Մասնակից:ԹամՄայ/Ավազարկղ

ԾՈՎԻՆԱՐ ՌԱՖԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

խմբագրել

(12 փետրվար 1946 – 25 մայիս 2017)


Լեզվաբան, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբ¬իոնի դասախոս, բ.գ.թ. (1984թ.), դոցենտ (2000թ.), ԽՍՀՄ Լուսավորության մինիստրությանը կից բարձրագույն բանասիրական կրթության գիտամեթոդական խորհրդի դասական բաժանմունքի անդամ (1981-91 թթ.): Ծնվել է 1946 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Ն. Կ. Կրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան միջնակարգ դպրոցումը ոսկե մեդալով: Հաճախել է ԵՊՀ-ին կից մաթեմատիկական դպրոցը և Կենտրոնի պիոներների պալատի գրական խմբակը: Մասնակցել է պատանեկան մի շարք մրցանակաբաշխությունների, արժանացել է II և I մրցանակների: 1969 թ. ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը՝ գերազանցությամբ: 1966 թ. լույս է տեսել Ծ. Հարությունյանի բանաստեղծությունների անդրանիկ՝ «Ապրիլ» ժողովածուն: ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում սովորելիս, 1970 թ. գործուղվել է Լենինգրադի (այժմ՝ /Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարան՝ դասական լեզուներ և բանասիրություն ուսումնասիրելու: Ասպիրանտական տարիներին ստացել է երկրորդ բուհական կրթություն, հավաքել ատենախոսության թեմայի վերաբերյալ համապատասխան նյութ: 1984 թ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Հայ-հունական էքսկլյուզիվ իզոգլոսներ»՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի (դասական բանասիրություն) գիտական աստիճան: 1974-1994 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: 1975-2003 թթ. դասավանդել է լատիներեն, հին և նոր հունարեն՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ում, Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում և այլ բուհերում: 1996 թ. մասնակցել է Աթենքի (Հունաստան) պետհամալսարանում կազմակերպած ժամանակակից հունարենի և մշակույթի դասընթացներին: 1994 թ. ցկյանս ԵՊՀ-ում դասավանդել է լատիներեն, հին և նոր հունարեն, դասական լեզուներ, համեմատական քերականություն, լեզվաբանության ներածություն: Հեղինակ է հրատարակված շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածների:


2017 թ. լույս է տեսել լեզվաբան, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ ԾՈՎԻՆԱՐ ՌԱՖԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ֊ԴԵՂԱՏՈՄՍ/եռալեզու օժանդակ տերմինաբանական ձեռնարկը սկսնակ դեղագետների համար (լատիներեն֊հայերեն֊ռուսերեն/։ Այս գրքույկը նախաձեռնվել է տարիներ առաջ՝ԵՊՀ քիմիական ֆակուլտետի դեղագիտական բաժնի ուսանողների խնդրանքով, օգնությամբ և պահանջով։ Այս ուսումնական ձեռնարկը երաշխավորվել է տպագրության 06.07.2017 թ. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի կողմից։