Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ23
Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով Анатолий Аркадьевич Благонравов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20 (հունիսի 1), 1894 |
Ծննդավայր | գյուղ Անկովո, Վլադիմիրի նահանգ |
Մահացել է | 4 փետրվարի, 1975, Մոսկվա |
Մահվան վայր | Մոսկվա |
Քաղաքացիություն | , |
Ազգություն | ռուս |
Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով (մայիսի 20 (հունիսի 1), 1894, գյուղ Անկովո, Վլադիմիրի նահանգ – 4 փետրվարի, 1975, Մոսկվա], սովետական գիտնական, մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), հրետանու գեներալ–լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1937 թվականից։
Կենսագրություն
խմբագրելԱնատոլի Բլագոնրավովը ծնվել է 1894 թվականի մայիսի 20-ին (հունիսի 1)։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1916), Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1916), Հրետանային բարձրագույն դպրոցը (1924) և Ռազմա–տեխնիկական ակադեմիան (1929)։ 1929-1946 թվականներին դասավանդել է Մոսկվայի Զերժինսկու անվան հրետանային ակադեմիայում։ 1946-1950 թվականներին եղել է Հրետանային գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, 1953 թվականից՝ Մեքենագիտության ինստիտուտի դիրեկտորը, իսկ 1957-1963 թվականներինին՝ ԽՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը[1]։ 1963 թվականից ԽՍՀՄ ԳԱ տիեզերական տարածությունների հետազոտման և օգտագործման հանձնաժողովի նախագահն էր, իսկ 1959 թվականից տիեզերական հետազոտությունների միջազգային հանձնաժողովի փոխպրեզիդենտը։ Միջազգային տիեզերագնացության ակադեմիայի իսկական անդամ է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մեխանիկայի և սպառազինման հարցերին։ Բլագոնրավով արժանացել է ԽՍՀՄ պետական (1941) և Լենինյան (1960) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 5 և այլ շքանշաններով ու մեդալներով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Научные Чтения памяти К. Э. Циолковского. ГМИК. — Заглавная страница официального сайта чтений. Проверено 4 января 2012. Архивировано из первоисточника 26 февраля 2012