Մասնակից:Գոռ Սաղոյան/Ավազարկղ

«ԱՇԽԱՐՀ», գրական, հաս. շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1960ից Փարիզում՝ ֆրանս. (8 էջ) և հայ. (4 էջ)։ Հիմնադիր-խմբագիր՝ Ավետիս Ալիքսանյան, խմբագիրներ՝ Պարգև Շամիկյան, Գևորգ Սարյան, Ժիրայր Դեդեյան (2005-ից)։ Հայրենիքի շուրջ սփյուռքահայության համախմբման գաղափարի ջատագով է, ֆրանսահայերին ծանոթացնում է ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտ. և մշակութ. ձեռքբերումներին, անդրադառնում Հայ դատին, Արցախյան հիմնախնդրին, սատարում Ֆրանսիայում հայապահպանությանը։ «Ա.»-ին աշխատակցել են ֆրանսահայ հայտնի մտավորականներ Զ. Խանզատյանը, Մ. Աթմաճյանը, Գառզուն, Հ. Զարդարյանը, Պ. Զարոյանը, Բ. Թոփալյանը, Մ. Մավիյանը և ուր.։