Կազանի և Աստրախանի մուսուլմանական խանությունների նվաճումը Իվան Ահեղի կողմից խմբագրել

Իվան ІV-ի արտաքին քաղաքականության հրատապ խնդիրները Կազանի և Աստրախանի խանություններն էին, որոնք առաջացել էին Ոսկե Հորդայի անկումից հետո:

Մուսուլմանական այդ երկու խանությունները անընդհատ սպառնում էին ռուսական հողերին: Դեռևս 1535թ-ին Կազանի ջոկատները այս էլ որերորդ անգամ ամայացրին Ռուսաստանի հարավ-արևելյան սահմանները: Նույն ասպատակությունները կրկնվեցին 1537թ-ին: Անընդհատ կրկնվող այդ ասպատակություններից խուսափելու համար ռուս գյուղացի հողագործները ստիպված հեռանում էին հարավային բերրի հողերից:

Կազանի մուսուլմանական խանության դեմ Իվան ІV-ը կազմակերպեց երեք արշավանք:

Առաջին արշավանքը կազմակերպվեց 1547թ-ին: Բանն այն է, որ նույն 1547թ-ին Մոսկվայում սոսկալի հրդեհ է ծագում, որին զոհ են դառնում շատ մարդիկ: Հրդեհից հետո քաղաքում մեծ դժգոհություններ են ծագում և մի որոշ ժամանակ Մոսկվան անցնում է հարկատու քաղաքացիների իշխանության տակ: Այս խառնակ իրադրությունը շտկելու նպատակով ցարը վճռում է, որ արտաքին թշնամու դեմ հաղթանակը կարող է որոշիչ դեր կատարել մայրաքաղաքում կրքերը հանդարտացնելու համար: Եվ ձեռնարկվում են Կազանի գրավման համար ռազմական գործողությունները: Բայց զորքերը Կազան չհասան, մատակարարման դժվարությունները ստիպեցին կես ճանապարհից վերադառնալ:

Ավելի հաջող էր երկրորդ արշավանքը, որը կազմակերպվեց 1549թ-ին: 1550թ-ի ռուսական զորքերը պաշարեցին Կազանը և սկսեցին գնդակոծել այն թնդանոթներով: Բայց ամրոցի պաշարումը վերջացավ աանհաջող: Կապված աշնանային ճամփափականքի հետ Իվան ІV-ը որոշեց վերացնել պաշարումն այնպես, որ պաշարվածների համար դժվար լիներ տեղ հասցնել պարեն և ռազմամթերք: Միակ հաջողությունը այդ արշավանքի եղավ Կազանից 25կմ հեռավորությամբ գտնվող Սվիյաժսկ ամրոցի պաշարումը: Սվիյաժսկը դարձավ հիմնական կենտրոնը երրորդ արշավանքի ժամանակ՝ Կազանի ավարտական վերցմանը:

Կազմակերպչական աշխատանքները երրորդ արշավանքին սկսվեցին 1552թ-ի գարնանը: Օկա և Վոլգա էր ուղարկված այսպես ասած «դատական զորքը» պահեստային պարենամթերքով և հրետանիով՝ ամբողջ զորքի համար:Սվիյաժսկում էին կենտրոնացված երեք զորագնդեր, իսկ գետանցը Վոլգայի և Վասիլսուրսկի միջև և Կամի գետաբերանում զբաղված էին ուժեղ ջոկատներով: Ռուսական զորքի մասերը Մուրոմիում, Կածիրում և Կոլոմնոյում պետք է անհրաժեշտության դեպքում դիմագրավեին ղրիմյան թաթարներին, եթե նրանք փորձեին գալ օգնության Կազանին: Զորքերի քանակը, ուղարկված Կազանի արշավանքին, կազմաում էր շութջ 150 հազար, որից 90 հազարի զորահրամանատար էր նշանակված Անդրեյ Կուրբսկին: Այդ 90 հազարից 30 հազարը ձիավորներ էին: Ռուսներն ունեին 150 ծանր պաշարողական զենք և մեծ թվով թնդանոթներ:

1552թ-ի հունիսի 16-ին գլխավոր ուժերը Իվան Ահեղի գլխավորությամբ դուրս եկան Մոսկվայից: Կոլոմնոյի ճանապարհից  արդեն պարզ էր դառնում, որ ղրիմյան թաթարների ուժերը շարժվում են Տուլա: Հունիսի 23-ին Տուլայի փոխարքա Տեմկինը հաղորդեց, որ քաղաքը պաշարել են բազմաթիվ ղրիմյան զորքեր՝ համալրված թուրքական հրետանիով և ենիչերիներով: Հաջորդ օրը թաթարները ձեռնարկեցին գրոհ տուլայի վրա, դիամագրավված էր: Իմանալով շոշափելի ուժի մոտենալը՝ ռուսները աջ թևի զորագունդը և առաջավոր գունդը արագ ուղարկեցին Տուլա՝ ցարին օգնության: Ղրիմյան խանը չէր կարողանում որոշել կրկին հարձակվել և սկսել նահանջել: Ռուսական գնդերը հասան ղրիմյան զորքերին Շիվորոն գետի մոտ և ծանր հարված հասցրեցին նրանց: Ղրիմյան խանի սխալն այն էր, որ շտապեց արշավանքում, չսպասեց, որ Իվան Ահեղը բանակի հետ Մոսկվայից հեռանա բավականին հեռու, այդ դեպքում նա կզրկվեր հնարավորություններից՝ ժամանակին դիմագրավել ղրիմյան սպառնալիքին:

Ղրմյան թաթարներին ջախջախելուց հետո արշավանքը Կազան շարունակվեց: Հուլիսի 1-ին մոսկովյան ուժերը, բացի պահեստայինից, հավաքվեցին Կոլոմնոյում: Այստեղ ռազմական խորհուրդը որոշեց շարժվել երկու շարասյուներով: Աջ շարասյունը կազմված էր մեծ և առաջավոր շարքերից, և աջ թևի շարքը գնում էր Ռյազան և Մեշերու, ձախ թևից գնում էր երտաուլը(թեթև ձիավոր հետախույզներ), պահեստային, արքայի և ձախ թևի շարքերը գնում էին Վլադիմիր և Մուրոմ: Օգոստոսի 4-ին երկու շարասյուները միացան Սուրա գետի մոտ գտնվող Բորոնչևա քաղաքում: Օգոստոսի 13-ին մոսկովյան զորքը ժամանեց Սվիյաժսկ, որտեղ նրան սպասում էր ամրոցի կայազորը՝ կազմված չերեմիսներից, չուվաշներից և մորդվացիներից, թաթարական ջոկատը Շիգ-Ալեյը(Շախ Ալի), ռուսական միությունը, ռուսական միութենականները, ինչպես նաև գետի մոտ ավելացած դատական զորքը՝ հրետանիով և պահեստային պարենով: Օգոստոսի 17-ին մոսկովյան զորքերը սկսեցին գետանցը Վոլգայի վրայով, որը շարունակվեց երեք օր: Այդ փաստն էլ վկայում է Իվան Ահեղի թվական մեծության մասին: Օգոստոսի 19-ին սկսվեց Կազանի պաշարումը: Ցարը առաջարկեց թաթարական խան Եդիգեյին հանձնվել, բայց ստացավ մերժում: Քաղաքը շրջապատված էր փայտե պատով՝ երկարությունը ավելի քան 5կմ և ուներ 15 աշտարակներ: Քաղաքի ներսում էր գտնվում միջնաբերդը ՝ կազանական Կրեմլը,որը պատված էր կաղնե պատով և 8 աշտարակներով: Արևելյան Կազանի Արսկայի անտառում թաթարները կառուցեցին ամրություն, որտեղից սպառնում էին զորքերի թիկունքին: Կազանի կայազորը հաշվվում էր 30 հազար մարդ: Բացի այդ Արսկայի ամրությունում էր գտնվում Եպանիչ իշխանի ջոկատը մի քանի հազար ձիավորներով: Նա պարտիզանական կռիվներ էր անում:

Օգոստոսի 21-ին ռուսական զորքերը սկսեցին կառուցել պաշարողական ամրություն: Օգոստոսի 23-ին զորքերը սկսեցին առաջ քաշվել Կազանի պատերի մոտ: Երտաուլը՝ կազմված 7 հազար ձիավորներից, հանկարծակի սկսեց գրոհել ուժեղ թաթարական ջոկատով և զորքերը 2 մասի բաժանվեցին: Արքունական ձիավորներին օգնության շտապեցին կրակողները. թնդանոթի կրակը ցրեց թաթարներին: Արդյունքում՝ օգոստոսի 23-ին Կազանը ամբողջովին շրջապատված էր: Բայց հաջորդ օրը ուժեղ փոթորիկը ոչնչացրեց պահեստային ուժերի, որը բարդացրեց շրջապատվածների դրությունը: Բայց Իվան Ահեղը անկոտրում էր և ձգտում էր Կազանը վերցնել ամեն գնով:   

Ռուսները կառուցեցին ամբարտակ և տարան Կազանկա գետը քաղաքից, որպեսզի զրկեն ամրոցի պաշարվածներին ջրից: Բայց թաթարները սկսեցին ջուր վերցնել ամրոցի մոտ գտնվող գետի ակունքից, որին հասնում էին գետնի տակ գտնվող թունելով: Պաշարվածները Կազանի շրջակայքում կառուցեցին երկու խրամատ: Կայազորը հարձակում գործեց՝ խանգարելով պաշարողներին աշխատել, անգամ սկսեցին քանդել, պոկեցին ոչ մեծ մաս ամրությունից:

Օգոստոսի 27-ին ռուսական զորքը սկսեց կիրառել հրետանին Կազանի դեմ: Օգոստոսի 30-ին 150 պաշարողական զենքեր սկսեցին կրակ բացել ամրոցի վրա՝ ճզմելով զգալի մասը թաթարական հրետանու: Արսկայի դաշտում ռուսները կրակեցին 13 մետրանոց աշտարակին: Նրա մոտ դրեցին 10 զենք և 50 թեթև թնդանոթներ կարթով՝ հակազդում տալու և, չզմելով աշտարակի ամրոցի պատը՝ Արսկայի և Ցերևայիդարպասների միջև, սկսեցին գնդակոծել քաղաքը, ինչպես նաև Արսկայի շրջանը:

Օգոստոսի 31-ին պաշարվածները սկսեցին կազանյան պատի տակը փորել: Մեկն այդ փորվածքներից ընթանում էր ստորերկրյա ճանապարհով, որտեղով կազանցիները գնում էին ջրի: Ճանապարհը պայթեցվեց, և դրանից հետո զգացվեց ջրի պակաս: Նրանց ջրի աղբյուրներ մնացին միայն քաղաքային ջրհորները: Վատ սանիտարական պայմանների հետևանքով տարածվեցին համաճարակներ:

Օգոստոսի 30-ին ռուսական զորքերի կեսը շարժվում էր Եպանիչի ջոկատի դեմ: Ռուսական փոքրիկ ուժերը գնացին անտառ, հարձակման ենթարկվեցին թաթարների կողմից, ապա նահանջով հարվածի տակ դրեցին թշնամուն: Այս կռվից հետո Եպանիչի ջոկատը մեծ կորուստներով նահանջեց իր ամրությունը: Բայց նա ոչնչացված չէր, և մոսկովյան զորավարները որոշեցին գրոհել Արսկայի ամրոցի վրա: Սեպտեմբերի 8-ին իշխան Գորբատով-Շույսկու խմբի ջոկատի կողմից այն վերցված էր: Եպանիչը մնացած զորքով փախավ և այլևս չէր կարող անհանգստացնել պաշարողներին իր փախուստով: Հոկտեմբերի 2-ին Իվան Ահեղի զորքերը սկսեցին Կազանի գրոհումը: Երկու օրվա ընթացքում պայթեցվեցին Արսկայի դարպասների ականները, ոչնչացվեցին դարպասների առաջ գտնվող պաշտպանական զենքերը: Դրանից հետո ռուսները մոտեցան թնդանոթներով դարպասներին: Կրակողներին, բոյարներին և կազակներին հաջողվեց վերցնել Արսկայի աշտարակը: Բացի այդ Արսկայի ամրոցի վրա հրետանին ճեղքեր էր բացել: Ճեղքերի դեմ թաթարները հապճեպորեն գտան հնարը: Ցարը անձնատուր լինելու առաջարկ է անում, բայց նրանք պատասխանում են .«Մենք կմեռնենք կամ կամաչենք»: Այդ դեպքում բանակը գնաց գրոհի:

Գլխավոր հարվածը հասցվեց արևելյան և հարավ-արևելյան ճակատներին, որտեղ կային շատ ճեղքվածքներ: Մնացած ուղղություններով գրոհ պետք է կազմակերպեին թաթարական ուժերը: Ռուսական զորքը բաժանված էր վեց գրոհող շարասյուների: Յուրաքանչյուր շարասյուն իր հերթին բացված էր երեք գծով: Առաջին գծում գնում էին կազակները և բայարները, երկրորդ գծում՝ կրակողների գլխավոր ուժերը, երրորդ գծում պահեստայիններն էին:

