Սուրբ Մանե Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Jump to navigationJump to search Սուրբ Մանե Վախճան 323 Սրբացված կարգ սուրբ Սուրբ Մանե (հայտնի է նաև որպես Սուրբ Մանե կույս, վախճանվել է 323), III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, Հայաստանում քրիստոնեության քարոզիչ, սուրբ կույս։

Բովանդակություն 1 Վարքը 2 Կույսերի հիշատակության օրը 3 Աղբյուրներ 4 Ծանոթագրություններ Վարքը Մանեն Սուրբ Հռիփսիմյանց կույսերից էր։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ Մանեն թողնում են Հռոմը և գալիս Հայաստան (նա Հայաստան հասած 37 կույսերց մեկն էր) փակվելով Սեպուհ լեռան մի քարայրում՝ ճգնում է։ Նրա հետ էր նաև Նունեն, որը հասնելով Հայաստան Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ։ Ըստ ավանդության Հայաստան հասած 37 կույսերց զատվելով՝ Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում՝ ճգնում է։ Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով է կոչվում «Մանեի այր» ( ըստ վարքագրի)։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (այդ ժամանակաշրջանում) ցանկանում է հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ։ Այդ ներշնչումով Հայոց Հայրապետը գնում է Դարանաղյաց լեռներ և բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն։ Մանեն խնդրում է Հայոց Հայրապետին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ։ Կատարելով սրբի ցանկությունը՝ Հայրապետը վերադառնում է երեք օրից, Սրբուհուն վախճանված գտնելով՝ սաղմոսներ ասելով թաղում է նրան քարայրում (323 թ)։

Կույսերի հիշատակության օրը Մանե և Նունե կույսերի հիշատակը տոնվում է Կաթոլիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը[1]:

Աղբյուրներ Վարք սրբոց Ծանոթագրություններ

«Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օր | Surb Nune Ev Surb Mane Kuyseri Hishatakutyan Or»։ www.surbzoravor.am։ Վերցված է 2016-07-14

Կատեգորիաներ (++): 323 մահեր (−) (±) (↓) (↑)ՍրբերԱնձինք այբբենական կարգովՀայ Առաքելական Եկեղեցու սրբեր (−) (±) (↓) (↑)(+) Նավարկման ցանկ աւանդականԳրիգորյան Սիլվա Alert (0) Notices (38) ՔննարկումՍևագրությունՆախընտրություններՓորձնականՀսկացանկՆերդրումԴուրս գալՀոդվածՔննարկումԿարդալԽմբագրելԽմբագրել կոդըԴիտել պատմությունըՀանել հսկումից Ավելին Որոնել

Որոնել Վիքիպեդիա կայքում Գլխավոր էջ Կատեգորիաներ Օրացույց Պատահական էջ Նոր էջեր Ընթացիկ իրադարձություններ Մասնակցել Էությունը Խորհրդարան Վերջին փոփոխություններ Օգնություն Նվիրաբերել Գործիքներ Այստեղ հղվող էջերը Կապված փոփոխություններ Բեռնել նիշք Սպասարկող էջեր Մշտական հղում Էջի վիճակագրություն Վիքիտվյալների տարր Մեջբերել այս էջը Տպել/արտահանել Ստեղծել գիրք Ներբեռնել որպես PDF Տպելու տարբերակ

Լեզուներ English русский Ստեղծել հղումը Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 6 Մարտի 2017 թվականի ժամը 15:09-ին: Տեքստը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։ Մանրամասնությունների համար այցելեք՝ Օգտագործման պայմաններ։ Գաղտնիության քաղաքականությունՎիքիպեդիայի մասինՀրաժարագրերԾրագրավորողներCookie statementՏեսքը բջջայինով