Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ17
Քերոլայն Լուիզա Ուարինգ Ատկինսոն (անգլ.՝ Caroline Louisa Waring Atkinson, ), ավստրալիացի գրող, բնագետ և նկարազարդող: Չնայած նա իր կյանքի ընթացքում հայտնի էր իր գեղարվեստական գրականությամբ, նրա երկարատև նշանակալիությունը կապված է իր կատարած բուսաբանական աշխատանքի հետ[1]:
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Ավստրալիայում: Նրա հայրը մայրցամաքի գյուղատնտեսության մասին առաջին գրքերից մեկի հեղինակն է («Հաշվետվություն Նոր Հարավային Ուելսի գյուղատնտեսության և արածեցման մասին», 1826)։ Մահացել է, երբ Լուիզան 8 շաբաթական էր[2]: Մայրը նաև պատմություններ էր գրում երեխաների համար: Ստացել է տնային կրթություն:
Մանուկ հասակից տառապում էր սրտի հիվանդությամբ: Մահացել է երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի օր անց:
Գիտական և ստեղծագործական գործունեություն խմբագրել
Լուիզա Ատկինսոնը համարվում է 19-րդ դարի Ավստրալիայի առաջատար բուսաբաններից մեկը: Նա մի քանի ուղևորություն է կատարել դեպի Ավստրալիայի հեռավոր շրջաններ, որտեղ ուսումնասիրել է բուսական և կենդանական աշխարհը:
Նա կենդանաբան էր, տաքսիդերմիստ: Բուսաբանության հանդեպ նրա սերը արտահայտվում էր իր ողջ բազմազանությամբ: Նրան են վերագրվում Կապույտ լեռներում և Նոր Հարավային Ուելսի հարավում աճող մի քանի նոր բույսերի տեսակների հայտնաբերումը: Նրա պատվին անվանակոչվել են Atkinsonia, Erechtites atkinsoniae և Epacris calvertiana, ինչպես նաև fern D. atkinsonii բույսերը:
Նա իր աշխատանքները պատկերազարդել է կենդանիների, թռչունների, միջատների, սողունների պատկերներով, նկարել է լանդշաֆտներ:
Հոդվածներ է գրել «The Sydney Morning Herald» և «Horticultural Magazin» ամսագրերում:
Ատկինսոնը նաև Ավստրալիայի առաջին կին գրողներից է: Ավստրալուհի կնոջ գրած առաջին՝ «Gertrude the Emigrant» (1857) վեպի հեղինակն է:
Ընտրված մատենագրություն խմբագրել
- Gertrude the Emigrant: A Tale of Colonial Life by an Australian Lady (1857)
- Cowanda: The Veteran’s Grant: an Australian Story by the Author of Gertrude (1859)
- Debatable Ground of the Carlillawarra Claimants (1861)
- Myra (1864)
- Tom Hellicar’s Children (1871)
- Bush Home
- Tressa’s Resolve (1872)
Պատկերասրահ խմբագրել
-
Ատկինսոնի «Cowanda» գրքի շապիկը
-
Ատկինսոնի «The Possum» նկարազարդումը
-
Ատկինսոնի «Sandpipers» նկարազարդումը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Atkinson, C. Louisa W., botanical collector». Council of Heads of Australasian Herbaria Australian National Herbarium Biographical Notes. Վերցված է 17 January 2019-ին.
- ↑ Lawson (1988) p. 69, 73, 79, 74, 75, 76, 71, 81, 72