Մասնակից:Կարինե Մարկոսյան200211/Ավազարկղ

Musical.ly (հայ.Մյուզիքլի) սոցիալական ցանցի ծրագիր է վիդեոների ստեղծման, հաղորդակցման և ուղիղ միացման համար: Առաջին նախատիպը թողարկվել է 2014թ.-ի Ապրիլին, իսկ պաշտոնական տեսակը՝ նույն տարվա օգոստոսին: Ծրագրի միջողով օգտատերերը կարող են ստեղծել 15-վայրկյանանոց հոլովակներ, ընտրելով իրենց ցանկացած երաժշտությունը: Հոլովակ նկարելու ժամանակ նրանք կարող են ընտրել արագության մի քանի տարբերակներ (Ժամանակ-հոսանք, դանդաղ, նորմալ, արագ, էպիկ) և ընտրել համապատասխան ֆիլտրը: Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս նայել հայտնի "մյուզերներ"-ի տրենդային հոլովակները, կոնտենտը և հեշթեգները: Արդեն 2016թ.-ի հուլիսին ծրագիրն ուներ արդեն  90 մլն գրանցված օգտատեր:

Պատմություն խմբագրել

Musical.ly միավորումը ստեղծվել է երկու վաղեմի ընկերներ Ալեքս Ցուի և Լույու Յանգի միջոցով: Ծրագիրը թողարկելուց առաջ ընկերները ցանկանում էին ստեղծել կրթական-սոցիալական ցանց, որով օգտվողները կարող էին սովորել և ուսումնասիրել տարբեր առարկաներ կարճ տեսանյութների միջոցով (3–5 րոպե): Այն ամենից հետո, երբ ներդրողները ֆինանսավորեցին այդ որոշումը, ընդհամենը պահանջվեց վեց ամիս արտադրանքը ստեղծելու: Սակայն ծրագրի ստեղծումից հետո այն չի արդարացնում սպասելիքները: Եվ Ցուն ու Յանգը սկսում են մտածել նոր ծրագրի ստեղծման շուրջ: Նրանք որոշում են իրենց ուշադրությունը կենտրոնացնել վելի շատ ժմանցային արդյունաբերության վրա, հենվելով ամերիկյան դեռահասների շուկայի վրա: Այս շուկան բնութագրվում է նրանով, որ այն սկսել է շուտ օգտագործել նոր տենդենցիաները: Musical.ly-ի առաջին տարբերակը պաշտոնապես մեկնարկվել է 2014 թվականի օգոստոսին:

Զարգացում խմբագրել

2015 թվականին ծրագիրը սկսեց գրավել