Մասնակից:Էլեն Արամի/Ավազարկղ
Մագնիսական Հոսք
Էլեկտրամագնիսական մակածման երևույթը քանակապես նկարագրելու համար սահմանվում է մագնիսական հոսք կոչվող ֆիզիկական մեծությունը։Դիտարկենք համասեռ մագնիսական դաշտում տեղակայված հարթ հաղորդիչ կոնտուր։Դիցուք՝ կոնտուրով սահմանափակված մակերևույթի մակերեսն S է,իսկ մագնիսական դաշտի ինդուկցիայի B վեկտորը այդ մակերևույթի n նորմալի հետ կազմում է ալֆա(a) անկյուն։
Մագնիսական հոսք կամ մագնիսական դաշտի ինդուկցիայի հոսք կոչվում է այն սկալյար մեծությունը,որը հավասար է ինդուկցիայի վեկտորի մոդուլի,այդ մակերևույթի մակերեսի և ինդուկցիայի վեկտորի ու մակերևույթի ներմալի կազմած անկյան կոսինուսի արտադրյալին՝
Փ=BScosa
Հաշվի առնելով որ ՝ Bn=Bcosa
Կարողենք գրել՝
Փ=BnS
Միավորների ՄՀ֊ում մագնիսական հոսքիմիավորը վեբերն է (1Վբ)։
1Վբ=1Տեսլա × մ2