Թրվանց Արա/Ավազարկղ4

Երվանդ Գառնիկի Պարոնիկյան (), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2003)[1]։

Կենսագրություն խմբագրել

Երվանդ Պարոնիկյանը ծնվել է 1951 թվականին, Երևան քաղաքում։

1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը[2], որից հետո ծառայել է Խորհրդային բանակում։ 1975 թվականին զորացրվել է և ընդունվել է Խորհրդային Հայաստանի ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտուտի ասպիրանտուրան։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1980 թվականին։ 1978 թվականից աշխատում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտուտում, 2015 թվականին նշանակվել է լաբորատորիայի վարիչ[3]։

1991 թվականից դասավանդում է Հայկական բժշկական ինստիտուտում, 2014 թվականին նշանակվել է ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են տարացիկլիկ միացությունների, համակցված պիրոլի և պիրիդինի ածանցյալների սինթեզի, քիմիական հատկությունների և կենսաբանական ակտիվության հարցերին։ Հայտնաբերել է նոր վերախմբավորումներ, մշակել նոր տարացիկլիկ համակարգերի ստացման եղանակներ, իրականացրել է բարձր արդյունավետությամբ օժտված կենսաբանորեն ակտիվ միացությունների նպատակային սինթեզ։

Մոտ 200-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից 35-ը հեղինակային իրավունքներ են և արտոնագրեր։ Միջազգային գիտաժողովներում զեկուցումների համար արժանացել է ոսկե մեդալի և դիպլոմների։

Երվանդ Պարոնիկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 5 ատենախոսություն, ղեկավարել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր։

«Գիտական համագործակցություն» միջազգային ֆոնդի, Մոսկվայի պետական համալսարանի և Ռուսաստանի քիմիական ընկերության կողմից 2008 և 2015 թվականներին պարգևատրվել է ոսկե մեդալով և դիպլոմով։

Եղել է գիտական և մասնագիտական խորհուրդների, Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի (1995) և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (2011) անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «STCOPC NAS RA». www.stcopc.sci.am. Վերցված է 2021-08-27-ին.
  2. «ԵՐՎԱՆԴ ԳԱՌՆԻԿԻ ՊԱՐՈՆԻԿՅԱՆ» (PDF).
  3. «Ерванд Пароникян (страница 541)» (PDF).

Արտաքին աղբյուրներ խմբագրել