Փարպի գյուղ

խմբագրել

Փարպի գյուղը պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի (ներկայիս' Արագածոտնի մարզ) հնագույն բնակավայրերից է. այստեղ պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ, որոնցից նշանավոր են 4-5-րդ դարերի Ծիրանավոր և Սուրբ Գրիգոր եկեղեցիները: Սակայն գյուղը հայտնի է ոչ միայն պատմական տարբեր դարաշրջաններով թվագրվող պատմաճարտարապետական հուշարձաններով, այլև իբրև Ղազար Փարպեցու ծննդավայր:

Սուրբ Թարգմանչաց տոն և Սուրբ Թարգմանիչք եկեղեցիներ

խմբագրել

Հայոց եկեղեցին տոնում է Սուրբ Թարգմանչաց (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց) տոնը՝ վառ պահելով վեց թարգմանիչների հիշատակը՝ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ: Այն հայոց նորօրյա տոնացույցում նշվող շատ յուրահատուկ և ինքնատիպ մի տոն է՝ որպես համաժողովրդական հարգանքի և խոնարհումի ձոն մեր առաջին թարգմանիչներին: Հայոց մեջ լայն տարածում է ունեցել Ս. Թարգմանչաց (թարգմանիչք) անունով եկեղեցիներ, մատուռներ, վկայարաններ, հանգստարան-դամբարաններ կառուցելը. «Շինէին եւ վկայարանս իմն անուանեալս, եւ զնոյն զարդ եկեղեցեաց զարդարէին, եւ յամենայն տեղիս անապատս միայնանոցս շինէին»«Եղիշէի վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Երեւան, 1957, էջ 60:1, Հայտնի է, որ վկայարանները և մատուռները քրիստոնեական հավատքի համար նահատակված սուրբ վկաների կամ մարտիրոսների հիշատակներին նվիրված կառույցներ են, որոնք կառուցվում էին նրանց գերեզմանների վրա: Երբեմն սուրբ մասունքներից մի մասնիկ տեղադրվում էր կառույցի հիմքում: Սակայն Փարպիի Սուրբ Թարգմանիչք եկեղեցու թարգմանիչներից որևիցե մեկին նվիրված կառույց լինելու մասին գրավոր ոչ մի տեղեկություն չի պահպանվել: «Ս. Թարգմանիչք»-ր գործառական նշանակությամբ եկեղեցի լինել չէր կարող (նրբակերտ փոքր չափերով), քանզի գյուղում ժամանակին գործել է փառահեղ եւ խոշոր մի եկեղեցի' հանձինս Ծիրանավորի (Ե դար):

Ճարտարապետությունը

խմբագրել

Սուրբ Թարգմանիչքը հատակագծային հորինվածքով դասվում 7-րդ դարի քառախորան շինությունների շարքը Վ.Գրիգորյան, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձաններր, Երեւան, 1982, էջ 15-16:2: «Հայոց 7-րդ դարու շինարարական արվեստին մեջ մի առանձին տեղ գրավելու արժանի է Փարպիում Ս. Թարգմանիչ կամ Թարգմանչաց եկեղեցի անվանված կիսավեր շենքը: Եկեղեցին իր ճարտարապետական համաչափություններով եւ ներդաշնակ դասավորություններով չքնաղ մի երեւույթ է», գրում է Թ. ԹորամանյանըԹ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. II, Երեւան, 1948, էջ 227:3: Սուրբ Թարգմանիչք եկեղեցին ներքուստ և արտաքուստ խաչաձև կառույց է: Հենախորշերը արտաքուստ ուղղանկյուն են, ներքուստ՝ կիսաշրջանաձև, խաչաթևերը միմյանց հպվում են քարե գլանաձև որմնասյուներով: Որմնասյուները զարդարում են հիմքում տափակ, իրանի հատվածում կիսագնդաձև խոյակները, հարդարված հյուսածո համակենտրոն շրջանների բազմագալար զարդաշղթաներով, որոնք մի առանձին շուք են հաղորդում շինությանը: Գմբեթատակ հիմքից դեպի թմբուկ անցումն իրականցվել է առագաստավոր փոխանցումներով, ապացույց' ճակատային հատվածում տրամատված գոգավոր քարի առկայությունր եկեղեցու տարածքում: Եկեղեցին կառուցված է դարչնագույն սրբատաշ տուֆե մեծադիր քարերով (չափերը' 1.00, 0.77մ, 0.65մ) եւ ունի միայն մեկ մուտք, այն էլ հարավային կողմում:

Փարպիի Սուրբ Թարգմանիչք եկեղեցին հատակագծային հորինվածքով առնչվում է 7-րդ դարի կենտրոնագմբեթ փոքր հուշարձանների հետ: Գմբեթատակ քառակուսու ներքին անկյունների լուծմամբ հիշեցնում է Ագարակը (Ախուրյանի աջ ափին, Տեկորի հարևանությամբ), իսկ արտաքին անկյունների լուծմամբ' Ծփնիի, Արտաշավանի, Քարաշամբի եկեղեցիներր4: Սակայն, հետագայում (հավանորեն ԺԲ-ԺԴդդ.) եկեղեցին հիմնովին վերակառուցվել է, ձեռք բերելով ժամանակին համահունչ ճարտարապետական հարդարանքային մանրամասներ, պատուհանի երեսակալ, դեպի բեմ, Ավագ խորան տանող կիսաշրջանաձեւ աստիճաններ, քիվերի մնացորդներ, գուցե եւ մուտքի ճակատային հատվածն իր աննման զարդաքանդակներով (նկ.1): Զարդաքանդակները' բուսական, երկրաչափական, թռչնապատկեր, անմիջական աղերսներ ունեն Բուժականի, Թեղենյաց վանքի, Կաթողիկե եկեղեցու բեմի ճակատային հատվածի աննման զարդաքանդակների հետ (ԺԴ դ.)5: ժամանակի րնթացքում եկեղեցին խոնարհվել է: Պահպանվել են խաչաթեւերի պատերը' մոտ 2մ բարձրությամբ (նստած որմնախարիսխների վրա): Ներկայումս եկեղեցին գտնվում է վերակառուցման փուլում (նկ. 2): Սուրբ Թարգմանիչք եկեղեցին բոլոր կողմերից շրջապատված է ժամանակակից թաղումներով, որոնք խաթարում են ոչ միայն ճարտարապետական, գեղագիտական ընդհանուր պատկերը, այլեւ խանգարում մաքրման աշխատանքներին, արգելում դրանց րնդարձակմանր: Մաքրման աշխատանքները տվեցին գոհացուցիչ արդյունքներ: Հարավային կողմում, անմիջապես մուտքի տակ, բացվեցին սեղանաձեւ տապանաքարերի շարքեր (նկ.3): Տապանաքարերր կարմրավուն տուֆե, հղկված զանգվածեղ անզարդ սալեր են' տեղ-տեղ ճաքեր տված: Չափերը տատանվում են. երկ.' 1.53-1.54մ, լայն.' 0.66-0.72մ, հաստ.'13-14սմ: Տապանաքարերից երկուսն ունեն ննջեցյալին խորհրդանշող ռելիեֆ նշանակներ' գլխամասում գծաքաշ լուսապսակներ, նշան հոգևոր կոչման: Գերեզմաններում, հավանաբար, հանգչում են հոգեւորականներ, միաբաններ, քանզի նման շքեղ եկեղեցի-վկայարանի շուրջ, բոլորովին առանձնացված վայրում անթույլատրելի էր հասարակաց գերեզմանատուն կառուցելը: Դեռեւս Շահապիվանի ժողովն անդրադարձել է հոգևոր կառույցների շրջապատում թաղումներ կատարելու թույլատրելիությանը եւ որոշել. «Եթե ոք նշխարս մարտիրոսին կամի դնել, առանց եպիսկոպոսի աշխարհին' մի՜ դիցէ: Զհիշատակս մարտիրոսաց եւ զժողովս առանց եպիսկոպոսի հրամանի մի՜ ոք իշխեսցէ առնել: Եւ եթէ ոք ի սուրբ տեղացն մարտիրոսս բերցէ, առ եպիսկոպոսն բերցէ վկայութեամբք եւ թղթովք եպիսկոպոսացն' ուստի եբերն. եւ իւրեանց եպիսկոպոսին հրամանաւ դիցէ' ուր արժանն է դնել»6:

Իսկ Սահակ Պարթեւի կանոններում կարելի է կարդալ, թե. «եւ որպէս եղեւ անառակ սովորութիւն քահանայից եւ նոցին կանանց գերեզմանս առ եկեղեցիս առնել եւ ի տեղիսն սրբութեան, յայսմհետէ յառաջ մի՜ իշխեսցեն առնել, այլ ի ժողովրդականացն հանգստարանս եղիցին եւ քահանայիցն հանգստարանք, զի սրբութեան տեղին պարկեշտութեամբ պատուեսցի,... ի գերեզմանս յեկեղեցիս մի՜ իշխեսցեն առնել, ապա եթէ գտցի ոք արարեալ, յեկեղեցւոջն պատարագ մի՜ ոք իշխեսցէ մատուցանել մինչեւ մաքրեսցեն զտեղիսն»7: Տապանաքարեր բացվեցին և արևմտյան կողմում (թվով երեքը): Տապանաքարերից առավել ուշագրավր տուֆե սալի կես է, խաթարված դիրքում' գլխամասր ուղղված է դեպի հյուսիս (շրջված հավանորեն ուժեղ ցնցումից): Գլխամասր հարդարված է գծաքաշ լուսապսակով, շրջանակված կոնաձեւ եռագագաթ սաղավարտով, նշան' հոգեւոր բարձր դասի պատկանելության (նկ.4): Սաղավարտն իր ձեւաբանական հորինվածքով կարծեք թե նմանակում է Սանահինի վանքի Ամենափրկիչ եկեղեցու (966 թ.) պատկերաքանդակներում' Կյուրիկե եւ Սմբատ թագաժառանգների կրած գլխանոց-թագերր8: Տապանաքարերից մի քանիսր բացվեցին մասնակի, քանզի դրանց շարունակության վրա անմիջականորեն նստած են ժամանակակից թաղումները: Կնշանակի հետագայում խախտվել են Հայոց Եկեղեցու ընդունած արգելակող կանոններր և սրբազան վայրը վերածվել է հասարակաց գերեզմանոցի: Տապանաքարերի հարեւանությամբ, եկեղեցու արեւմտյան անկյունում, բացվեց արտաքին խաչաթեւերն իրար կապող որմնասյուներից մեկի խոյակը (նկ.5): Խոյակն ունի նույն կերտվածքն ու հարդարանքը, ինչ վերր նկարագրածը. բազմաշրջան, բազմագալար հյուսկեն շղթաներ' հարդարված զարդագնդիկներով: Նույն հատվածում գտնվեց եւ քարե սյան բեկոր: Մաքրման աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ փաստել, որ եկեղեցին ներքուստ, պատերին ունեցել է որմնանկարներ: Դրանց փոքր հատվածներ այժմ էլ նշմարելի են պատերի երեսակալներին: Կուտակված հողահեռացման միջոցին, հողի տակ բացվեց պատի երեսակալ քարերից մեկր' որմնանկարի մնացորդներով (նկ.6): Կաթնագույն ալեբաստրե նուրբ հենքի վրա պահպանված է վառ կարմիր ներկով պատած մի հատված, զարդապատկերներ հիշեցնող տարրերով: Վերջին ժամանակներս կատարված հետազոտական աշխատանքներդ հուշարձանների եւ գրավոր աղբյուրների առավել բազմակողմանի ուսումնասիրություններր հավաստում են, որ դեռեւս շատ վաղ ժամանակներից խճանկարն ու որմնանկարր եղել են ճարտարապետական շինությունների ներքին հարդարանքի օրգանական տարրերից: Հայաստանր լինելով քրիստոնյա առաջին երկրներից մեկը, բնականաբար չէր կարող ակտիվ մասնակիցր չլինել քրիստոնեական մշակույթի, ճարտարապետական նոր լուծումների ու ոճական նոր ուղղությունների, քրիստոնեական պատկերագրության մշակման գործրնթացի եւ դրանց կիրառողներից, համահունչ ժամանակի ոգուն, իշխող գաղափարախոսության պահանջներին: Հայաստանում եկեղեցական շատ շինություններ (Ե-է դդ.) ներքուստ սկսեցին հարդարվել որմնանկարներով եւ խճանկարներով. «Իսկ յեկեղեցիս քրիստոնէից, եւ յարկս վկայից Աստուծոյ տեսանեմք նկարեալ զսուրբ Գրիգոր եւ աստուածահաճոյ չարչարանք իւր»9, քանզի ինչպես գրում է Վրթանես վրդ Քերթողը «զայդ ամենայն նկարեն յեկեղեցիս' զոր գիրք սուրբք պատմեն. ոչ ապաքէն դեղով գրեալ են զգիրսն, զնոյն բանս դեղով նկարեալ է, յեկեղեցիս ի գրոցն ականջք միայն լսեն, իսկ նկարսն աչօք տեսանեն եւ ականջօք լսեն, եւ որ սրտիւքն իմանան եւ հաւատան»10, հաստատելով այն միտքր թե. «համր նկարը պատի վրա խոսուն է դառնում (Գրիգոր Նյուսացի)», արդարացնելով որմնանկարների գաղափարախոսական ներգործության վիթխարի ուժր նորահավատ քրիստոնյաների կրոնական զգացումների վրա: Ցավոք մեզանում շատ քիչ բան է պահպանվել եկեղեցական շինություններր ներքուստ հարդարող գեղանկար ու բազմաբովանդակ այդ որմնանկարներից: Սակայն պահպանված եզակի ու փոքրաթիվ նմուշներ էլ բավարար են փաստելու, թե Հալաստանում Ե-է դդ եւս լայն տարածում է ունեցել որմնանկարչությունր (էջմիածին, Տեկոր, Աղցք, Թանահատ, Երերույք, Մրեն, Դվին (բազմանիստ աբսիդ), Զովունի, Մաստարա, Լմբատավանք, Կարմրավոր, Աշտարակ, Արուճ եւ այլն): Որմնանկարների մնացորդներր մեծ մասամբ պահպանված են գունաշերտի հետքերով, ինչպես Թարգմանիչքում: Եկեղեցու արեւմտյան կողմում, պատահաբար գտնվեց գմբեթր թմբուկին կապող գոտու քարերից մեկր (երեսով թաղված հողի մեջ, հարդարված երկրաչափական գեղաքանդակ ձեւերով): Զարդաձեւերն ունեն նույն կերտվածքր ինչ խոյակներր (նկ.7): Սրանք մանրամասներ են, որ թույլ են տալիս ենթադրել, թե դրանք նույն վարպետի գործ են եւ պատկանում են նույն ժամանակին: Գտածոներ- խեցանոթների բազմաքանակ բեկորներ են, գտնված քարե խճի եւ հողի բազմաշերտ կուտակումներում: Դրանք հասարակ և ջնարակապատ տարաբնույթ կավանոթներ են, առավելապես խոհանոցային գործածության: Ըստ կիրառության հասարակ խեցեղենր տարբերակվում է.

