Բիսուլֆիտներ, թթուսուլֆիանևր, ծծմբային թթվի թթու աղերը։ Պինդ վիճակում ստացվել են միայն ալկալիական մետաղների բիսուլֆիտներ (օրինակ՝ NaHS03, KHS03 ևն ), իսկ հողալկալիական մետաղների բիսուլֆիտներ (օրինակ՝ Ca(HS03)2 և ալն) հայտնի են միայն ջրային լուծույթներում։ Ջրում ավելի լավ են լուծվում, քան համապատասխան մետաղների սուլֆիտները։ Բիսուլֆիտներ ջրային լուծույթներում օքսիդանում են օդի թթվածնով՝ առաջացնելով սուլֆատներ։ Na-ի և К-ի բիսուլֆիտներ տաքացնելիս վերածվում են պիրոսուլֆիտների՝ Na2S2Os և K2S2Os, որոնք հայտնի են նաև մետաբիսուլֆիտներ անվան տակ։ Բիսուլֆիտներ ստանում են կարբոնատների ջրային լուծույթների կամ կախույթների մեջ Տ02 բաց թողնելով։ NaHS03 օգտագործվում է տեքստիլ և այլ արդյունաբերություններում (որպես սպիտակեցնող միջոց) և լուսանկարչության մեջ, Ca(HS03)2 ջրային լուծույթները՝ փայտանյութից ցելյուլոզ ստանալիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։