Մասնակից:Կատրին/Ավազարկղ

Գրականության մեջ հաճախ նկարագրվում են բնությունը, տեղանքը:Այդ նկարագրությունը կոչվում է բնանկար:Եթե գեղանկարչության մեջ բնությունը պատկերվում է գույներով և նրբերանգներով, ապա գրական ստեղծագործություններում՝ բառերով, բառակապակցություններով և նախադասություններով:
 Բնանկարն առավելաբեր օգտագործվում է ասելիքը տպավորիչ դարձնելու, հետագա պատմությունը հիմնավորելու նպատակով:
 Բնանկար ստեղծելու համար գործածվում են պատկերավորման տարբեր միջոցներ՝  մակդիր, համեմատություն և փոխաբերություն:
 Բնանկարը հեղինակների գաղափարներն արտահայտելու և գրական հերոսների բնութագիրն ամբողջացնելու լրացուցիչ մկիջոց է:
 Բանաստեղծությունների մեջ բնության պատկերներն ավելի ցայտուն, տեսանելի են դարձնում հերոսի տրամադրությունը, հոգեվիճակը: