Արտյոմ Օհանյան/Ավազարկղ12
Պատկեր:Restart ԵՊՀ.jpg
Ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն
Հիմնադրված2018 փետրվար
ՏարածաշրջանՀայաստան
ՂեկավարԴավիթ Պետրոսյան
Կարևոր անձինքԳարիկ Միսկարյան, Տաթև Չուխուրյան, Գեղամ Ադյան, Յուրի Ավագյան, Դավիթ Սիմոնյան, Լևոն Չուկալյան և մի շարք ուսանողներ։
Կայքrestarttimes.am

Restart ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հիմնվել է մի խումբ ուսանողների կողմից` բուհական համակարգում բարեփոխումներ իրականացնելու և այդ նույն համակարգում առկա մերժելի երևույթների դեմ պայքարելու համար[1][2]:

Պատմություն խմբագրել

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ ուսանողների կողմից համալսարաններում բարեփոխումներ անելու համար: Մինչ Ռեստարտի ստեղծումը`նախաձեռնության անդամները ստեղծել էին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որը բողոքի ակցիաներ էր իրականացնում տարկետման համար։

«Ռեստարտ» նախաձեռնության նպատակն է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների, թե համալասարանների ադմինիստարցիաների համար ավելի հարմարվետ, ավելի լավ, կրթական առումով ավելի առաջադեմ համալսարաններ ունենալը[3]:

Սկզբնական ժամանակահատվածում, երբ Ռեստարտը դեռևս չուներ գրասենյակ, նախաձեռնության անդամները հավաքվում էին Չարենցի անվան այգում՝ անկախ եղանակային պայմաններից և առկա կարծրատիպերից։ Ռեստարտ նախաձեռնության շատ անդամներ նախկինում հանդիսացել են տարբեր շարժումների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ ևս, և բոլորը քաջատեղյակ էին, թե ինչպիսի ճնշումներ են իրականացվում պետական բուհերում ակտիվ ուսանողների նկատմամբ, հետևաբար, Ռեստարտ նախաձեռնության հիմնադրման պահից սկսած` պարզ էր, որ Ռեստարտը պետք է լինի նաև ուսանողների շահերը պաշտպանող նախաձեռնություն[4]։

Սկզբնական շրջանում Ռեստարտի նպատակներն էին՝

  • Բարձրաձայնել համալսարանում առկա խնդիրները, հնարավորության սահմաններում պայքարել դրանց լուծման համար,
  • Պաշտպանել ուսանողների իրավունքները,
  • Ստեղծել ուսանողական մի այնպիսի հարթակ, որտեղ ուսանողները կկարողանան ինքնակառավարման սկզբունքով կազմակերպել իրենց ազատ ժամանցը և հանգիստը, կկարողանան ստեղծել նոր նախաձեռնություններ, կունենան ինքնառեալիզացման ուսանողական միջավայր,
  • Բուհի կառավարումը դարձնել առավել թափանցիկ,
  • Բուհի վարչակազմի գործունեությունը դարձնել հաշվետու,
  • Բարձրացնել ուսանողների մասնակցայնությունը բուհի կառավարման համատեքստում։
  • Խթանել ակադեմիական ազատությունը և այլն։

Ռեստարտում առանցքային խնդիրներ համարվում են՝

  • Կրթության ոլորտի թերֆինանսավորումը՝ դրանից բխող բացասական հետևանքներով (դրամաշնորհների սղություն, բնակչության եկամտի հետ համեմատած անհամաչափ բարձր վճար, դասախոսական կազմի ցածր աշխատավարձ, տեխնիկական թերհագեցվածություն և այլն)։
  • Բուհերի վարչական ապարատի և ուսանողական խորհուրդների կուսակցականացվածությունը։
  • Անմիջականորեն իրենց վերաբերվող հարցերով որոշումներ կայացնելու գործում, ուսանողների ձևական ներգրավվածությունը, որոշումների կայացման մեջ որոշիչ ձայն չունենալը։
  • Ազատ կամարտահայտման դեպքում ուսանողների նկատմամբ կիրառվող վարչական ճնշումները։
  • Իրավական կամայականությունները։
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթություն ստանալու հավասար հնարավորությունների բացակայությունը։
  • Բուհական կոռուպցիան։
  • Դասախոսական կազմի մեթոդական ոչ արդիական լինելը, ուսումնական նյութերի անբավարարությունն ու անհասանելիությունը և, որպես հետևանք, կրթության ցածր որակը։
  • Կոմունալ արժանապատիվ պայմանների բացակայությունը։

Վերոհիշյալ իրավունքների լավագույնս իրացման և խնդիրների լուծման նպատակով «Ռեստարտ» -ի անդամները կազմավորել են «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանը և նրանց գործունեության համար հռչակել են հետևյալ սկզբունքները.[5]

