Մադաթաշեն գյուղի նախկին անվանումներն էին՝ Ալամագոմեր, նաև Ալամանց գոմեր, Մատաթքյանդ, Մադաթքենդ։ 1998 թ․ վերանվանվել է Մադաթաշեն։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Քիրս լեռնագագաթի (2725 մ) դեպի հյուսիս-արևելք ձգվող լեռնաճյուղերի լանջի հարթվայրային մասում, Վարանդա գետակի աջ կողմում, Ստեփանակերտ քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք։

Կլիման մեղմ, տաք, կիսախոնավ է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամառները տաք են, ձմեռները՝ մեղմ և ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600մմ։

Մադաթաշեն գյուղը նախկինում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ հետագայում՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Գյուղի հիմնադրվել է 1710 թ․, սակայն ունի ավելի հին պատմություն, ինչի մասին վկայում են գյուղից 500մ դեպի հարավ-արևելք պահպանված