ԱՍՈՐԵՍՏԱՆ, Աշուր (գլխ. կենտրոն Աշուր քաղաքի անունով), ստրկատիրական պետություն Առաջավոր Ասիայում։ Ա. նախապես գբաղեցրել է Տիգրիսի միջին հոսանքի շրջանը՝ տարածվելով հս-արլ-ում մինչև Զագրոսի լեռներր, հվ-արլ-ում՝ Զավ գետը, արմ-ում՝ Միջագետքի անապատները։ Ա-ի հնագույն բնակիչները, հիմնականում, խուրրիները և սուբարիներն էին, որոնք մ. թ. ա. II հազարամյակում մասամբ ձուլվեցին Ա-ի մյուս (սեմական) ցեղերին։ Ա. կարևոր նշանակություն է ունեցել Առաջավոր Ասիայի հնագույն երկրների տնտ. կյանքում։ Ա-ի և նրա Աշուր քաղաքի վրայով՝ Տիգրիս գետով, Միջագետքը կապված էր Ասորիքի, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հետ։ Մ. թ. ա» III հազարամյակում Ա. ենթարկվել է Միջագետքի հնագույն պետությունների՝ Շումերի, Աքքադի, Ուրի, Բաբելոնի մշակութային և քաղաքական ազդեցությանը։ Մ. թ. ա. XIX դ. վերջին Շամշիադաղ I, հենվելով ամովրհացի անապատային ցեղակիցների վրա, Ա-ում հիմնել է թագավորություն։ Մոտիկ գտնվելով Առաջավոր Ասիայի հաղորդակցության ուղիներին՝ Ա. արագորեն ընդարձակվել է։ Շամշիադադ I նվաճել է Հյուսիսային Միջագետքը և շրջակա երկրները։ Սակայն մ. թ. ա. XVIII դ. Ա. հարկադրված ենթարկվել է հզորացած Բաբելոնին, իսկ մ. թ. ա. XVI — XV ւլդ.՝ Միտանի պետությանը։ Մ. թ. ա. XIV դ. դարձել էր քայքայվող Միտանիի ժառանգության հավակնորդ։ Աշուրբալիտ I հափշտակեց նրա տարածքի զգալի մասը և Ա-ում հիմնեց նոր հարստություն։ Մ. թ. ա. XIII դ. Ադադներարի I, այնուհետև Սալմանասար I նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա։ Սալմանասար I արշավեց Նաիրիի «լայնածավալ երկրները»։ Սալմանասար I հաջորդը՝ Թուկուլտինինուրտա I, Ա-ի սահմանները բոլոր ուղղություններով ընդարձակեց։ Նա գրավեց և կողոպտեց նաև Բաբելոն քաղաքը։ Ա-ի թագավորը միաժամանակ քրմապետ էր և զինվորական առաջնորդ։ Նվաճողական պատերազմներին զուգընթաց նա դարձել էր միահեծան, բռնակալ՝ այլևս հաշվի չնստելով ստրկատիրական ավագանու հետ։ Սալմանասար I գահանիստ էր դարձրել Քալաքը, Թուկուլտինինուրտա I՝ Քար-Թուկուլտինինուրտան՝ հեռանալով ավագանու խորհրդատեղից՝ Աշուրից։ Սակայն «ըմբոստացած ավագները» սպանեցին Թուկուլտինինուրտա I և, միանալով Բաբելոնին, գահ բարձրացրին իրենց

568 ԱՍՈՐԵՍՏԱՆ ՜՜թՈԳԱՐՄԱ ՚^քՎանա ՝6՝ ^Տ) տՈԻՇՊԱ սրքեմի– սա ՀՏ&սաք. սրփսդ ®Ի2ԻՐՏՈԻ.


սլձսՏՏ ԱՇՇՈԻՐք; Օ /= ®ԴԱՍ–ԱՍԿՈՍ Բյուրոս | Հ1յւպաքՓ Բ՜ԱԲԵ ԼՈն( Բ որ՛սի ՀԱԴ Հ °Մեգիդոք~–՜ I օՍամարիա |®երոիս՝աղես՝ Ասորեստանի մոտավոր ււսւք|մաննեոր մ.թ.ա. Միտանիհ՛ ազդեցության ոլորտները մ.թ.ա. XVI դ. կամակատարներին։ Թագավորական իշ¬ խանության հեղինակությունը վերականգ¬ նեց Թգլատպալասար I (մ. թ. ա. 1116— 1090), որի կողոպտչական արշավանքնե¬ րը գլխավորապես ուղղվեցին Հայկական լեռնաշխարհի երկրների (Սիլդիա, Քու– Սուսրի, Ա-լզի. Սագի, Դայաենի Ան) ու ցեղերի Դեմ։ Նա հաղթեւ է Նաիրիի 60 ցեղապետների դաշնակցած ուժերին ե նրանց հալածել մինչև Սև ծով։ Հնազան¬ դեցնելով Հայկական լեռնաշխարհի հվ– արմ. շրջաններում սփռված մուշքերին, սուբսւրիներին ու արամեացիներին՝ Թըգ– լատպալասար I արշավեց Լիբանան, հար¬ կեր ստացավ Եգիպտոսի փարավոնից։ Ս. թ. ա. XII դ. վերջերին Սիջագետք ու Ասորիք թափանցած արամեացիների քոչ¬ վորական ցեղերը Ա-ի տիրապետությունը հասցրեցին անկման։ Ա-ի նոր վերելքը կապվում է Աշուրնասիրպաւ II ժամանակ (մ. թ. ա. 883—859) Սիջագետքում, Ասորի– քում, Նաիրիի երկրներում վարած նվաճո¬ ղական պատերազմների հետ։ Նրա հա¬ ջորդը՝ Սաչմանասար III (մ. թ. ա. 859— 824), երկարատև պատերազմներում ընկ– ճելով հակաասորեստանյան դաշնակցու¬ թյան (Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա, Դամասկոս, Կիլիկիա) դիմադրությունը, բախվել է Արամե ուրարտացու հետ։ IX դ. երկրորդ կեսին Ա. հարկադրված եղավ Առաջավոր Ասիայում գերիշխանությունը զիջել Ուրսւրտուի թագավորությանը։ Սին– չև մ. թ. ա. VIII դ. երկրորդ կեսը Ա. սոսկ պաշտպանողական պատերազմներ է մղել Ուրսւրտուի դեմ՝ զրկվելով անդրեփրսւտ– յան կարևորագույն դիրքերից։ Ա. նոր հզորացում է ապրել Թգւաապարսսար IIItթագավորի օրոք (մ. թ. ա. 745—727)։ Թգլատպալասար III մ. թ. ա. 745—743-ին կատարել է ռազմական և վարչական բա¬ րեփոխումներ, ստեղծել մշտական բանակ՝ այն բաժանելով հեծյալ, հետևակ, պա¬ շարող ե գրասւոային միավորումների։ Ուժեղացրել է նաև լրտեսական գործակա¬ լությանը։ Ս. թ. ա. 743-ին Թգլատպալա– սար III պատերազմ է սկսել Ուրսւրտուի դեմ։ Երկու վճռական ճակատամարտերում (Արպադում և Կոմագենեում) հաղթելով Սարդարի Բ-ին՝ նվաճել է Հյուսիսային Ասորիքը։ Իսկ մ. թ. ա. 735-ին ներխուժել է Ուրարտու և պաշարել նրա մայրաքաղաք Տուշպան։ Տուշպայի գրավման փորձերը ապարդյուն են անցել, սակայն Առաջավոր Ասիայում վերականգնվել է Ա-ի առաջնու¬ թյունը։ Սինչև մ. թ. ա. 732 Ա. նվաճել է Ասորիքը, Փյունիկիան, Իսրայելը, Դամսւս– կռսը, իսկ մ. թ. ա. 729-ին՝ Ոաբեյոնը։ Թըգ– լատպալասար III կառավարման վերջին և Սարգոն II կառավարման սկզբի տարի¬ ներին Ա-ի քաղաքական վիճակը ծանրա¬ ցել է։ Ուրսւրտուի թագավոր Ռուսա Ա ստեղծել է հակաասորեստանյան զինակ¬ ցություն։ Հս-արլ-ից Ա-ին սպառնացել են Ուրարտաին դաշնակցած մուշքերի ցե¬ ղերը։ Քաղդեական ցեղերի առաջնորդ Սարդակսւպալիդդինը, հարևան Ելամի պետության աջակցությամբ, մ. թ. ա. 721-ին հաղթեւով Սարգոն II ուժերին՝ Բսւբելոնը հռչակել է անկախ թագավորու¬ թյուն։ Ապստամբել են Ասորիքը, Փյունի– կիան, Իսրայելը ևն։ Սակայն Սարգոն II մինչև մ. թ. ա. 717 ճնշել է ապստամբնեոին, ապա հաշտություն կնքել մուշքերի Սիտա (ենթադրվում է Փռուգիայի Սիդաս) թագա¬ վորի հետ։ Այնուհետև, օգտվելով Ուրսւր– տուի վրա կիմերական ցեղերի արշավանք¬ ներից, Սարգոն II մ. թ. ա. 714-ին հարձակ, վել է նրա վրա։ Հանկարծակի գրոհով, Ուսւուշ լեռան կիրճում (Ուրմիո լճից հվ.) հաղթել է ուրարտական ուժերին, ներխու¬ ժել Մուսասիր և կողոպտել այն։ Սուսասի– րի գրավման և կողոպտման տեսարանը Սարգոն II քանդակել է Դուռ-Շարուկին մայրաքաղաքի իր պալատում։ Ս. թ. ա. 710-ին Սարգոն II գրավել է նաև Բաբելոնը և տապալել Մարդուկապալիդդինին։ Սար¬ գոն II հաջորդել է որդին՝ Սինաքերիբը, որը նախ ճնշել է Բաբելոնի և Հուդայի ապստամբությունները, ապա երկու պատ¬ ժիչ արշավանքներով (մ. թ. ա. 702 և 689) կործանել Բւսբելոն քաղաքը, իսկ բնակիչ¬ ներին արտաքսել, վերացրել որոշ քաղաք¬ ների արտոնությունները ևն։ Սինաքերիբի քաղաքականությունը սրեւ է ընդդիմադիր խմբավորումների դժգոհությունը։ Ի վեր¬ ջո, դավադրությամբ նրան սպանել են որդիները և ապաստանել Ուրարտու երկ¬ րռւմ՝ խույս տալով գահաժառանգ Ասար– հադոնի (իշխել է մ. թ. ա. 680—669) վրե¬ ժից։ Երկրռւմ դժգոհությունները մեղմե¬ լու նպատակով Ասարհադոնը վերակա¬ ռուցել է Բաբելոն քաղաքը, բնակիչներին վերադարձրել, վերականգնել Սիպար, Նիպուր, Բորսիպա և ուրիշ քաղաքների արտոնությունները, ավելացրել քրմական տաճարների և Աշուր քաղաքի եկսւմուտ– Սալմանսաար III թագավորի արշավանքը Հյուսիսային Ասորիք։ Բալավաթի պալատի դարպասի բարձրաքանդակից։ Լոնդոն, Բրիտանական թանգարան։