  • Նախաձեռնությունը գործում է իր անդամների կամավորության հիման վրա և բաց է նոր անդամների ներգրավման համար:
  • Նախաձեռնությունը մերժում է ռասսայական, կրոնական, ազգային, սեռային, սոցիալական որևէ խտրականություն:
  • Նախաձեռնության որոշումները կայացվում են ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին համաձայն՝ առավելագույն մասնակցայնության պայմաններում և յուրաքանչյուր մասնակցի կարծիքը հաշվի առնելով:
  • Նախաձեռնության անդամների միջև աշխատանքի բաշխումը կատարվում է ըստ ունակությունների՝ հիմքում ունենալով կամավորության և պատասխանատվության սկզբունքը:
  • Նախաձեռնությունը որևէ կուսակցության չի հարում, չի ներգրավվում կուսակցական գործունեության մեջ:
  • Նախաձեռնության անունից հայտարարություններ տարածվում են նրա կողմից պաշտոնապես հայտարարված տեղեկատվական հարթակներում (կայք, ֆեյսբուքյան էջ և այլն):
  • Նախաձեռնությունը բաց է համագործակցության, միևնույն արժեքները կրող և հռչակված սկզբունքներին չհակասող ցանկացած սուբյեկտի աջակցության համար:

Ակցիաներ խմբագրել

2018 թվականի փետրվարի 9-ին «Ռեստարտ»-ի անդամները կազմակերպել էին զուգարանի թղթի բարեգործական հավաք՝ ԵՊՀ գրադարանի բակում։ Ակցիան միջոց էր` ուսանողների բողոքն արտահայտելու, քանի որ նրանց պնդմամբ՝ համալսարանը չի ապահովում ուսման վարձավճարներին համապատասխան ծառայություններ[6]:

Հիմնադրամ խմբագրել

Ռեստարտ գիտակրթական-բարեգործական հիմնադրամի գլխավոր նպատակներից է աջակցել բարձր առաջադիմության կամ մոտիվացված այն ուսանողների, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ և դժվարանում են վճարել իրենց ուսման վարձերը։ Ռեստարտ հիմնադրամը չի ստեղծվել միայն ուսման վարձերի հատուցման նպատակով․ Ռեստարտ հիմնադրամը, կարևորելով ուսանողների քաղաքացիական ակտիվությունը և ուսանողների նեղ մասնագիտական գիտելիքները, հայտարարել է դրամաշնորհներ հետազոտությունների, ուսումնասիրությունների և այլ աշխատանքների համար։

Այժմ, հիմնադրամի թե՛ փորձագիտական խումբը, թե՛ կառավարող մարմինը հանդիսանում է Ռեստարտ գիտակրթական-բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Խորհրդում հրավիրված են այնպիսի անհատներ, ովքեր կայացած են կրթության և գիտության ոլորտներում, ներգրավված են եղել քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում և խմբերում։ Այսինքն՝ Ռեստարտ հիմնադրամը թե՛ ակտիվիզմը և թե՛ գիտական և կրթական պոտենցիալը խթանող հոգաբարձուների խորհուրդ և փորձագիտական խումբ է։

Հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակների, դրամաշնորհների և դրամական միջոցների տրամադրման  չափանիշները և չափորոշիչները մշակված են հիմնադրամի հոգաբարձուների խորհրուրդի կողմից[7]։

Արտաքին հղումներ խմբագրել

«Ռեստարտ Թայմս»-ի պաշտոնական կայքէջ։ խմբագրել

«Ռեստարտ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ Ռեստարտ» շարժումը, որի նպատակն է ․․․». hetq.am. 08:02, 23 փտր․ 2018. Վերցված է 20.06.2019-ին.
  2. «Ռեստարտ նախաձեռնությունը հիմնվել է մի խումբ ուսանողների կողմից` բուհական համակարգում բարեփոխումներ ...». restarttimes.am. Վերցված է 21.06.2019-ին.
  3. «(ԵՊՀ) մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ Ռեստարտ» շարժումը, որի նպատակն է բարձրաձայնել և․․․». 08:02, 23 փտր 2018. Վերցված է 21.06.2019-ին.
  4. «Սկզբնական ժամանակահատվածում, երբ Ռեստարտը դեռևս չուներ գրասենյակ, նախաձեռնության անդամները հավաքվում էին...». Վերցված է 21.06.2019-ին.
  5. «Վերոհիշյալ իրավունքների լավագույնս իրացման և խնդիրների լուծման նպատակով մենք կազմավորում են․․․». 13 Փետրվար 2018 | 19:20. Վերցված է 21.06.2019-ին.
  6. ««ԵՊՀ Ռեստարտ»-ի անդամները զուգարանի թղթի բարեգործական հավաք էին կազմակերպել...». 08:02, 23 փտր 2018. Վերցված է 21.06.2019-ին.
  7. «Ռեստարտ գիտակրթական-բարեգործական հիմնադրամի գլխավոր նպատակներից է աջակցել բարձր առաջադիմության կամ մոտիվացված այն ուսանողների...». Վերցված է 21.06.2019-ին.