ԲԱՔԻԼԻԴԵՍ (PxxvXIStis, 500–451 մ․ թ․ ա․), հույն բանաստեղծ։ Ծնվել է Քիոս կղզում, ապրել է Սիրակուզա քաղաքի բռնապետ Հերոնի պալատում, նրան նվիրել երեք ներբող։ Դրել է խմբականքնարերգական երգեր, որոնք ընդգըրկում են քնարական այդ ստեղծագործության բոլոր տեսակները՝ ներբող, դիֆիրամբ, հիմն ևն։ Նշանակալից են Բաքիլիդես դիֆիրամբները, որ ունեն բալլադի բնույթ և որոնց հիմքում դրված են առասպելներից վերցված առանձին միջադեպեր։ Լավագույնը խմբականքնարերգական ոճով գրված «Թեսեոս» դիֆիրամբն է, որը հետաքրքրական է երկխոսական ձևով։ Մինչև 1897թվականը Բաքիլիդեսից հայտնի են եղել 50 երգ, այն էլ ոչ լրիվ վիճակում։ Հետո գտնվել են նաև քսան պոեմ՝ գրված եգիպտական պապիրուսների վրա, որոնք պահմ են Բրիտանական թանգարանում։