Մասնակից:Բադալյան Մարինե/Ավազարկղ

Ավստրալիայի դիցաբանությունը-[[[1]]ը այդ մայրցամաքի հնաբնիկների հավատալիքների համակարգն է։

Ավստրալիայի բնակչության կազմում կան մոտավորապես 900 տարբեր [2] ,որոնցից յուրաքանչյուրն ունի ոչ միայն իր անվանումը, այլև իրեն բնորոշ լեզուն և [[[3]ը]]։Այդ էթնիկ խմբերի ավանդույթները հիմք են հանդիսացել որոշ անվանումների կամ կոնկրետ առասպելների դասակարգման համար։ Նման մեծաքանակ խմբերի, լեզուների, հավատամքի և ավանդույթների տարբերության հետևանքով Ավտրալիայի դիցաբանությունը հնարավոր չէ բնութագրել ընդհանուր դիցաբանության հիմունքներով։ Առասպելների ընդգրկած բազմազան թեմաների լուսապատկերը ( սպեկտրը ) մշտապես զարգանում և վերամշակվում է մայրցամաքի բոլոր էթնիկ Խմբերի կողմից։ Ավստրալիայի հնաբնակիչների դիցաբանությունը համադրում է ամբողջ մայրցամաքի ազգագրության նմանությունները եւ տարբերությունները։

Ծիածանագույն օձ- 1926 թվականին անգլիացի մարդաբան պրոֆեսոր [4]' Ալֆրեդ Ռեդկլիֆ- Բրաունը, որ մասնագիտացած էր ազգագրության և մասնավորապես Ավստրալիայի ազգագրության մեջ, նշել է, որ Ավստրալիա մայրցամաքի ողջ տարածքում հաստատված հնաբնակների մոտ պահպանված են օձին նվիրված մեկ ընդհանուր առասպելի տարբեր պատումներ ։ Բացառիկ ուժ և վտանգավորություն ունի այս հսկայական օձը և անմիջական կապ ունի ծիածանի, անձրևների, գետերի, խոր ջրավազանների հետ ։ Ռեդկլիֆ- Բրաունը նշված աստվածության նկարագրման համար օգտագործել է [5] տերմինը։ Այս վիթխարի արարածի ծագումը կապվում է Ծիր Կաթինի մութ շերտի հետ, որ մարդկանց և աշխարհի համար տեսանելի է դառնում ծիածանի կերպարանքով։ Այդ արարածը տիրապետում է բժշկման զորության, կարող է բուժել խոցերը, թուլությունը և այլ հիվանդություններ։

Ծիածանագույն օձի պատկերը ժայռի վրա - [6]ը ( այլ կերպ՝ օձ-ծիածան) Ավստրալիայի հնաբնիկների առասպելների հերոսներից է, որ երկնքի, ջրերի, անձրևների, բարեբերության, շամանների և հեքիմների հովանավորն է։ Օձը տարբեր ազգերի մոտ տարբեր անվանումներ է ստացել ( Վոնամբի,Վոնդինա, Ունգուդ,Ունգուր )։ Անուննեի իմաստները հիմնականում կապ ունեն ջրի հետ առնչվող բառերի և բառակապակցությունների իմաստների հետ։ Օձը ապրում է լճակներում և աղբյուրների ակունքներում։Որոշ ժողովուրդների մոտ Ծիածանագույն օձը աշխարհստեղծման առասպելներում կարևոր դեր ունի։ Ենթադրվում է, որ շամաններն իրենց անսովոր զորությունները ստանում են Ծիածանագույն օձից։ Օձը կվարցի բյուրեղները փսխում է, իսկ շամանը դրանք կուլ է տալիս։ Ավստրալիայի հնաբնիկների մշակույթի մեջ Ծիածանագույն օձի կերպարը գոյություն ունի հնագույն ժամանակներից սկսած։ Ծիածանագույն օձի նկարներով ժայռապատկերները ամենաքիչը 6000 տարվա վաղեմություն ունեն։ Անգամ կան այնպիսի ենթադրություններ, որ Ծիածանագույն օձը [[[7]] Վոնամբի ցեղի վիթխարի օձերի նախատիպն է․ դրանք հաստատվել են Ավստրալիայում, ապա մոտ 50 հազար տարի առաջ ոչնչացել Ավստրալիա մայրցամաքում մարդկանց բնակության հաստատումից հետո։ Օձերի այդ ցեղն իր անունը ստացել է ավստրալիական առասպելներում գործող Ծիածանագույն օձի անուններից մեկով։ Ներկայումս՝ ժամանակակից քաղաքակրթության հաստատումից հետո, հնաբնակների՝ Ծիածանագույն օձի ավանդական հավատալիքները աստիճանաբար անհետանում են։ Ծիածանագույն օձի վերջին ժայռապատկերն արվել է 1965 թվականին։

  1. Ավստրալիայի դիցաբանություն]
  2. Horton, David (1994) Encyclopaedia of Aboriginal Australia
  3. բարբառ
  4. Альфред Рэдклифф-Браун
  5. Ծիածանագույն (ծիածանափայլ ) օձ
  6. Ծիածանագույն օձ
  7. Wonambi]