Մասնակից:Հայրապետյան70/Ավազարկղ

Վահրամ Տորիկի Հայրապետյանը ծնվել է 1970թ նոյեմբերի 16-ին, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում` ծառայողի ընտանիքում: 1977թ. ընդունվել է Վարնկաթաղի (Լյուլասազի) 8-ամյա դպրոցը և 1988թ. ավարտել Մաղավուզի միջնակարգ դպրոցը: 1988-1990թթ. ծառայել է  Խորհրդային բանակում: 1991-ին ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը և 1997թ. ավարտել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի վերը նշված ֆակուլտետը՝ ստանալով անասնաբույծ-ինժեների որակավորում: 1997թ. աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում, սկզբում որպես զինղեկ, ապա դասախոս: 2001-2005թթ. աշխատել է նույն քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ: 2001թ. ընդունվել և 2003թ. ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան կենսաբանություն մասնագիտությամբ, 2004թ. ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի 036 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ ու ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2014թ-ին նույն խորհրդում պաշտպանել է դոկտորական թեզը, ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2002-2005թթ. ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԱրՊՀ կենսաբանության ամբիոնում: 2005թ. տեղափոխվել է ԱրՊՀ կենսաբանության ամբիոն, սկզբում որպես դասախոս, իսկ 2008թ-ից մինչև 2011թ. նույն ամբիոնի վարիչ: 2011թ. օգոստոսին տեղափոխվել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղ՝ որպես ուսումնագիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ապա նույն թվականի սեպտեմբերի 1-ից նույն բուհի տնօրեն և աշխատել մինչև 2017թ. դեկտեմբերի 29-ը: 2018թ. հուլիս 6-ին նշանակվել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության, այժմ բնապահպանության կոմիտեի ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, իսկ 2022թ. դեկտեմբերի 23-ին ՊՈԱԿ-ի լուծարման կապակցությամբ ազատվել աշխատանքից, և 2022թ հունվարի 21-ին նշանակվել է ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ:

2009թ. ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի, իսկ 2018թ-ին՝ պրոֆեսորի կոչում: Ունի 105 գիտական և գիտամեթոդական աշխատանքներ, այդ թվում՝ մենագրություններ:

Վ. Հայրապետյանի կողմից 2004թ. Արցախի ֆաունայի համար առաջին անգամ նկարագրվել է ձեռքաթևավորների 16 տեսակ, տրվել դրանց էկոլոգիան և բացահայտվել տարածվածությունն ու կարգավիճակը, իսկ 2014թ. առաջին անգամ Արցախի ամբողջ տարածքում իրականացրել է կաթնասունների ‎ֆաունայի համալիր ուսումնասիրություններ, պարզել կաթնասունների տեսակային կազմը: Առաջին անգամ պարզաբանել Արցախի ‎ֆաունայում ընդգրկված 94 տեսակ կաթնասունների կենսաբանական առանձնահատկությունները, պահպանության խնդիրները: 

Վ. Հայրապետյանի ընդհանուր ղեկավարությամբ 2012թ. առաջին անգամ հրատարակվել է Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրքը:

2017թ. Վ. Տ. Հայրապետյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի 036 մասնագիտական խորհրդում Մ. Ռ. Գրիգորյանը պաշտպանել է կենսաբանական գիտությունների թեկնածուի հայցման ատենախոսություն <<Արցախի Հանրապետության միջատակերները (Insectivora)>> թեմայով: Այսօր ղեկավարում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդ Լ. Գ. Այդինյանի <<Turdus ցեղի կեռնեխների պոպուլյացիաների էկոլոգիան Ստեփանակերտ քաղաքում և հարակից տարածքներում>> թեմայով կենսաբանական գիտությունների թեկնածուի հայցման ատենախոսությունը, որն ավարտին կհասցվի 2025թ-ին:

Մասնակից է մի շարք միջազգային կոնֆերանսներիː

2015թ պարգևատրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով:

2022թ.հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: