Երկրաբուսաբանական քարտեզներ, արտահայտում են որոշակի բուսական համակեցությունների տեղաբաշխումը: Օգտագործվում են տարածքի բնական կամ տնտեսական շրջանացման, նոր տարածքների յուրացման, գյուղատնտեսական և անտառտնտական գործնական հարցերի լուծման, ճանապարհաշինության, բնապահպանական և բժշկաառողջարարական միջոցառումների ժամանակ և այլն: Տարբերում են համապարփակ երկրաբուսաբանական քարտեզներ, որոնք արտահայտում են համաշխարհագրական օրինաչափություններ, և հատուկ երկրաբուսաբանական քարտեզներ՝ ստեղծված գործնական նպատակներով (կերային, անտառային, ճահճային, ցուցանշումային և ըայլն): երկրաբուսաբանական քարտեզներ լինում են խոշորամասշտաբ (մինչև 1: 200000), միջին մասշտաբի (1: 300000 – 1: 1 000000) և փոքրամասշտաբ (1: 1500000 և փոքր): Գյուղատնտեսական նպատակներով լայնորեն կիրառվում են կերային (խոտհարքային) քարտեզները, որոնք բնութագրում են կերահանդակների տնտեսական արդյունավետությունը: