Լուսինե Արարատի Ավետիսյան, ծնվել է 1975 թ-ի մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։ 1978 թ-ին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) քաղաքում։ Հաճախել է տեղի թիվ 7 միջնակարգ դպրոց, որին զուգահեռ սովորել քաղաքի երաժշտական դպրոցում։ 1989 թվականից միջնական կրթությունը շարունակել է Երևանի՝ 26 կոմիսարների (հետագայում վերանվանվեց Խրիմյան Հայրիկի) անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի հայագիտական թեքումով դասարանում, որն ավարտել է 1991 թ-ին և նույն թ-ին ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1996 թ-ին, ավարտելով համալսարանը, ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ աշխատել է նույն ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Դասավանդել է գրաբար տարբեր համալսարանների բանասիրական ֆակուլտետում։ 2000 թ-ին լույս է ընծայվել բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ 2003 թ-ի հունիսի 13-ին պաշտպանել է [[«Ինտրայի պոետիկան»]] թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հայաստանի գիտական ամսագրերում հանդես է եկել մի շարք հոդվածներով։ 2005 թ-ին հրատարակվել է «Տիրան Չրաքյանի (Ինտրա) պոետիկան» ուսումնասիրությունը (գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ)։ 2008 թ-ին լույս է տեսել [[«Հավերժամանուկը»]] աշխատությունը, որ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի [[«Փոքրիկ իշխանը»]] հեքիաթի ուսումնասիրությունն ու վերլուծությունն է։ Տպագրության է պատրաստել Լևոն Շանթի երկերի ակադեմիական հրատարակության չափածո ստեղծագործությունների (1-ին հատոր, Երևան, 2012), ապա՝ 8-րդ՝ քաղաքական աշխատությունների հատորները։ Այժմ հրատարակության է պատրաստում Նիկոլ Աղբալյանի աշխատությունների ակադեմիական հրատարակության 4-րդ՝ լեզվաբանական ուսումնասիրություններն ամփոփող հատորը։ 1995 թ-ից նաև քանդակում է։   2006 թ-ի հունվարի 31-ին Նարեկացի արվեստի միության ցուցասրահում բացվել է քանդակների [[առաջին ցուցահանդեսը]], որից հետո կազմակերպվել են մի շարք  ցուցահանդեսներ՝ Ժողովրդական արվեստի թանգարանում, Կամերային երաժշտության տանը, մամուլի ասուլիսների «Ուրբաթ» ակումբի ցուցասրահում և այլն։ Մասնակցել է «Հայաստանն իմ հայրենիքն է» փառատոնին, ստացել մրցանակ։ Քանդակներին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ռադիո- և հեռուստատեսային ալիքները, ամսագրերն ու թերթերը, ինչպես նաև [[Ռուսաստանի 1-ին]], [[Мир]] հեռուստաալիքները, արտերկրում ցուցահանդեսներ բացելու հրավերներ են եղել։ Կառավարության կողմից հաստատված և Մշակույթի նախարարության հովանավորությամբ պետպատվերով տպագրված [[«Ուրբաթագրքի»]] կազմին զետեղված [[Հակոբ Մեղապարտի]] դիմաքանդակ-հարթաքանդակի հեղինակը նույնպես Լուսինե Ավետիսյանն է։ Հակոբ Մեղապարտի հրատարակած «Ուրբաթագիրք»-ը վերծանել, թարգմանել, գրաբար-աշխարհաբար զուգահեռ տեքստերը պատրաստել, ծանոթագրել, տեղանունների ու անձնանունների ցանկեր, եկեղեցիների ու վանքերի ամփոփ տեղեկատու, նրանց տեղաբաշխման քարտեզ է կազմել, գրել [[առաջաբան]], ներկայացրել նաև «Հայերեն տպագիր գիրքը 1512-1920 թթ.-ին» ժամանակագրական, վիճակագրական ու տեղագրական տեղեկատու-ցանկ։ Գրաբարից աշխարհաբարի է վերածել նաև [[Անանիա Նարեկացու]] [http://«Սակս%20թուոց%20բացայայտութեան» «Սակս թուոց բացայայտութեան»] աշխատությունը, որ նույնպես գրաբար-աշխարհաբար զուգահեռ տեքստերով պատրաստ է տպագրության։


== Կենսագրություն ==