Մասնակից:Գևորգյան Արևիկ/Ավազարկղ3

Կարլ Թաունսենդ Օսբերն (անգլ. Carl Townsend Osburn, 1884 թվականի մայիսի 5 - 1966 թվականի դեկտեմբերի 28) ամերիակցի նավաստի, հրաձիգ, հնգապատիկ օլիմպիական չեմպիոն:

Կարլ Օսբերնը ծնվել է 1884 թվականին Ջեքսոնթաունում, Օհայո նահանգում: 1907 թվականին ավարտել է Ռազմածովային ակադեմիան, 1906-1908 թվականներին ծառայել է որպես միչման USS Rhode Island-ում: 1908-1909 թվականներին ծառայել է USS Castine-ի հրետանավակում, Կուբայում կայացած օպերացիայի համար 1908 թվականին ստացել է Cuban Pacification Medal: 1909 թվականին, դառնալով էնսին, տեղափոխվել է USS Mississippi: 1912 թվականի փետրվարին դարձել է լեյտենանտ: 1912 թվականի ամռանը Ստոկհոլմի Օլիմպիական խաղերում Կարլ Օսբերնը դարձել է չեմպիոն հրաձգության թիմային առաջնությունում բանակային հրացաններից, նվաճել է արծաթե մեդալ 300 մետր հեռավորությունից երեք դիրքից զինված հրացանով կրակելու և 600 մետր հեռավորությունից զինված հրացանով կրակելու համար, և բրոնզե մեդալ` փոքր տրամաչափի հրացանային հրաձգության թիմային առաջնությունում 50 մետր հեռավորությունից:

1912 թվականի աշնանը Կարլ Օսբերնը ստացել է կոչում USS Des Moines հածանավում: 1913 թվականի սեպտեմբերից մինչև 1915 թվականի ապրիլը նա ծառայել է Ռազմածովային ակադեմիայում, իսկ 1915 թվականին, դառնալով լեյտենանտ, ստացել է կոչում USS Mayflower նախագահական զբոսանավում: 1919 թվականին Օսբերնը դարձել է լեյտենանտ-հրամանատար և սկզբից ստացել է USS Schenck, ապա,1921 թվականին տեղափոխվել է USS Relief: 1920 թվականին Անտվերպենի Օլիմպիական խաղերում դարձել է չեմպիոն բանակային հրացաններից հրաձգությունից` կանգնած 300 մետր հեռավորության վրա, հրաձգության թիմային առաջնությունում բանակային հրացաններից հրաձգությունից 300 և 600 մետր հեռավորությունից` պառկած դիրքից, նվաճել է արծաթե մեդալ 300 մետր հեռավորությունից բանակային զենքի հրաձգությունից` կանգնած դիրքից, և բրոնզե մեդալ` հրաձգության թիմային առաջնությունում` մեկական կրակոցներով «վազող եղնիկին»: 1922-1925 թվականներին Կարլ Օսբերնը եղել է Bausch & Lomb Optical Company ծովային տեսուչ: 1924 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում նա նվաճել է արծաթե մեդալ 600 մետր հեռավորությունից հրաձգությունից:

1925-1927 թվականներին Կարլ Օսբերնը եղել է USS Dallas-ի հրամանատար: 1933 թվականին նա ստացել է կապիտանի կոչում, 1933-1936 թվականներին եղել է USS Henderson-ի հրամանատար: 1936 թվականից` 12-րդ ռազմածովային շրջանի վարչական աշխատանքներում:

1934 թվականին Կարլ Օսբերնը ընդգրկվել է ԱՄՆ-ի հրաձգային սպորտի Փառքի դահլիճում, դառնալով երկրի պատմության մեջ լավագույն 9 հրաձգերից մեկը:


Արտաքին հղումներ

խմբագրել
  • Карл Осберн – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)