Պետություն- մասնավոր հատվածի համագործակցություն

Պետություն - մասնավոր համագործակցությունը (ՊՄԳ), պետության և մասնավոր հատվածի միջև այն պայմանավորվածությունն է, որտեղ մասնավոր հատվածը առաջարկում է ենթակառուցվածքային ակտիվներ և ծառայություններ, որոնք ավանդաբար մատուցվել են կառավարության կողմից: ՊՄԳ ընդգրկում է մի շարք սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ծրագրեր, բայց դրանք հիմնականում կիրառվում են հիվանդանոցների, դպրոցների, ճանապարհների, կամուրջների, թունելների կառուցման և շահագործման, երկաթուղային, օդային երթևեկության, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառավարման ոլորտներում: ՊՄԳ կարող է գրավիչ լինել թե կառավարության և թե մասնավոր հատվածի համար: Կառավարության համար, մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորումը կարող է աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը, առանց ազդելու պետական փոխառության և պարտքի ավելացմանը, և կարող է հանդիսանալ կառավարության եկամուտի աղբյուր: Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածի ավելի լավ կառավարումը, և նորամուծական նրա կարողությունը, կարող է հանգեցնել արդյունավետության բարձրացմանը, որն էլ իր հերթին, կնպաստի բարձր որակով և ցածր գնով ծառայությունների մատուցմանը: Չկա հստակ պայմանավորվածություն, թե որը կարող ենք անվանել կամ չանվանել ՊՄԳ: Ներկայումս ՊՄԳ-ն սահմանվում է որպես «ներդրումային ծրագրերի փոխանցումը մասնավոր հատվածին, որոնք ավանդաբար իրականացվել կամ ֆինանսավորվել են պետական հատվածի կողմից" ( Եվրոպական Հանձնաժողով, 2003թ.): Սակայն բացի մասնավոր հատվածի կողմից իրականացմանն և պետական ներդրումների ֆինանսավորմանը, ՊՄԳ-ն ունեն նաև երկու կարևոր հատկանիշներ. ծառայությունների մատուցման և ներդրումների շեշտադրում, ինչպես նաև ռիսկի փոխանցում պետական հատվածից դեպի մասնավորը: ՊՄԳ-ը իրենց բնույթով տարբերվում են, քանի որ նրանք ներկայացնում են կառավարության և մասնավորի համագործակցությունը կառուցելու նոր ենթակառուցվածք և մատուցելու համապատասխան ծառայություն: Կոնցեսիաները և լիզինգները նույնպես հանդիսանում են ՊՄԳ-ի մոդելներ: Տիպիկ ՊՄԳ-ի ձևերից է նախագծում-կառուցում-ֆինանսավորում-շահագործում (DBFO) սխեման: Այս սխեմայի դեպքում, կառավարությունը սահմանում է այն ծառայությունները, որոնք ցանկանում է, որ մատուցվի մասնավոր հատվածի կողմից, ապա մասնավոր գործընկերը նախագծում և կառուցում է ցանկալի ակտիվը, ֆինանսավորում է վերջինիս կառուցումը, շահագործում և մատուցում համապատասխան ծառայությունները: Սա ի հակադրություն ավանդական պետական ներդրումներին, երբ կառավարությունը պայմանավորվածություն է ձեռքբերում մասնավորի կողմից ակտիվի կառուցման նպատակով, իսկ նախագծումը և ֆինանսավորումը իրականացվում է կառավարության կողմից: Շատ դեպքերում, կառավարությունը, հետագայում շահագործում է ակտիվը, երբ այն կառուցվում է: Այս երկու մոտեցումների տարբերությունն արտացոլում է այն համոզմունքը, որ մասնավոր հատվածը ստանձնելով նախագծման, կառուցման, ֆինանսավորման և շահագործման պատասխանատվությունը, նպաստում է ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը և հիմնավորում է ՊՄԳ-ի կիրառումը: