Դոպլերի էֆեկտի փորձնական 1-ին ապացույցը

խմբագրել

Ավստրացի ֆիզիկ Քրիստիան Դոպլերը 1842 թվականին տեսականորեն ենթադրեց, որ դիտորդի կողմից ընկալվող տատանումների հաճախությունը կախված է ալիքների աղբյուրի և դիտորդի իրար նկատմամբ արագությունից և շարժման ուղղությունից:

3 տարի անց հոլանդացի օդերևութաբան Քրիստափոր Բեյս-Բալլոտը որոշեց փորձնականորեն ապացուցել այդ պնդումը: Այդ նպատակով նա վարձում է պլատֆորմով գնացքի վագոն, նստեցնում է վագոնում 2 շեփորահարների, իսկ կայարանի հարթակում կանգնեցնում է մի քանի բացարձակ լավ լսողություն ունեցող երաժիշտների:

Շեփորահարներով վագոնը (շեփորահարները անընդհատ իրար փոխարինելով նվագում էին նույն սոյլ նոտան) 2 օր շարժվում էր կայարանում: Այդ ամբողջ ընթացքում ունկնդիրները վստահեցնում էին, որ լսում են տարբեր նոտաներ: Այսպիսով ապացուցվում է Դոպլերի էֆեկտը:

Ընդհանրացում և վարիացիա

խմբագրել

Պուասոնի ինտեգրալի հիմք և ընդհանրացում է համարվում Գաուսյան ինտերգրալը (նաև անվանում են Էյլեր-Պուասոնի ինտերգալ), որը գաուսյան ֆունկցիայի ինտեգրա է:

Վարիացիաներ

խմբագրել

Մաստշտաբավորված գաուսյան ֆունկցիայի գաուսյան ինտերգրալները՝

 ,

և բազմաչափ գաուսյան ինտեգրալները՝

 ,

պազրորեն բերվում են սովորական միաչափ ինտեգրալների (ինտեգրումը կատարվում է ողջ տարածությունով):

Վերոնշյալը վերաբերվում է նաև հետևյալ տեսքի բազմաչափ ինտեգրալներին՝

 , որտեղ x-ը վեկտոր է, իսկ M-ը՝ բացասական սեփական թվերով սիմետրիկ մատրից:

Գործնական խնդիրներում (օրինակ` գաուսյան ֆունկցիայի ֆուրյե-ձևափոխության ժամանակ), հաճախ ստացվում է հետևյալ արտահայտությունը՝

 

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ գաուսյան ինտեգրալը հայտաբերել է Էյլերը 1729 թվականին, հետո Պուասոնը գտել է հաշվման պարզ մեթոդ:

Այդ պատճառով այն անվանվում է էյլեր-պուասոնի ինտեգրալ:

Գրականություն

խմբագրել

«Մուրաբա» (տուն)

խմբագրել
 
«Մուրաբա» տան լոգոն:

«Մուրաբա», այլընտրանքային ֆորմատի տուն Երևանում: Գտնվում է Մոսկովյան 24 հասցեում:

Բացումը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին: Մտքի հեղինակը և ստեղծողը Թամարա Աբաջյանն է:

Ստեղծման պատմություն

խմբագրել

Սովետական Միության ժամանակ Երևանում՝ Մոսկովյան 24 հասցեում, բնակվում էր Թամարա անունով մի տարեց կին, ով հայտնի էր իր պատրաստած մուրաբայով: Ժողովուրդն այդ տունն անվանում էր «Թամարայի Մուրաբա»: Տիկին Թամարան միշտ ուրախ էր նոր հյուրերին դիմավորել: Քաղաքի տարբեր ծայրերից հարյուրավոր մարդիկ գալիս էին նրա մոտ՝ վայելելու նրա հյուրընկալությունը: Բնակարանի վերածննդի հիմնական պատճառը այս պատմությունն էր: Հիմա տունը կոչվում է ուղղակի «Մուրաբա»:

Կառուցվածքը

խմբագրել

«Մուրաբա»-ն կառուցված է սովորական բնակելի տան նման: Ունի հյուրասենյակ, ննջասենյակներ, խոհանոց: Տան առավելությունն այն է, որ ամեն ինչ վաճառվում է՝ կահույքը, սպասքը, տան հարդարման պարագաները, հագուստը, զարդերը և այլն:

«Մուրաբա»-ում ներկայացված են բացառապես հայ հեղինակների ձեռագործ աշխատանքներ, որոնք պատրաստվում են եզակի նմուշներով:

Պատկերասրահ

խմբագրել
 
«Մուրաբա»-ի դիմաց:
 
«Մուրաբա»-ի լոգոն: