Մասնակից:Կարինե Սաղյան/Երկիր Նաիրի Ավազարկղ

Երկիր Նաիրի

խմբագրել

Արձանագրություն՝ Սալմանասար Ա, Նաիրի մասին արձանագրություններ

_____________

Շամշի Ադադ Ա-ի (մ․թ․ա․~1810 - 1775թթ) ստեղծած կայսրությունն խնդիր էր դարձել Հայքի և Միջագետքի միջև։ Քաջանց արքաների (ըստ Մովսես Խորենացու՝ Արամ արքայի) ռազմական արշավանքի արդյունքում Շամշի Ադադ Ա-ի կայսրությունը կործանվեց։ Դրանից հետո Ասորեստանը վերստին սկսում է հզորանալ մ․թ․ա․~14 -13-րդ դարերում։ Ասորեստանի թագավորությունը, որը ցանկանում էր իր տարածքներն ընդարձակել արշավանքներ են ձեռնարկում նաև դեպի հյուսիս՝ դեպի Հայք։ NAIRI երկրանունը նրանցից առաջինը հիշատակում է Թուկուլթի-Նինուրտա Ա-ն NA-I-RI վանկագիր գրելաձևով[1]։

Ասորեստանի թագավորներն այս երկրանունը իրենց արձանագրություններում հիշատակել են մինչև Սարգոն Բ-ն (մ․թ․ա․722-705թթ), որպես URARTU երկրանվան հոմանիշ։ Ըստ տարբեր հետազոտողների NAIRI երկիրը տեղայնացվել է Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում, Աղձնիքից մինչև Կապուտան լիճ ընկած տարածքներում[2]։ Ասորեստանյան արձանագրությունների տվյալները պատկերացումներ են տալիս NAIRI երկրի միայն հարավային սահմանների մասին։ Թուկուլթի-Նինուրտա Ա-ն իր առաջինարձանագրության մեջ նշում է, թե Կաշիարի լեռներից հետո սկսվում է NAIRI երկրի հարավային սահմանը:

Իսկ ամբողջական տարածքին վերաբերող հարցի պատասխանը տալիս է Կելյաշինի երկլեզվյան արձանագրությունը, որի աքքադերեն տեքստում NAIRI երկրանունը գործածված է որպես ուրարտերեն տեքստի BIAINA=Քաջանց երկիր երկրանվան հոմանիշ։ Կելյաշինի արձանագրությունը կազմվել է IŠPUINI արքայի (մ․թ․ա․828-810թթ) և նրա որդու՝ MENUA արքայի (մ․թ․ա․~810-~786թթ) անունից։ Արձանագրության աքքադերեն տեքստում նրանք կոչվում են LUGAL KURNA-I-RI=«արքա NAIRI երկրի», իսկ ուրարտերեն տեքստում՝ LUGAL KURBI-A-I-NA-U2-E=«արքա Քաջանց երկրի»։ Այս փաստը ցույց է տալիս, որ BIAINA, URARTU և NAIRI անվանումները նույն տարածքը զբաղեցնող երկրի տարբեր անվանաձևերն են[3][4]։

----------------------

NAIRIԵՐԿՐԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄԸ

խմբագրել

Որոշ հետազոտողներ NAIRI երկրանունը փորձել են մեկնաբանել որպես «գետերի երկիր»,հիմնվելով երկու փաստերի վրա․

ա․Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը։

բ․Երկրանվան NA-I-RI=NAIRI ընթերցումը գրությամբ որոշ նմանություն ունի աքքադերեն nāru=«գետ, ջրանցք, երակ» բառի հետ։

Երկրանվան ընթերցման տարբերակը կազմելու և նրա իմաստը բացահայտելու համար հիմք են ընդունում հետևյալ դրույթները․

ա․Քաջանց («ուրարտական») սեպագիր գրային համակարգը դասական սեպագրություն է, որում յուրաքանչյուր սեպանշան ունի մեկից շատ ավել ընթերցումներ։Ուստի NA-I-RI գրության ընթերցումը ճշգրտելու նպատակով նախ հարկ է ճշգրտել սեպանշանների ընթերցումները և այդ ընթերցումներից ճիշտ ընտրություն կատարել։ Վերը NA սեպանշանի ընթերցումների քննության արդյունքում պարզեցինք, որ այն ունի նաև ha,hai, hawan, hawar ընթերցումներ։

բ․Նախորդ էջերի քննության ժամանակ պարզեցինք, որ Քաջանց վանկա-գաղափարագիր սեպագրության լեզուն հայերենն է։

գ․Ասորեստանյան և Քաջանց արքաների արձանագրություններում վկայված KURBIA(I)NA,KURARI,KURURARTU երկրանունների ընթերցումների ճշգրտմամբ պարզեցինք, որ դրանք համապատասխանաբար ներկայացնում են Քաջեան, Արի, Արարատ անվանումները,որոնք կազմված են Հայոց ինքնանվանումներից (Քաջ, Արի) և բնութագրից (Արարատ)։

Որպես կանոն, երկրանունները կազմվել են ցեղանուններից։ Ինչպես URARTU-ի մյուս անվանումները, NA-I-RI երկրանունը ևս պիտի կազմված լինի ցեղանունից։ Ուստի, եթե NAIRI երկրանունը կազմված է ցեղանունից, ապա այն պիտի կազմված լինի ցեղանուն+հոգնակիակերտ մասնիկ կամ ցեղանուն+պատկանելիություն ցույց տվող մասնիկ բանաձևերից մեկով։ Այս պարագայում հաշվի առնելով I=i, e, ‘I=’e, ’i, RI=re, ri ևRU=ru ընթերցումները, երկրանունը կարող ենք ներկայացնել հետևյալ ձևերով ,

NA-I-RI = NA-e-ri, NA-e-re = NA-eri, NA-ere

NA-‘I-RI = NA-‘e-ri, NA-‘e-re = NA-eri, NA-ere

NA-‘I-RU = NA-‘e-ru = NA-eru

որտեղ -eri, -ere, -eru բաղադրիչները ներկայացնում են հայերենի «-եր» հոգնակիակերտ մասնիկի հոլովված ձևերը։ Ուստի ակնհայտ է դառնում, որ բուն ցեղանունը գաղափարագրվել է NA սեպանշանի ինչ որ ընթերցման միջոցով։

  1. «oracc.museum».
  2. Salvini, M. (1998-2001). «Nairi, Na’iri», Reallexikon der Assyriologie 9. New York. էջ 87.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Арутюнян, Н. В. (2003). Корпус урартских клинообразных надписей, №30. Ереван. էջեր 25–27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Martirosyan, Hamlet. «KUR NAIRI». Academia.edu.