Մասնակից:Արփինեեեե/Ավազարկղ1

Արփինեեեե/Ավազարկղ1

Մուհամեդ Սաիդ Աբդուլա կամ Աբդուլլա,(ապրիլի 25, 1918 – մարտ 1991)[1],Տանզանիայի Սուահիլի արձակագիր,հաճախ համարվում է սուահիլի հանրաճանաչ գրականության ռահվիրա։

Կենսագրություն

խմբագրել

Մուհամմեդ Սաիդ Աբդուլլան ծնվել է պատմական Մակունդուչիում, Զանզիբարում, Ունգուջա հարավային շրջանի ժամանակակից Կուսինի շրջանում,մուսուլմանական ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է միսիոներական դպրոցում, իսկ 1938 թվականին ավարտելուց հետո աշխատանքի է անցել Քաղաքացիական առողջապահության պետական ​​վարչությունում՝ որպես տեսուչ։ Այնտեղ նա աշխատել է որպես խմբագիր Գյուղատնտեսության դեպարտամենտի Սուահիլի տեղեկագրի համար[2]։ Աբդուլլան անցել է լրագրության 1948 թվականին և դարձել է Զանզիբարի թերթի խմբագիր։ Հետագայում նա դարձավ Ալ-Ֆալաք, Աֆրիկա Կվետու և Ալ Մահդա թերթերի խմբագրի օգնական: 1958 թվականից մինչև 1968 թվականի թոշակի անցնելը նա աշխատել է որպես «Մկուլիմա» գյուղատնտեսական ամսագրի խմբագիր։

1958 թվականին նրա գեղարվեստական ​​աշխատանքը՝ «Նախնիների տաճար»(Մզիմու Վա Վատու Վա Կալե) արժանացել է բարձրագույն պարգևների՝ Սվահիլի պատմվածքներ գրելու մրցույթում, որն անցկացվել է Արևելյան Աֆրիկայի գրականության բյուրոյի կողմից և 1960 թվականին ստեղծագործությունը հրատարակվել է որպես վեպ։ Վեպը աչքի է ընկել այն բանով, որ կտրվել է ժողովրդական ավանդույթներից, որոնք այն ժամանակ տարածված էին սուահիլի գրականության մեջ: «Նախնիների տաճար»-ը նշանավորեց Բվանա Մսայի՝ դետեկտիվ կերպարի առաջին հայտնվելը, որը երևում է նրա հետագա ստեղծագործությունների մեծ մասում[2]:Աբդուլլայի հետագա վեպերի սյուժեները աստիճանաբար դառնում էին ավելի ու ավելի բարդ: Այս սյուժեները սովորաբար ներառում էին գլխավոր հերոսի, ով պետք է պայքարի տգիտության և սնահավատության դեմ՝ հակամարտությունը լուծելու համար:

Ստեղծագործություն

խմբագրել
  • Նախնիների տաճար (Մզիմու Վա Վատու Վա Կալե), 1960
  • Ջինջիի ջրհորը (Կիսիմա չա Գինինգի), 1968
  • Աշխարհում կան մարդիկ (Դունիանի Կունա Վատու), 1973
  • Զրոյի գաղտնիքը (Սիրի յա Սիֆուրի), 1974
  • Մեկ կին, երեք ամուսին (Մկե Մմոջա Վաումե Վատատու), 1975
  • Սատանայի երեխային խնամում են (Մվանա Վա Յունգի Հուլևա), 1976
  • Բվանա Մսայի սխալը (Կոսա Լա Բվանա Մսա), 1984

Մրցանակներ

խմբագրել
  • Վահիլի Պատմվածքներ գրելու մրցույթ (1957–8), «Նախնիների տաճար»(Մզիմու Վա Վատու Վա Կալե) [1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Hoiberg, Dale H., ed. (2010). «Abdulla, Muhammed Said». Encyclopædia Britannica. Vol. I: A-ak Bayes (15th ed.). Chicago, Illinois: Encyclopædia Britannica Inc. էջեր 22. ISBN 978-1-59339-837-8.
  2. 2,0 2,1 Zúbková, Elena Bertoncini (2008). «Abdulla, Muhammed Said». In Akyeampong, Emmanuel K.; Gates, Henry Louis Jr (eds.). Dictionary of African Biography. Oxford University Press. ISBN 978-0-19-538207-5.