Մասնակից:Արփինե Թորոսյան Մհերի/Հողի մորֆոլոգիական հատկություններ

Հողերի մորֆոլոգիան: Ինչպես բոլոր բնական մարմինները, հողը նույնպես ունի արտաքին հատկանիշներ, և

չնայած դրանք երևում են անզեն աչքով, բայց որոշ հատկանիշներ պարզելու համար օգտագործում են բարդ

փորձասարքեր: Մորֆոլոգիական հատկանիշները հանդիսանում են հողագոյացման պրոցեսների արդյունք և

բնականաբար ցույց են տալիս նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մորֆոլոգիական

հատկանիշներից են՝ հողային պրոֆիլը, նորագոյացումները, հողի ստրուկտուրա, հողի գույնը, ներամփոփումները ,

միկրոմորֆոլոգիան:

Հողային պրոֆիլը: Առավել կարևոր մորֆոլոգիական հատկանիշներից է հողի կառուցվածքը, այսինքն՝ հողային

շերտի օրինաչափ փոփոխումը վերևից ներքև: Առանձնացվում են գենետիկական հորիզոններ, որոնք նույնիսկ

վերջնականորեն ձևավորված հողերում չունեն հստակ սահմաններ: Սրանով տարբերվում են նստվածքային

շերտերից: Առաջին անգամ գենետիկական հորիզոններին բաժանել է Վ.Վ. Դոկուչաևը և նշանակել է տառերով:

Տարբեր հողերում գենետիկական հորիզոնները էականորեն տարբերվում են, բայց դրանք կարելի է խմբավորել

հողային պրոֆիլի 2 տիպերում:

Հողային պրոֆիլի առաջին տիպը հատկանշական է ավտոմորֆ հողերին, որոնց ձևավորումը կատարվում է

ջրբաժանների լավ դրենաժվող պայմաններում և մթնոլորտային խոնավությունը շարժվում է վերևից ներքև իր

հետ տանելով քիմիական էլեմենտներ: Հողի ջրային ռեժիմը կարող է լինել լվացվող և չլվացվող:

Հումուսա-կուտակումային հորիզոնը նշանակվում է A տառով: Այստեղ կատարվում է մեռած օրգանական

նյութերի վերափոխում և բուսահողի ու մոխրային էլեմենտների կուտակում: Շարժուն օրգանական և

անօրգանական նյութեր կարող են A1 հումուսային հորիզոնից դուրս տարվել: Սակայն գերակշռում է

կուտակման տենդենցը: Գույնը քիչ կամ շատ մուգ է կախված օրգանական նյութերի պարունակությունից,

հզորության մի քանի սմ-ից մինչև 1մ: Հողի մակերևույթին հաճախ կուտակվում են թույլ փոխակերպված

բուսական մնացորդներ, որոնք ձևավորում են անտառային փռոցաշերտ կամ տափաստանային թաղիք և

նշանակվում է A0 կամ տորֆային հորիզոնը՝ AT: Հողագետների միջազգային միության փորձագետների

առաջարկով տորֆային հորիզոնը նշանակվում է H, անտառային փռոցաշերտը՝ O, հումուսային հորիզոնը՝ A

տառերով:Անցումային հորիզոն-աստիճանաբար անցումն է հումուսային հորիզոնից մայր ապարին և այս մասում

կատարվում են բազմաթիվ՝ հաճախ հակադիր պրոցեսներ: Լվացման երևույթը հատկանշական է անցումային

մասի վերին հորիզոնին և որոշ հողերում ուժեղ արտահայտված են (պոդզոլային): Չեզոք և թույլ հիմնային

լուծույթներով տարվում են հեշտ լուծվող աղերը: Թույլ թթու լուծույթներով տարվում են քիչ լուծվող աղերը,

իսկ ուժեղ թթու հողերում լվացման հորիզոնից տարվում են նաև Fe և Mn օքսիդները: Բացի սրանից

գրավիտացիոն ջրերի միջոցով տեղաշարժվում են մանրդիպերս մասնիկները, որի հետևանքով լվացման

հորիզոնը ձեռք է բերում մոխրի գույնի նմանվող սպիտակավուն երանգ և հստակ առանձնանում

է հողային պրոֆիլում: Նշանակվում է A2, միջազգայինը՝ E: Ստորին կեսին հատուկ կուտակումը կոչվում

է իլլյովիալ հրիզոն, պրոֆիլում առանձնացվում է առավել մուգ երանգով և մեծ խտությամբ և նշանակվում

է B-ով: Այս տառով է նշանակվում ամբողջ անցումային հորիզոնը այն հողերում, որտեղ չեն առանձնանում

լվացման և իլլուվիալ հորիզոնները:

3. Մայր ապար- C հորիզոնը տարածվում է անցումային մասից ներքև, որի վերին մասում կան

միացությունների տեսքով հողագոյացման հետքեր, որոնք այստեղ են բերվել հողի վերին հորիզոններից:

4. Արմատական ապարը նշանակում են D կամ R տառերով: Երբեմն հողագոյացնող ապարն ունենում է

քիչ հզորություն և նրա մեջ կարող է մխրճվել ներքին ապարը և

այդ դեպքում այդ ապարը կոչվում է հողափռոցային: Այսպիսին է հողերի կառուցվածքը գրունտային ջրերի

համեմատաբար խորը տեղադիրքի դեպքում:

Հողային պրոֆիլի երկրորդ տիպը հատկանշական է հիդրոմորֆ հողերին, որոնք ձևավորվում են

գրունտային ջրերի մոտ տեղադիրքի պայմաններում և նրանց ազդեցությամբ: Գրունտային ջրերը

պարբերաբար կամ մշտապես հարստցնում են հողային պրոֆիլը որոշակի քիմիական էլեմենտներով և

ստեղծում յուրահատուկ

երկրաքիմիական իրավիճակ: Հողի ջրային ռեժիմն այդ պայմաններում համապատասխանում է արտաբերվողին կամ

լճացածին: Կապիլյար բարձացման հետ մեկտեղ տեղափոխվում է տարբեր միացություններ, սակայն այն դեպքում,

երբ գրավիտացիոն ջրերի ժամանակ մակերևույթին մոտ են քիչ լուծվող միացությունները, ապա բարձրացող

գրունտային ջրերի դեպքում հակառակ պատկերն է` առավել լուծվող միցությունները գտնվում են մակերևույթին

մոտ կամ անմիջապես մակերևույթին: Այդ պատճառով հիդրոմորֆ հողերի պրոֆիլը կազմված

է առաջին հերթին շատ թե քիչ արտահայտված կուտակումային մասից և երկրորդ՝ հանքային կուտակումային

հորիզոնների համակարգից, որոնցից յուրաքանչյուրը անվանվում է գերակշռող միացության անվանումով`

սուլֆատնատրիումային, գիպսային, կարբոնատային հորիզոններ և այլն:

Այս երկու հիմնական տիպերից բացի բնության մեջ հանդիպում են բազմաթիվ անցումային տեսակներ:

Հողային պրոֆիլի առավել մանրամասն ուսումնասիրության ժամանակ հիմնական գենետիկական հորիզոններում

առանձնացնում են ենթահորիզոններ: Օրինակ պոդզոլային հողերի կուտակումներ հորիզոնում առանձնացնում են

B1, B2, B3 ենթահորիզոններ: Գենետիկական հորիզոնների անցումը միմյանցից ոչ թե գիծ է այլ շերտ: Երբեմն

անցւմը հստակ է, բայց սահմանը ելուստներով է: