Մասնակից:Թինա Վարդանյան/Ավազարկղ


Երկիր (անգլ. country),հանդիսանում է որպես Արեգակնային համակարգի մոլորակ։ Մարդկությանը դեռ հնագույն ժամանակներից հետաքրքրել է, թե ինչպես են առաջացել Արեգակնային համակարգը և Երկիր մոլորակը։ Առայժմ դրա վերաբերյալ կան միայն գիտական ենթադրություններ՝ վարկածներ,որոնք կարելի է դասակարգել հետևյալ կերպ՝ միգամածային, պատահարային, երկնաքարային և խորքային գրավիտացիոն։

Միգամածային վարկածների խմբին են պատկանում Կանտ-Լապլասի վարկածը, որը XVIII դ. վերջերին իրարաից անկախ առաջարկել են գիտնականներ Կանտը և Լապլասը։ Ըստ այդ վարկածի՝ Արեգակնային համակարգի առաջացման ելակետ է համարվում շիկացած գազերից բաղկացած միգամածությունը,որն անկյունային փոքր արագությամբ պտտվել է իր առանցքի շուրջը։ Ձգողական ուժի ներգործությամբ այն աստիճանաբար սեղմվել է։Պտտման գծային արագությունն այնքան է մեծացել,որ կենտրոնախույս ուժը հավասար է միգամածության կենտրոնաձիգ ուժին։ Դրա հետևանքով միգամածության զանգվածի մի մասն անջատվել է հիմնական զանգվածից, և առաջացել է պտտվող օղակ։ Հերթով անջատվել են նաև այլ օղակներ, որոնք խտանալով վերածվել են մոլորակների,իսկ կենտրոնում մնացել է հիմնական զանգվածը, որը ներկայիս Արեգակն է։ Այս վարկածը չի բացատրում երկնային մեխանիկայի,նյութերի ֆիզիկայի շատ հարցեր և չի ընդունվում արդի գիտության կողմից։

Պատահարային (աղետային) վարկածների խմբին է պատկանում Ջ.Ջինսի վարկածը, որն առաջարկվել է XX դարի սկզբին։ Ըստ դրա՝ Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել ենԱրեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ գոյացած մակընթացայինվիթխարի շիթ, որից առաջացել են մոլորակները։Այս վարկածի գլխավոր թերությունն այն է, որ ամբողջ Արեգակնային համակարգի առաջացումը կապվում է պատահական երևույթի հետ։ Վարկածն ունի նաև այլ թերություններ։

Երկնաքարային վարկածների

խմբին է դասվում Օ.Յու.Շմիդտի վարկածը, որն առաջարկվել է 1944 թ.։ Ըստ դրա՝ մոլորակներն առաջացել են երկնաքարային գազափոշու ամպից։ Ենթադրվում է,որ մոլորակներն առաջացել են սառը նյութից,իսկ դրանց միջուկի և Արեգակի զանգվածի տաքացումը կատարվել է հետագայում։ Ելակետ ընդունելով Շմիդտի վարկածը՝ գիտնականները եզրակացնում են, որ մոլորակի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից։ Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից,և ջրի դրենաժային (ջրաքաշող) թաղանթն աստիճանաբար դուրս է մղվել Երկրի արտաքին շերտեր ու մակերևույթ՝ իր հետ բերելով ամբողջ ջուրը։ Միջուկում այլևս ջուր չի մնացել։ Ջուրն իր հետ բերել է հյուծված և ռադիոակտիվ նյութեր, որոնք կուտակվել են միջնապատյանում։ Մագմայի ուսումնասիրությունները պարզել են, որ նրա մեջ ջուրը կարևոր տեղ ունի։ Բազալտային լավայի զանգվածի 5-10%-ը ջուր է։Գործող հրաբուխների ժայթքած մագմայից ամեն տարի անջատվում և մթնոլորտ է անցնում ավելի քան 1 մլրդ խորանարդ մետր ջուր։Որոշ գիտնականների կարծիքով՝ մագմայում պարունակվող ջրի քանակը մոտ 10 անգամ մեծ է Համաշխարհային օվկիանոսի ջրի քանակից։

Շմիդտի ըեսսկետը զարգացնելու փորձ է խորքային գրավիտացիոն տարբերակման վարկածը,որը XX դարի երկրորդ կեսին առաջարկել է Վ. Բելոուսովը։

Ընդունելով սկզբնական սառը երկրագնդի տեսությունը՝ Բելոուսովը Երկրի խոր շերտերի բարձր ջերմաստիճանը կապում է ռադիոակտիվ տարրերի տրոհման հետևանքով անջատված ջերմության հետ։ Տաքացումը նպաստել է սկզբնական համասեռ երկրագնդի գրավիտացիոն շերտավորմանը,միջնապատյանի և երկրակեղևի առաջացմանը։ Թաղանթների շերտավորման հիմնական պատճառ են տաքացումը, գրավիտացիան՝ ուղղված դեպի Երկրի կենտրոն, և կենտրոնախույս ուժերը։ Սկզբնական համասեռ երկրագունդը,որի կազմը մոտ էր երկնաքարերի կազմին, տարբերակման արդյունքում բաժանվել է երկաթ-նիկելային միջուկի, երկաթ-նիկելային-մագնեզիումային արտաքին միջուկի, երկաթ-մագնեզիում-սիլիցիումային միջնապատյանի և սիլիցիումային երկրակեղևի։ Երկրագնդի միջուկի աստիճանական տաքացումը, նյութերի տարբերակումը, ջրի դուրս մղվելը միջուկից, երկրագնդի ոլորտների ստեղծումը, երկնաքարերի ու երկնային նյութի քիմիական կազմի ընդհանրությունը և շատ այլ հարցեր պատասխան են ստանում Շմիտդի տեսությամբ։

Երկրագնդի ծագման հարցի պարզաբանումը սկզբունքային նշանակություն ունի Երկրի վրա տեզի ունեցող մի շարք երևույթներ ու գործընթացներ հասկանալու համար։ Օրինակ՝ օվկիանոսների առաջացումը առավելապես տեղի է ունեցել խորքից դեպի մակերևույթ մղված ջրի՞ց, թե՞ մթնոլորտի ջրային գոլորշիների խտացումից։