Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 26

Ուիլյամ Քենթ (անգլ.՝ William Kent, ), անգլիացի ճարտարապետ և այգեգործ, որը բրիտանական կլասիցիզմի և անգլիական պարտեզային համակարգի հիմնադիրներից մեկն է: Հայտնի է Լանսելոտ Բրաունի և կոմս Բերլինգթոնի հետ համագործակցությամբ (Փիքադիլիում գտնվող Բերլինգթոնի տանը նա մշտական բնակություն է հաստատել):

Կենսագրություն խմբագրել

1709-1719 թվականներին սովորել է Հռոմում՝ Բենեդետտո Լուտիի մոտ: Նա Բուրլինգթոնի կոմսի հետ հեռացել է Իտալիայից[1]։ Բուրլինգթոնի համար նա մշակել է ոչ միայն նրա այգիների և շենքերի դասավորությունը, այլ նույնիսկ ընտրել է նրա տան կահույքը: Նա հավասարապես ուշադիր է եղել նաև իր հիմնական աշխատանքի՝ Նորֆոլկի Գոլկգեմում գտնվող կոմս Լեսթերի պալատական ​​համալիրի ներքին հարդարանքին[2]: Նրա էսքիզների համաձայն կահավորվել են Դևոնշիրի դուքսի լոնդոնյան պալատները և Ռաուշեմի (Օքսֆորդշիր) վիլլան: Ուելսի արքայազնի համար նա Թեմզայով նավարկելու համար նավ է նախագծել (ցուցադրվում է Գրինվիչի ծովային թանգարանում): Կյանքի վերջում նա վերակառուցել է Ուայթհոլ ու նրա շրջակայքը (վարչապետի նստավայր, արքայական արենայի շենք, ձիապահների զորանոցներ և այլն): Նա ունեցել է թագավորի առաջին նկարչի և գլխավոր ճարտարապետի կոչումները: Մահացել է 1748 թվականին։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստոուի այգիները նախագծելիս Քենթը հրաժարվել է անկյունային գծերից և համաչափությունից, որոնք գերակշռում էին ֆրանսիական պարտեզներում (դրանք ձգտում էին առանձին մասերի իդեալական միասնության, որոնք չէին հակասում բնությանը)[3]:

Ճարտարապետությունն ինքնին լանդշաֆտին և ներքին հարդարանքին ներդաշնակեցնելու այս ավանդույթը շարունակել են նոր սերնդի պալլադացիները Ռ. Ադամի գլխավորությամբ, որը քննադատում էր նախորդ սխեմատիկ ձևավորումը և շենքերի ծանրությունը<ref>Morel, Thierry (2013). «Houghton Revisited: An Introduction». Houghton Revisited. Royal Academy of Arts. էջ 36.</ref:

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
Ստոուի այգիները Ստոու - հաուս Ստոուի Հաղթանակի և համաձայնության տաճարը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Harris, John (September 2004). «Kent, William (bap. 1686, d. 1748)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 22 July 2010-ին.
  2. Official website of the Church of St. Julian of the Flemings Արխիվացված 25 Մայիս 2009 Wayback Machine (in Dutch)
  3. Curl, J.S. (Ed.), Oxford Dictionary of Architecture, Oxford University Press (1999), 0-19-280017-5.