Մասնակից:Կարինե Դավթյան/Ավազարկղ

«Մահվան ցնծություն»-ը նովել է,որը գրվել է Գաբրիել դ’Անունցիոյի կողմից։Այս նովելը «Նովելներ վարդի մասին» ժողովածուից է։

Սյուժե

խմբագրել

Դեպքերը տեղի են ունենում Աբրուցիո նահանգում՝հեղինակի ծննդավայրում։Ինքնաասպանության ականատես լինելուց հետո ազնվական Գեորգիո Աուրիսպան լքում է Հռոմը,թողնելով իր դժբախտ սիրահար Իպոլիտային։Ալբանոյում,Իպոլիտայի կարճ միջամտությունից հետո, Գեերգիոն նամակ է ստանում իր մորից,ով այդ ժամանակ բնակվում էր Գուարդագրելայում։Գեորգիոն հայտնվում է շատ գեղեցիկ քարերի քաղաքում և հիանում այնտեղի ճարտարապետությամբ։Այնուամենայնիվ նա սարսափում էր տարածված սնահավատություններից,ինչպես նաև իր քեռի Դեմետրիոյի ինքնասպանության հետ կապված հիշողություններից։Վատն այն է,որ Գեորգիոն պարզում է հոր կողմից ընտանիքի դավաճանությունները։Նրա հայրը ընտանիքի ողջ ունեցվածքը ծախսում էր մարմնավաճառների հետ ժամանակ անցկացնելու համար,իսկ իր մայրը,քույրերն ու եղբայրները ապրում էի աղքատության մեջ։Այս ամենն իմանալուց հետո Գեորգիոն լքում է ընտանիքը,անիծելով հորը։Նա հեռանում է դեպի ծովը,դեպի Սան Վիտո Չիետինո,որտեղ նա տուն է գնում։Շուտով նրան է միանում Իպոլիտան,սակայն երկու ամառային հետապնդումներից հետո իր հաճույքները մարում են,քանի որ Գեորգիոյի պարանոյան գնալով ավելի էր խորանում։ Գեորգիոն տանջվում էր մահվան մասին մտքերից և նրա վիճակը գնալով ավելի էր վատանում,հատկապես Քասալբորդինո ուխտագնացությունից հետո։Այնտեղ՝Աստվածամոր արձանի մոտակայքում աղերսող մուրացկան բժիշկների հետ հանդիպումը նրան լարվածության մեջ էր գցել։Գեորգիոն դառնում էր ավելի ու ավելի հիասթափված,նա զգում էր Իպոլիտայի վնասակար ազդեցությունն իր վրա,նրա համար անտանելի էին դառնում կյանքը,շրջակա միջավայրը,մարդիկ։ Ի վերջո Գեորգիոն որոշում է,որ իր միակ փրկությունը մահն է,և ծովի ափին նա սպանում է թե՛ իրեն,թե՛ Իպոլիտային։

դ’Անունցիոյի Գերմարդը

խմբագրել

Նովելում Նիցշեի գերմարդու գաղափարն է,որը դ’Անունցիոյի կողմից մատուցվում է այլ ձևով։ դ’Անունցիոյի գերմարդը մի ազնվական է,ով սիրում է միայն արվեստը և դրանով իսկ մեզ ստիպում է նվիրվել իր ողջ էությանը։Նա իշխում է բնությանը իր ուժով և նվաճում այն իր նվիրվածությամբ։Այս ընկերակցությունը լցված է սիրով,ինչը գլխավորում է բնությանը և հերոսին։ դ’Անունցիոյի գորմարդը շրջապատված է մի իրականությամբ որն իրենը չէ․սարսափելի իրականությամբ,որտեղ մարդին են առանց որակի,առանց արժեքների։Ուժի միակ աղբյուրը արվեստն է գերմարդում համար,բայց երբ ազնվականը բախվում է խայտառակ իրականությանը նա կարծես դաժանորեն ծեծի է ենթարկվում։