Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ9
Գեորգի Տիմոֆեևիչ Բերեգովոյ Георгий Тимофеевич Береговой | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15-ին 1921 |
Ծննդավայր | գյուղ Ֆեոդորովկա, Պոլտավայի մարզ |
Մահացել է | հուլիսի 30 1995 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | , |
Ազգություն | ռուս |
Գեորգի Տիմոֆեևիչ Բերեգովոյ (ծնվել է ապրիլի 15-ին 1921 թվականին, գյուղ Ֆեոդորովկա, Պոլտավայի մարզ)[1], ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ–մայոր (1968), Սովետական Միության կրկնակի հերոս (1944 և 1968), ՍՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1961)։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից[2]։
Կենսագրություն
խմբագրելԳեորգի Բերեգովոյն ավարտել է Լուգանսկի զինվորական օդաչուական դպրոցը (1941), մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1956 թվականին ավարտել է Ռազմա–օդային (այժմ՝ Դագարինի անվան) ակադեմիան[3]։ 1964-ից տիեզերագնացների ջոկատի անդամ է։ 1968 թվականի հոկտեմբերի 26–30-ին Բերեգովոյ «Սոյուզ-3» տիեզերանավով Երկրի շուրջ կատարել է 64 պտույտ (95 ժ տևողությամբ)՝ երկու անգամ մոտենալով «Սոյուզ–2» տիեզերանավին։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, այլ շքանշաններով ու մեդալներով[4]։