«100 խնդիր և մի աղջիկ» (англ. Playing Mona Lisa), 2000 թվականին ռեժիսոր Մեթյու Խաֆմանի կողմից նկարահանված ամերիկյան կինոկատակերգություն:


Սյուժե խմբագրել

Քլեր Գոլդեշտեյնը տաղանդավոր դաշնակահարուհի է, որը հիմնական քննությունը հանձնում է ընկերների հետ, այդ թվում ընկերոջ` Ջերեմիի հետ: Բայց Ջերեմին այդ նույն շաբաթվա ընթացքում լքում է նրան: Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժը վնասում է այն բնակարանը, որտեղ ապրում է Քլերը, այդ իսկ պատճառով նա պետք է անցնի ամբողջ քաղաքը, որպեսզի գնա ծնողների հետ ապրելու: Բայց այդ պարագայում ևս խնդիրները նրան հանգիստ չեն թողնում: Նրա քույրը պատրաստվում է ամուսնանալ, մայրը տարված է ակտուալիզմով, իսկ հայրը կորցրել է աշխատանքը: Քլերի բոլոր մտքերը Ջերեմիի մասին են, չնայած ընկերուհիները փորձում են նրա ուշադրությունը շեղել: Նրա սիրելի ուսուցիչը` Բենեթը լսումնեևրի օր է նշանակել, բայց նա որոշում է չներկայանալ: Այնուհետև նա ծանոթանում է Էդիի հետ: