Մասնակից:Դիանա Բեգլարյան/Ավազարկղ 1

Մենուային հաջորդում է որդին՝ Արգիշտի Ա-ը: Նրա օրոք Ուրարտական պետությունը հասնում է իր ռազմական և քաղաքական հզորության գագաթնակետին: Արգիշտի Ա-ը իր թագավորության ընթացքում ձեռնարկել է մի շարք արշավանքներ, որոնց մասին գրված է Վանի ժայռի վրա փորագրված «Խորխոեյան» տարեգրության մեջ[1]: Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական նվաճումների մասին վկայում է Վանի ժայռի վրա փորագրված Խորխոռյան ութ սյունակների արձանագրությունները, որոնցից կարևոր են առաջին յոթը, իսկ վերջինը տալիս է միայն անեծքի ֆորմուլան: Ուրարտական արձանագրությունների մեջ Արգիշտի Ա-ի ութ արձանագրությունները իրենց տողերրի քանակով առաջինն են՝ 380 տող: Այսպիսի մեծ արձանագրություններ պահել են միայն եգիպտացիներն ու պարսիկները: Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Արգիշտի Ա-ի երկրորդ կարևոր հուշարձանն է ստելան՝ քարակոթողը, որը նա գրել է Վանի ժայռի հյուսիսային մասի արևելյան նիշայում: Մյուս կարևոր արձանագրությունները, այսպես կոչված տեղական արձանագրություններն են, որոնք մնացել են միայն Ուրարտուի հյուսիսում[2]:

  1. Մելիք-Բախշյան, Ս.Տ. (1975). Հայ ժողովրդի պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 40.
  2. Ղափանցյան, Գրիգոր (1940). Ուրարտուի պատմությունը. Երևան: Պետհամալսարանի հրատարակչություն. էջեր 157–169.

Ծանոթագրություններ

խմբագրել