Մասնակից:Լիլուկ/Ավազարկղ

Ինչ է SEO -ն իրականում խմբագրել

SEO -ն (Search Engine Optimization) որոնողական համակարգերում կայքի օպտիմալացումն է՝ որոնման արդյունքում առաջին հորիզոնականներում հայտնվելու նպատակով: Այն որոշակի գործողությունների համախումբ է, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կայքի առաջխաղացման վրա ազդող տեխնիկական, կառուցվածքային ու բովանդակային խնդիրները և միաժամանակ մշակել դրանց շտկմանն ուղղված ռազմավարություն: Որքան բարձր է կայքի դիրքը որոնման արդյունքներում, այնքան ավելի շատ օգտվողներ են տեսնում, և այցելում կայք: Իսկ կայքում ունենալով օգտվողի կողմից որոնվող համապատասխան ապրանքը /ծառայությունը/, դուք ունենում եք այն վաճառելու մեծ հավանականություն: Հետևաբար օնլայն շուկայում վաճառքի ցանկալի արդյունքների հասնելու համար առաջ է գալիս կայքի առաջխաղացման անհրաժեշտություն:

Ինչպե՞ս է աշխատում SEO-ն խմբագրել

Իմանալով «Ինչ է SEO -ն» հարցի պատասխանը, անհրաժեշտություն է առաջանում պարզել, թե ինչպե՞ս է այն աշխատում:

Օպտիմալացման կանոնները սահմանվում են որոնողական համակարգերի կողմից: Նրանցից յուրաքանչյուրն օգտագործում և պարբերաբար թարմացնում է իր վարկանիշային ալգորիթմները, որոնք կախված են բազմաթիվ գործոններից: Եվ, չնայած այդ բանաձևերը գաղտնի են պահվում, SEO մասնագետները գիտեն, թե որ գործոններն են առավելագույնս ազդում կայքի առաջխաղացման վրա: Առաջնորդվելով այդ կանոներով և կիրառելով համապատասխան քայլերի հաջորդականություն, հնարավոր է բարելավել կայքի դիրքը որոնման արդյունքներում:

Ո՞րն է SEO-ի կարևորությունը խմբագրել

Ժամանակին որևէ ապրանք կամ ծառայություն վաճառելու համար շատ գործարարներ վաճառքի բաժիններում լրացուցիչ մասնագետներ էին ընդգրկում՝ զանգերի կամ մարքեթինգի այլ գործիքների միջոցով նոր հաճախորդներ ներգրավելու համար:

Ներկայումս գործարարների մեծ մասը ձգտում են համագործակցել SEO մասնագետների հետ և նոր հաճախորդներ ներգրավել հենց օնլայն շուկայից, քանի որ այսօրվա պայմաններում հաճախորդներն իրենց անհրաժեշտ ապրանքը փնտրում են որոնողական համակարգում, ոչ թե դրսում: Այն ավելի հարմարավետ է, որովհետև.

— ընտրություն կատարիս խնայում են ժամանակ: Տարբեր խանութներ կամ սպասարկման կենտրոններ այցելելու փոխարեն այցելում են վերջիններիս կայք.

— ունենում է ընտրության հնարավորություն՝ նախապես ծանոթանալով առաջարկվող տեսականուն և պայմաններին.

— ունենում է հնարավորություն ծանոթանալ այլ գնորդների կարծիքներին, այդ կերպ պատկերացում կազմելով որակական հատկանիշների մասին.

— կայքում առաքման հնարավորություն լինելու դեպքում գնորդն ունենում է հնարավորություն անհրաժեշտ ապրանքը ստանալ իրեն հարմար վայրում՝ տանը, աշխատավայրում և այլն.

Սա նշանակում է, որ ձեր կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների որոնման ժամանակ հայտնվելով որոնողական համակարգերի բարձր հորիզոնականներում, ունենում եք վաճառքի մեծ հնարավորություն, եթե ձեր առաջարկը համապատասխանում է որոնողի պահանջներին:

SEO-ն և բրենդի ճանաչելիությունը խմբագրել

Բացի օնլայն հաճախորդներ ներգրավելուց SEO առաջխաղացումը նպաստում է բրենդի իմիջի և ճանաչելության բարձրացմանը: Պետք է փաստել, որ ավելի մեծ վստահություն առաջացնում են այն կազմակերպությունները, ովքեր որոշակի բանալի բառերով զբաղցնում են թոփ հորիզոնականներ: Նրանք միշտ տեսանելի են որոնողներին և միշտ հիշեցնում են իրենց մասին, ինչի արդյունքում տպավորվում է և՛ բրենդային անվանումը, և՛ գործունեության ոլորտը:

Բրենդի ճանաչելիությունը դրական ազդեցություն է ունենում նաև հետագա վաճառքների վրա: Չէ՞ որ բարձր հեղինակությունը հանգեցնում է վստահության բարձրացման, և հետևաբար նոր հաճախորդների ներգրավման և վաճառքի աճի:

[1]

  1. «Կայքերի առաջխաղացում». Seomaster.am.