Դիմանկար
Ծնվել է1946 թ. ապրիլի 6
ԾննդավայրԱրճիս (Նոյեմբրյանի շրջան)
Ազգությունհայ
ԱմուսինԲյուզանդ Մինասյան

Լալա Միսկարյան-Մինասյան, ծնվել է 1946 թվականի ապրիլի 6-ին, Նոյեմբերյանի շրջանի Արճիս գյուղում (այժմ՝ Տավուշի մարզում), գրող, հրապարակագիր, մանկավարժ, խմբագիր և դասախոս։

Կենսագրություն խմբագրել

Լալա Միսկարյան-Մինասյանը ծնվել է մանկավարժների ընտանիքում: Ինքն իրեն համարում է լոռեցի: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Համալսարանական տարիներին հանդիպում է իր ապագա ամուսնուն` Բյուզանդ Մինասյանին, ամուսնանում է ու Երևանում իր առաջնեկին է ունենում: 1973 թվականինին տեղափոխվում է Հալեպ: Հալեպում ունենում է երկրորդ տղային[1]:

Գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունն սկսում է Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանում, որը Միսկարյան-Մինասյանի համար մանկավարժական գործունեության դարբնոց է դառնում: Այստեղ աշխատում է մինչև 60 տարեկանը, որից հետո Լալա Միսկարյան-Մինասյան ևս 5 տարի պահում են ճեմարանում:

Աշխատում է Մխիթարյան վարժարանում, 2011- 2014 թվականին դասավանդում է Սարգիս Չեմպերճյան Կրթասիրաց վարժարանում, կարճ ժամանակով աշխատում է նաև Կիլիկյան ճեմարանում։ Հիմնադրման օրվանից նաև Համազգային հայագիտական ամբիոնում է դասախոսում:

Երկեր խմբագրել

2007 թվականին լույս է ընծայվում իր առաջին գիրքը՝ «Յոյսի Հորիզոններ»: Հատորը հրատարակվուում է Բեյրութի Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով, իսկ 2007 թվականի նոյեմբերի 20-ին, Հալեպում տեղի է ունենում իր հատորի շնորհանդեսը[2]։ Ապա, 2010 թվականին, լույս է ընծայվում իր երկրորդ գիրքը՝ «Հող ու Երկինք»[3] Բեյրութի Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով։

2016 թվականին Լա­լա Միս­կար­յան-Մի­նաս­յանը հեղինակում է սիրիական պատերազմի առաջին օրերին Սիրիայի ու հատկապես Հալեպի ցավից, տառապանքից ծնունդ առած օրագրությունը, որտեղ ներկայացնում է պատերազմի արհավիրքը՝ «Սուր­ի­ա­կան Օրագ­րու­թիւն» խո­րագ­րով[4]: Գիրքը, որը բաղկացած է 374 էջից[5], արժանացել է «Գէ­որգ Մե­լի­տի­նե­ցի» գրա­կան մր­ցա­նա­կին և հրատարակվել է Մե­ծն Կի­լիկ­իո Տան Կա­թո­ղի­կո­սու­թյան տպարանում, Ան­թիլ­ի­աս, 2016 թվականին, խմբագիր՝ Ար­մե­նակ Տեր Եղ­իայ­ա­նի: Լալա Միսկարյանը լրագրող չէր, սակայն նրա տեղեկությունը Հալեպի հայերի մասին ավելին էր, նա չէր գրում փողի համար, նա գրում էր իր ներաշխարհի աղաղակն ու բողոքը լսելի դարձնելու համար[6]:

2017 թվականինին լույս է ընծայվում «Ծիրանի ոգիներ» պատմվածքների հատորը[7], որ հրատարակվում է Բեյրութի Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով:

Ծանոթագրություններ խմբագրել


Սփյուռքահայ գրականություն Կատեգորիա:Հայ բանասերներ Կատեգորիա:Սփյուռքահայ գրողներՀայ մանկավարժներ