Ացետիլցելյուլոզ, ացևտիլթաղան–թանյութ, ցելյուլոզի քացախաթթվական էսթերները։ Հիմնական բաղադրիչները առաջնային՝ [СбН702(0С0СН3)з]п և երկրորդային՝ [СбН702П(0Н)(0С0СНз)2]п ացետատներն են։ Սպիտակ ամորֆ զանգված է, լուսադիմացկուն, չի այրվում։ Հիմքերի և թթուների առկայությամբ հիդրոլիզվում է։ Առաջնային ացետատը լուծվում է սահմանափակ թվով լուծիչներում (քացախաթթու, քլորոֆորմ և մեթիլենքլորիդ)։

Կիրառում

խմբագրել

Ացետիլցելյուլոզից պատրաստված թելերը և ժապավենները օգտագործվում են էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության և մանածագործության մեջ, չփշրվող ապակի՝ «տրիպլեքս» ստանալու համար։ Երկրորդային ացետատը լուծվում է ացետոնում և սպիրտ–ացետոն խառնուրդում։ Ացետիլցելյուլոզը ստացվում է թաղանթանյութը քացախանհիդրիդի հետ, կատալիզատորի առկայությամբ փոխազդելով․ [СбН702(0Н)з]п“Ь Зп(СНзСО)гО–> –> [СбН702(0С0СНз)з]п + ЗпСНзСООН։ Ցելյուլոզի ացետիլացման վերջնական արդյունքը առաջնային ացետատն է։ Երկրորդային ացետատ ստացվում է առաջնային ացետատը մասնակի հիդրոլիզելով։ Ացետիլցելյուլոզը արտադրվում է նաև ՀՀ–ում (Երևան)։ Այն մեծ չափերով օգտագործվում է պլաստմասսաներ, լաքեր, չայրվող կինոժապավեններ և ացետատային մետաքս ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։