1 «Եղիշէի վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Երեւան, 1957, էջ 60: 2 Տես Վ.Գրիգորյան, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձաններր, Երեւան, 1982, էջ 15-16: 3 Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. II, Երեւան, 1948, էջ 227: 4 Տե՛՛ս Վ. Գրիգորյան, նշվ. աշխ., էջ 15: 5 Գ. Սարգսյան, Թեղենյաց վանքի պեղումներր, ՊԲՀ, 1990, թ. 2, էջ 180-181,183: 6 «Կանոնագիրք Հայոց», աշխատ. Վ. Հակոբյանի, հ. I, Երեւան, 1964, էջ 459, ժէ: 7 Անդ, էջ 380, իդ, 486: 8 Տե՛՛ս К. Оганесян, Санаин-Ахпат, Ереван, 1975, էջ 15: 9 Ս. Տեր-Ներսեսյան, Հայ արվեստր միջնադարում, Երեւան, 1975, էջ 11: 10 Անդ, էջ 12:


Գ. Գրիգորյան1982, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան: Թ. Թորամանյան 1948, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան: Ն. Հակոբյան, Դ. Միրիջանյան 2011, Փարպիի ‹‹Ս. Թարգմանիչք›› եկեղեցու պեղումները, «Էջմիածին», N5, էջ 82-87: