շուկայի ենթադրյալ մանիպուլյացիայի պատճառով՝ ի պատասխան Wirecard-ի մասին լրատվամիջոցների բացասական հրապարակումների: BaFin-ը չուներ Wirecard-ի հիմնական բիզնեսը կամ նրա հաշվապահական հաշվառումը հետաքննելու իրավասությունը, և իրականում ստուգման իրավունք ուներ միայն Wirecard-ի բանկային բիզնեսի դուստր ձեռնարկության նկատմամբ:[25][26]

Ինչպես պարզել է KPMG-ի հատուկ աուդիտը, Wirecard-ի երկարամյա աուդիտորը EY-ը չի կարողացել ստուգել կանխիկ պահուստների առկայությունը։ KPMG-ն չկարողացավ ստուգել Wirecard-ի շահույթի մեծ մասը 2016-ից 2018 թվականներին՝ որպես իր աուդիտի մաս՝ Wirecard-ի և նրա գործընկերների համագործակցության բացակայության պատճառով: Հատուկ աուդիտի ընթացքում Wirecard-ը ապակողմնորոշիչ հայտարարություններ է արել ներդրողներին, ինչը հանգեցրել է քրեական հետաքննության այն բանից հետո, երբ BaFin-ի կողմից բողոք է ուղարկվել դատախազներին:

Մատնիչը խմբագրել

2021 թվականի մայիսի 20-ին պարզվեց որ Financial Times-ին խարդախությունը բացահայտող փաստաթղթեր տրամադրած անձը Սինգապուրում գտնվող Wirecard-ի ավագ իրավախորհրդատու Պավ Գիլն է, ով զբաղվում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Wirecard-ի բիզնեսի և գործառնությունների բոլոր իրավական ասպեկտներով :

Հետևանքները խմբագրել

2023 թվականի հունիսին Սինգապուրի նահանգային դատարանը Wirecard-ի միջազգային ֆինանսական մենեջեր Ջեյմս Ուարդհանային դատապարտեց 21 ամսվա, իսկ Wirecard Asia-ի ֆինանսական բաժնի ղեկավար Չայ Աի Լիմին՝ 10 ամսվա ազատազրկման[45]։

2023 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների Նյու Յորքի Հարավային շրջանի շրջանային դատարանը իսրայելական հետախուզական ընկերության հիմնադիր Ավիրամ Ազարիին դատապարտեց 80 ամսվա ազատազրկման և 3 տարվա վերահսկվող ազատ արձակման, ինչպես նաև նրա հաքերային գործունեությունից ստացված հասույթի բռնագանձման։ Ինչ վերաբերում է Wirecard-ի դեմ քննադատություններին, ապա մի շարք փոքր ներդրողներ երկար ժամանակ աջակցում էին ընկերությանը՝ միանալով ինչպես ընկերության, այնպես էլ կարգավորող մարմնի մեղադրանքներին կարճ վաճառողների և շուկայի մանիպուլյացիայի դեմ: Քննադատները վկայակոչում են գերմանական կարգավորիչի, մամուլի և ներդրողների համայնքի հակվածությունը՝ համախմբվելու Wirecard-ի շուրջ՝ ընդդեմ նրանց ընկալման որպես անարդար հարձակում[47]: Softbank-ը ներդրում է կատարել Wirecard-ում 900 մլն եվրո կանխիկի ներդրմամբ 2019 թվականին[48] Ընկերության ձախողումը հրապարակվելուց հետո Softbank-ի ղեկավարները մեղադրեցին աուդիտորի ձախողումներին[49] և հայտարարեցին, որ մտադիր են դատի տալ EY-ին վնասի հատուցման համար [50]՝ միանալով աուդիտորի դեմ դատական գործողություններ սկսելու այլ ջանքերին [51]: 52]

