Ավազարկղ «Խրճիթ» (անգլ.՝ The Shack), ռեժիսոր Սթյուարթ Հեզելդայնի ամերիկյան ֆենտեզի-դրամա, որը հիմնված է Ուիլյամ Պ. Յանգի համանուն վեպի վրա: Գլխավոր դերակատարներն են՝ Սեմ Ուորթինգտոնը, Օկտավիա Սպենսերը, Ռադա Միտչելը և Գրեմ Գրինը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 1-ին:

Սյուժե խմբագրել

Առեղծվածային իրադարձությունները տեղի են ունեցել Մաք Ֆիլիպսի ճակատագրում՝ վերաապրելով ընտանեկան ողբերգություն: Նա անհատական ​​հրավեր է ստացել հանդիպել Ամենաբարձրյալին մեկուսացած խրճիթում: Այդ հանդիպման շնորհիվ՝ Մաքն իր համար բացել է կարևոր ճշմարտություններ, որոնք ընդմիշտ փոխել են նրա կյանքը:


Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Սեմ Ուորթինգտոն Մաք Ֆիլլիպս Մաք Ֆիլլիպս
Օկտավիա Սպենսեր Պապա / Էլոիզա Պապա / Էլոիզա
Ռադա Միտչել Նեն Նեն
Գրեմ Գրին Պապա Պապա
Ռայան Ռոբբինս Էմիլ Դյուսեթ Էմիլ Դյուսեթ
Թիմ Մաքգրո Վիլլի Վիլլի
Մեգան Շարպանտիե Քեյթ Ֆիլիպս Քեյթ Ֆիլիպս
Դերեք Հեմիլթոն Մաքի հայր Մաքի հայր
Ավիվ Ալուշ Հիսուս Քրիստոս Հիսուս Քրիստոս

Ստեղծման պատմություն խմբագրել

2013 թվականի ապրիլի 22-ին Summit Entertainment ընկերությունն իրավունք է ստացել էկրանավորելու Ուիլյամ Պ. Յանգի «Խրճիթ» վեպը: Ջոն Ֆուսկոն սկսել է աշխատել սցենարի վրա[1]: Որոշ ժամանակ անց հաստատվել է, որ Ֆորեսթ Ուիթակերը վարում է բանակցություններ ստուդիայի հետ, որպեսզի դառնա ֆիլմի ռեժիսոր և կատարի երկրորդական դեր[2]: Սակայն 2014 թվականի նոյեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Սթյուարթ Հեզելդայնը[3]:

2015 թվականի մարտի 6-ին հաստատվել է, որ ֆիլմում Աստծո դերը ստացել է Օկտավիա Սպենսերը[4]: 2015 թվականի ապրիլի 30-ին վեպի էկրանավորման գլխավոր դերը ստացել է Սեմ Ուորթինգտոնը[5]: Միաժամանակ, որոշ ժամանակ անց, դերասանական կազմին են միացել Գրեմ Գրինը, Ռադա Միտչելը և Ավիվ Ալուշը[6]:

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հունիսի 8-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում:

Մարքեթինգ խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Summit Buys Screen Rights To Runaway Bestseller 'The Shack'» (անգլերեն). deadline.com. 2013-04-22.
  2. «Forest Whitaker In Talks To Direct And Co-Star In Summit's 'The Shack'» (անգլերեն). deadline.com. 2014-01-30.
  3. «Faith-Based Bestseller 'The Shack' Film Finds Director In Stuart Hazeldine» (անգլերեն). deadline.com. 2014-11-04.
  4. «Octavia Spencer to Play God in The Shack» (անգլերեն). movieweb.com. 2015-03-06.
  5. «Sam Worthington to Star in 'The Shack' With Octavia Spencer (EXCLUSIVE)» (անգլերեն). variety.com. 2015-04-30.
  6. «'The Shack' Movie: Graham Greene & Others Join Cast Of Lionsgate's Faith-Based Pic» (անգլերեն). deadline.com. 2015-06-05.
  7. «'The Shack' Trailer: Sam Worthington Meets The Holy Trinity» (անգլերեն). deadline.com. 2016-12-01.