Մասնակից:Կարինե Մկրտումյան/Ավազարկղ

[1] 📜 Ծնվել եմ 1964թ․ Երևանում, ավարտել եմ Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցը, իսկ 1988 թվականին` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Մասնագիտությամբ բանասեր եմ, լեզվաբան: Գրեթե երկու տասնամյակ հայոց լեզու և գրականություն եմ դասավանդել դպրոցում, այնուհետև եղել եմ ուսումնական հաստատության փոխտնօրեն: Թողնելով մանկավարժական գործունեությունը` աշխատակցել եմ մի շարք թերթերի ու ամսագրերի` որպես ազատ լրագրող: խմբագրել

📚 2008 թվականից ամբողջությամբ նվիրվել եմ գրական գործունեությանը` հրատարակելով «Բնության դեղատուն» քառահատոր մատենաշարը (համահեղինակային հրատարակությամբ), որում տեղ են գտել տարբեր ժողովուրդների բժշկարանների կողմից առաջարկվող լավագույն դեղատոմսերը, «Չգիտեմ էլ, լա՞մ, թե՞ խնդամ» երգիծական մանրապատումները, «Առակների շքահանդես կամ պարզապես անտառային պարահանդես» երկհատորյակը` դրանով իսկ համալրելով եզոպոսյան առակների մշակումների հարուստ գանձարանը: խմբագրել

📚 2010 թվականին թողարկել եմ «Խնդիրներ տատիկիս սնդուկից» գիրքը (2 հատորով), ուր զետեղված են տարբեր բարդության չափածո կատակ-խնդիրներ, որոնք համարվում են հայ ժողովրդական բանահյուսության` առ այսօր չուսումնասիրված ճյուղերից մեկը: խմբագրել

📚 Վերոհիշյալ տպագրված բոլոր գրքերի երկրորդ` վերանայված տարբերակները 2012 թվականից ընթերցասերներին եմ ներկայացրել նաև 3D էլեկտրոնային ձևաչափով: Նույն տարում այդ շարքը համալրել եմ առակների և լեգենդների ևս մեկ ուշագրավ եռհատորյակով` «Ուսուցանող առականի և համատեղ լեգենդների ճոխ ընտրանի» վերնագրով: խմբագրել

📚 2013 թվականին էլեկտրոնային գրքերի տեսքով ներկայացրել եմ «Հաշվում է ողջ աշխարհը» խորագիրը կրող եռահատոր ժողովածուն, որը «Խնդիրներ տատիկիս սնդուկից» երկհատորյակի օրգանական շարունակությունն է: Այնտեղ ներառված են լավագույն մասունքները ոչ այնքան հայտնի խրախճանականների, որոնք թևածում են ողջ աշխարհում, բայց դեռևս անծանոթ են հայ ընթերցասերներից շատերին: խմբագրել

📚 Նույն տարում էլեկտրոնային գրքերի այդ շարքը համալրվել է «Հեռախոսն ի՞նչ կապ ունի, ամեն մարդ իր բախտն ունի» ինքնակենսագրական փաստեր պարունակող պատմվածքով, որը թերևս չէր գրվի, եթե չլիներ ԱրմենՏել ընկերության կողմից հայտարարված «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթը` նվիրված երևանյան հեռախոսակապի մեկդարյա հոբելյանին: խմբագրել

📚 2013 թվականին արձակ բանաստեղծության ոճով գրել եմ նաև «Թագավորն ու գնչուհին» հեքիաթը` նախատեսված թե' մանուկների համար, քանի որ այնտեղ առկա սյուժետային լուծումներն ինքնատիպ են ու դյուրըմբռնելի, թե' պատանիների համար, որովհետև շատ ուսանելի են և խորհելու տեղիք են տալիս դեռևս կայանալիք ընտրության հարցում, թե' հասուն անձանց համար, քանզի թույլ են տալիս վերլուծելու` արդյոք ճիշտ են անցել իրենց կյանքի ուղին, եթե անգամ սխալները շտկելու հնարավորությունն արդեն իսկ կորսված է… խմբագրել

📚 2014 թվականին էլեկտրոնային գրքերի շարքին հավելել եմ ևս մեկ գրքույկ, որում ներկայացրել եմ մասունքներ իմ քնարերգությունից: Դրանք մտորումներ են կյանքի ու մահվան, մեղքի և թվացյալ անմեղ հոգու կտտանքների, իրականի և պատրանքայինի անհասկանալի միության, չկայացած երջանկության վերաբերյալ: Մենախոսելով Արարչագործի հետ` ակնկալել եմ դույզն-ինչ պարզաբանումներ նյութական աշխարհի կատարյալ-անկատարության մեջ տառապող մարդ-արարածի առնչությամբ: Չնայած որ լավատեղյակ եմ իմ իսկ կողմից առաջ քաշված որոշ հարցերի պատասխաններին, այնուհանդերձ, որպես նյութ-արարվածք, ընդդիմացել եմ տիեզերական Բանականության կողմից պարտադրված բեմախաղին` որոնելով հոգու խաղաղեցում: խմբագրել

📚 Նույն թվականին էլեկտրոնային հրատարակությամբ ընթերցասերներին եմ ներկայացրել «Երկերիս» ժողովածուն, ուր մեկտեղել եմ մինչ այդ ժամանակահատվածը հրատարակած բոլոր ստեղծագործություններս` վերանայված հրատարակությամբ: խմբագրել

📚 2015 թվականին էլեկտրոնային գրքերի շարքը համալրել եմ «Հնդկական զրույց» հեքիաթով, որը ուսուցանող պատմություն է այն մասին, թե ինչ է սպասվում մարդ-արարածին, ով իրեն կհամարի սեփական ճակատագրի կերտողը, կգերագնահատի կեղծ «ես»-ի չնչին հնարավորությունները և դեմ կգնա Արարչապետի կամքին: խմբագրել

📚 2015 թվականին յութուբյան իմ անձնական կայքում https://www.youtube.com/channel/UCGW3LFdBtpDYswObGfqPA9A ընթերցասերներին եմ ներկայացրել նաև վերոհիշյալ տպագրված բոլոր գրքերի տեսահոլովակները։ խմբագրել

📚 2015 թվականին բոլոր ստեղծագործություններիս 3D երաժշտական-անիմացիոն տարբերակները տեղադրել եմ իմ անձնական կայքում https://karinemkrtumyan.wixsite.com/3d-elektronayingrqer?fbclid=IwAR3kNC7CW81f8mkj8Xl48YqdQhQ7fvnYa-R21nMjDXXv7DazbHgKp8v0D0k, որը ընթերցասերներին հնարավորություն կտա ծանոթանալու` մինչ օրս հրատարավկած և դեռևս անտիպ գրական ողջ գործունեությանս: խմբագրել

📚 2016 թվականին իմ ընթերցասեր բարեկամներին եմ նվիրել «Կենսագիրք» գրքույկիս 3D երաժշտական-անիմացիոն տարբերակը: Նրանում ես քառյակների միջոցով անդրադարձել եմ կյանքի բարդագույն հարցերին՝ դրանց տալով պարզագույն պատասխաններ՝ չորս տողում ամփոփելով երկրային և երկնային որոշ գաղտնիքներ, որոնց իմաստն առավելագույնս կընկալի հոգևոր զարգացման ուղին բռնած անհատը: խմբագրել