Բնություն Միայն բնությունը կարող է իսկական հաճույք պատճառել։ Բնությունը հարափոփոխ ամպ է.երբեք չմնալով նույնը,նա միշտ նմանվում է ինքն իրեն։ Ամեն բանում,ինչ արարում է բնությունը,ոչ մի հապճեպություն թույլ չի տալիս։ Նույնիսկ իր ամենագեղեցիկ երազներում մարդը բնությունից առավել գեղեցիկ ոչինչ չի կարող երևակայել։ Բնությունը կեղծիք չի հանդուրժում։ Բնության սիրտը մաքուր է։ Ամեն ինչ փոխվում է,բայց ոչինչ չի կորչում։ Բնությունը մշտապես գործում է անշտապ ու յուրովի խնայողաբար։ Բնությունը հաճելի դաստիարակ է,և նույնիսկ ոչ այնքան հաճելի,որքան զգուշավոր ու հավատարիմ։ Բնությունը ամենակարող է և արարում է ամեն բան։ Բնությունը մեզ թեթևամիտ է ստեղծել,որպեսզի դժբախտությունների ժամանակ մեզ մխիթարի։ Բնությունը`այդ ես եմ…

Գարուն. Գարուն էր՝ արբշիռ գույներով, երփներանգ ծաղիկներով։ Ամպշող երկնքում ճախրում էին թռչունները, թփուտներում վխտում էին կենդանիները։ Նրբագեղ մանուշակները նազում էին ստվերոտ անկյուններում, ծփծփում էինը, փրփրաշառաչ գետը հոսում էր դեպի ծովը։ Աղբյուրները կարկաչում էին, ջրարբի շուշանները՝ մեղմօրոր ճոճվում էին ջրերի վրա։ Անտառը երգում կարծես ներբողում էր մայր բնությանը։ Մարդու սիրտը թպրտում է այդ ապշեցուցիչ գեղեցկություններից…

Ամառ. Երևանյան շոգ ամառ էր։ Հուլիսյան արևից քաղաքը հոգնել էր ու մի տեսակ թառամած տեսք ստացել։ Շտապող մարդկանց դեմքերն ավելի էին հոգնել, փողոցները մի տեսակ ճնշող էին դարձել ամռան տապից։ Գիշերային խավարն անգամ տաք էր ու շոգեցնող։ Աշնանն ու գարնանը անձրևից միշտ դժգոհող մարդիկ, ամռան շոգին երազում էին անձրևի մասին։ Հուլիսյան հերթական մի առավոտ արթնացա անձրևի հաճելի ձայնից։ Սառը օդը պատուհանից լցվել էր սենյակ ու այն լցրել էր անձրևի անուշ, տաք բույրով։ Ժամանակ չկորցնելով` արագ դուրս եկա փողոց։ Անձրևի մանր կաթիլները թափվում էին վրաս ու մոռացնել տալիս նախորդ օրերի անտանելի տոթն ու այրող արևը։ Քաղաքում տարածվել էր թարմության ու դուրեկան սառնության շունչը։ Սիրում եմ մեր քաղաքի բույրը անձրևից հետո, հատկապես ամառային անձրևից հետո։ Օդում տարածվում է տաք ասֆալտի բույրն ու անձրևի կաթիլների սառնությունը…

Աշուն. Աշունը լռում է։ Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից։ Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին։ Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ… Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ։ Պատմում են գույնի մասին։ Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին։ Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին։ Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը…


Ձմեռ. Առավոտյան երբ արթնացա մոտեցա պատուհանին, և ինչպիսի գեղեցիկ տեսարան` շուրջը ամբողջը պատված էր ձյունով` սպիտակ և փայլուն։ Ձյան վրա քիչ-քիչ հայտնվում էին առաջին ոտնահետքերը։ Առավոտյան անդորրի մեջ երգում էին թռչունները ու կտուրների վրա թռչկոտելով ստեղծում գեղեցիկ պատկերներ։ Եղեևնինեևը Ձյան ծանրությունից խոնարհվել էին։ Օրը քիչ-քիչ արթնանում էր և փողոցներում ավելի ու ավելի էին շատանում մարդիկ։ Թարմ ու սառը օդը մարդկանց թարմություն ու աշխուժություն էր պարգևում։ Երեխաների համար իսկական տոն էր ստեղծվել։ Նրանք ձնագնդիկ էին խաղում ու ամենուր նրանց ուրախության ձայներն էին, աղմուկն ու աղաղակը։ Օրը վերջանում էր և լուսինը իր թևերն էր փռում ձյան շերտի վրա։ Երկնքում հայտնվում էին առաջին աստղերը և ի վերջո պատեց մթությունը։ Մթության մեջ սկսեցին պարել գեղեցիկ փաթիլները…




                                 Խաչատրյան Գարիկ (քննարկում) 06։44, 3 Օգոստոսի 2014 (UTC) 

Արագածոտնի մազի Աշտարակ քաղաքի Ամբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի յոթերորդ դասարան