Ասուկուլտացիա, ունկնդրում, մարդու և կենդանիների ներքին օրգանների հետազոտման մեթոդ՝ դրանցում առաջացած ձայնային երևույթների ունկնդրմամբ։ Սրտի ունկնդրումը առաջինը կիրառել է հույն բժիշկ Արեթեոսը դեռևս մեր թվարկությունից առաջ II դար։ Ֆրանսիացի թերապևտ Ռ. Լաեննեկը 1819 թվականին մշակել է Ասուկուլտացիաի ժամանակակից մեթոդը՝ կիրառելով ստեթոսկոպը։ Անասնաբուժության մեջ գործիքային ունկնդրման մեթոդն առաջին անգամ (1901) կիրառել է հունգարացի գիտնական Ի․ Սարեկը։ Ասուկուլտացին լինում է ուղղակի (ականջի անմիջական հպումով), անուղղակի (գործիքներով՝ ստեթոսկոպ, ֆոնենդոսկոպ)։ Թոքերի հիվանդությունների ժամանակ Ասուկուլտացիաի օգնությամբ հայտնաբերվում են շնչառական բնորոշ աղմուկներ, զանազան խզզոցներ։ Սրտի տոների փոփոխությունները և աղմուկները լսելով դատում են սրտի գուծունեության խանգարումների մասին։ Զարկերակի աշխատանքը լսում են արյան ճնշումը չափելիս։ Որովայնի Ասուկուլտացիաով հաստատում են ստամոքսի կամ աղիքների գալարակծկանքի փոփոխությունները․ հղիների մոտ՝ պաղի սրտի բաբախումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։