Հոկտեմբերի երկուսին՝  առավոտյան ժամը երեքին, պայթեցվեցին Արսկայի և Նոգայսկայի դարպասները: Դրանից հետո ամրոցը բաց էր բոլոր զենքերի կրակոցների դիմաց: Թաթարները կրակում էին թշնամու վրա թնդանոթներից և երկարափող ծանր հրացաններից, եռացող ձյութը բաց էին թողնում գերանների վրա: Արսկայի շրջանում, որտեղ պայթեցվել էր և քանդվել ամրոցի պատը, ռուսներին հաջողվեց ներխուժել քաղաք: փողոցներում ընթացավ ձեռնամարտ: Թաթարները ստիպեցին թշնամուն հեռանալ հետ՝ դեպի պատը: Այդ պահին ցարը մտցրեց կռվի մեջ արքայական գնդի կեսին, որը թաթարներին հասցրեց խանական արքունիք: Միայն 6000 մարդ անցավ Կազանկան գնաց անտառ: Փախչողները ոչնչացվեցին ռուսական զորքերի կողմից:

Արդյունքում Կազանի գրավումով և ջախջախումով Մոսկվան վերականգնեց իր իշխանությունը ընդարձակ մարզ Պովոլժիեի նկատմամբ: Կազանի տխուր օրինակը դրդեց Աստրախանի խանությանը 1556թ. առանց կռվի հանձնվել Իվան Ահեղին:

Կազանը վերցնելուց հետո Իվան Ահեղը կարողացավ վերականգնել իր իշխանությունը և փորձեց դաշնակցել Աստրախանի խան Դերվիշ-Ալիի հետ:  Բայց այս իշխողի վիճակը հեշտ չէր: Խուսափելով շատ մոտ հարևաններ Թուրքիայից և Ղրիմից, Դերվիշ-Ալին շուտով փոխեց արտաքին քաղաքական կողմնորոշումը և կապերը խզեց Մոսկվայի հետ: Որպեսզի կարգի բերի աստրախանյան գործերը, իշխանը 1556թ. ամռանը այնտեղ ուխարկեց փոքր հետախուզական ջոկատ՝ կրակողներ զորահրամանատար Չերեմիսինովի գլխավորությամբ: Ճանապարհին նրանց միացան կազակական առաջնորդ Լյապուն Ֆիլիմինովի ջոկատը: Կարծես խուճապը կազանյան դժվար արշավանքից հետո բախտը անարյուն պարգևեց Աստրախանը: Առաջինը գնաց Վոլգա կազակների ջոկատը  Ֆիլիմինովի 500 մարդկանցով: Նա հարվածեց խանի առաջապահ գնդին, պարտության մատնեց նրանց և սպասեց Չերեմիսինովի ուժերին: Միանալով, ջոկատը 1556թ հոկտեմբերի 2-ին նավերով լողացին Աստրախան: Իմանալով Կազանի տխուր վերջաբանի մասին ՝ նրանք փախան քաղաքից: Փաստորեն նրանք առանց կռվի նվաճեցին Ատրախանը, և սկսեցին պատրաստվել Դերվիշ-Ալիի դեմ օպերացիային, որն այդ ժամանակամիջոցում օգնություն ստացավ ղրիմյան խան Դևլետ-Գիրեայից: Սակայն օգնությունը մեծ չէր:

Ռուսական զորքը կարողացավ միության հասնել տեղացի նողայ մուրզաների հետ, որոնք և տվեցին վերջնական հարված Դերվիշ-Ալիին:

Կազանի և Աստրախանի արշավանքներ արդյունքում ռուսական տարածքներն ընդգրկում էին ոխջ Վոլգայի ավազանը: Այս կարևորներ տարածքները, որին Ռուսաստանին թշնամի ուժերը ցանկանում էին վերածել ագրեսիայի հսկա դաշտի, դարձավ առևտրի և գյուղատնտեսության յուրացման վայր: Փլվեց «արևելյան պատը», և այդ ժամանակից այս ուղղությունը դադարեց Ռուսաստանի համար լինել ռազմական սպառնալիքի մշտական աղբյուր: Ամբողջությամբ վերցրած, Իվան Ահեղի ռազմական գործունեությունը թույլ տվեց կտրուկ վերացնել Ղրիմի և Թուրքիայի ազդեցությունը: Արդյունքում ՝ ռուսական հարավային սահմանները , որոնք XVІդ-ից անցնում էին Օկայով, հարյուրամյակի քառորդ կեսին հասան մինչև Դոնի տափաստանները և Կովկասի նախալեռները:[1]