  1. «Wirecard: Scandal-hit firm files for insolvency». BBC News (բրիտանական անգլերեն). 25 June 2020. Արխիվացված օրիգինալից 28 June 2020-ին. Վերցված է 25 June 2020-ին.
  2. «Germany's beleaguered Wirecard to proceed with business after insolvency». Reuters. 2020-06-28. Արխիվացված օրիգինալից 28 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  3. «Former Wirecard CEO Markus Braun arrested». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 26 June 2020-ին. Վերցված է 23 June 2020-ին.
  4. Dohms, Heinz-Roger (2017-02-23). «Das 250-Millionen-Euro-Rätsel des Börsenwunders Wirecard» [The 250 million euro puzzle of the stock market miracle Wirecard]. Manager Magazin (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 20 May 2020-ին. Վերցված է 2020-06-28-ին.
  5. Vogel, Hannes (18 February 2019). «Warum fährt die Wirecard-Aktie Achterbahn?». ntv. Արխիվացված օրիգինալից 13 June 2021-ին. Վերցված է 16 December 2019-ին.
  6. Dörner, Astrid; Kokologiannis, Georgios; Kröner, Andreas (5 September 2018). «Commerzbank fliegt aus dem Dax, Wirecard steigt auf». Handelsblatt. Արխիվացված օրիգինալից 13 June 2021-ին. Վերցված է 16 December 2019-ին.
  7. Schnell, Christian (14 May 2019). «Ein Schritt hin zur Normalität: Wirecard zeigt technische Neuerungen» [A step towards normality: Wirecard shows technical innovations]. Handelsblatt (գերմաներեն). Verlagsgruppe Handelsblatt. Արխիվացված օրիգինալից 13 June 2021-ին. Վերցված է 16 December 2019-ին.
  8. McCrum, Dan (2019-10-15). «Wirecard's suspect accounting practices revealed». Financial Times (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 12 July 2020-ին. Վերցված է 2020-07-10-ին.
  9. 9,0 9,1 McCrum, Dan (2020-06-25). «Wirecard: the timeline». Financial Times. Արխիվացված օրիգինալից 30 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  10. Boyd, Roddy (2018-01-23). «Wirecard AG: The Great Indian Shareholder Robbery». The Foundation for Financial Journalism (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 30 June 2020-ին. Վերցված է 2020-06-29-ին.
  11. McCrum, Dan (27 Apr 2015). «House of Wirecard». Financial Times. Արխիվացված օրիգինալից 27 June 2020-ին. Վերցված է 2020-06-29-ին.
  12. McCrum, Dan (2015-11-20). «JCap on Wirecard: a search for the Asian business». Financial Times. Արխիվացված օրիգինալից 28 June 2020-ին. Վերցված է 2020-06-29-ին.
  13. Schuetze, Arno (2019-02-18). «Germany bans Wirecard 'shorting' as prosecutors probe FT journalist». Reuters. Արխիվացված օրիգինալից 30 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  14. Auchard, Eric (2016-03-15). «Head of Germany's Wirecard rejects fraud allegations by short-seller». Reuters. Արխիվացված է օրիգինալից 30 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  15. Hübner, Arno Schuetze, Alexander (2020-07-21). «Wirecard hires Alix Partners for forensic investigation: sources». Reuters (անգլերեն). Վերցված է 2021-09-17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. McCrum, Dan (25 Jan 2018). «Revisiting Wirecard's big Indian deal». Financial Times. Արխիվացված օրիգինալից 29 June 2020-ին. Վերցված է 2020-06-29-ին.
  17. Storbeck, Olaf (3 Oct 2018). «Wirecard's meteoric rise prompts questions». Financial Times. Արխիվացված օրիգինալից 28 June 2020-ին. Վերցված է 29 Jun 2020-ին.
  18. McCrum, Dan (2015-05-05). «The strange case of Ashazi: Wirecard in Bahrain, via Singapore». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2 July 2020-ին. Վերցված է 2020-06-29-ին.
  19. McCrum, Dan (2019-01-30). «Executive at Wirecard suspected of using forged contracts». Financial Times. Արխիվացված օրիգինալից 28 June 2020-ին. Վերցված է 30 June 2020-ին.
  20. McCrum, Dan (2019-02-07). «Wirecard: inside an accounting scandal». Financial Times. Արխիվացված օրիգինալից 28 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  21. Ng, Jun Sen (2019-02-08). «Police raid Wirecard entities in Singapore after reports of fraud allegations at payments giant». The Straits Times. Արխիվացված օրիգինալից 26 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  22. Storbeck, Olaf (2020-06-28). «Germany to overhaul accounting regulation after Wirecard collapse». Financial Times. Արխիվացված օրիգինալից 30 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  23. Iwersen, Sönke (2019-07-21). «Wirecard erhebt schwere Anschuldigungen gegen die "Financial Times"». Handelsblatt. Արխիվացված օրիգինալից 13 June 2021-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  24. Steinberg, Julie (2019-07-23). «Financial Times Hires Law Firm to Conduct Review of Wirecard Reporting». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 25 September 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  25. «How Wirecard fooled most of the people all of the time». The Economist. 2020-06-25. Արխիվացված օրիգինալից 30 June 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.
  26. Nicola, Stefan (2020-06-24). «How German Fintech Darling Wirecard Fell From Grace». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 3 July 2020-ին. Վերցված է 2020-06-30-ին.