Արտաքին տեսք խմբագրել

Յորքշիրյան տերիերը շան ամենափոքր տեսակներից է: Համաձայն FCL և AKC սատանդարտների՝ յորքի քաշը չպետք է գերազանցի 3,2 կգ, նվազագույն քաշը կամ հասակը չի սահմանափակվում ստանդարտով: Ընդհանուր տեսքը այսպես նկարագրված է ստանդարտում. երկար բրդամազով շուն, բրդամազը կողքերից իջնում է բացարձակապես ուղիղ և հավսարաչափ, բաժուկն անցնում է քթաբլթակից մինչև պոչի ծայրը: Շատ հավաք է և նրբագեղ, ընդգծված հպարտ և վեհ կեցվածք ունի: Ընդհանուր տպավորություններով՝ ուժեղ և լավ համամասնություններով կենդանու մարմին է:

Բրդամազային ծածկույթ խմբագրել

Յորքշիրյան տերիեր, երկարամազ ցեղատեսակ է և չունի բրդատակի աղվամազ: Դա նշանակում է, որ նրա բրդամազը գրեթե չի թափվում: Նրանց մորթին նման է մարդու մազերին, քանի որ այն անընդհատ աճում է և հազվադեպ է թափվում (միայն սանրվելու կամ վնասվելու դեպքում):

Благодаря структуре своей шерсти йорки реже вызывают у людей аллергию(⎘ Ալերգիա). В то же время, аллергенами могут являться также перхоть(⎘ Գլխի թեփոտում), обломки волос, слюна(⎘ Բերանային հեղուկ), запах собаки.

Ստանդարտ խմբագրել

Ստանդարտն այսպես է նկարագրում յորքի մորթին. իրանի վրա միջին երկարությամբ, ամբողջովին ուղիղ (ոչ ալիքաձև), փայլուն, բարակ մետաքսյա կառուցվածքով, ոչ փափկամազ: Գլխի վրայի մորթին երկար է, կախված հյութալի ոսկե կարմրաշագանակագույն, գույնն ավելի ինտեսիվ է գլխի կողքերին, ականջների հիմքի և դնչի վրա, որտեղ մորթին ամենաերկարն է: Գլխի կարմրաշագանակագույն երանգը չպիտի որ տարածվի պարանոցի վրա, չպետք է ունենա մոխրագույն կամ սև մազերի խառնուրդ:

Մուգ կապտավուն պողպատե գունավորումը (ոչ արծաթափայլ-կապույտ) տարածվում է ծոծրակային հատվածից մինչև պոչի հիմք: Չի թույլատրվում դեղնաշագանակագույն, բրոնզե կամ մուգ մազերի խառնուրդ: Կրծքավանադակի մորթին ունի ինտենսիվ վառ կարամրաշագանակագույն գույն: Բոլոր կարմարաշագանակագույն մազերն արմատների մասում ավելի մուգ են, քան մեջտեղում, իսկ ծայրերն ավելի բաց են:

Վերջույթները լավ ծածկված են ոսկե կարմրաշագանակագույն բրդամազով: Միևնույն ժամանակ, մազերի ծայրերն ավելի բաց են, քան արմատները: Կարմրաշագանակագույն երնագը չպետք է արմունկներից և ծնկներից բարձր լինի: Ականջները ծածկված են կարմրաշագանակագույն կարճ բրդամազով:

Պոչն առատորեն ծածկված է կապույտ բրդամազով, ավելի մուգ երանգով, քան մարմնի, հատկապես պոչի վերջնամասում