Մասնակից:Արսեն1997/Ավազարկղ

                                                        Ապրիլի 24' '

Աշխարհը գիտի հայերի վիշտը, Բարբարոս թուրքի հասցրած ցավը, Գիտի տանջանքը եւ տառապանքը, Դարեր շարունակ պարսիկի լուծը, Երանի նրան, ով որ չի տեսել Զարհուրանքը այդ: էմիր փաշայի, շապուհ արքայի Ըմբոստացումը Հայաստանի դեմ, թուրք-սելջուկների ատելությունը Ժողովուրդ ջնջեւ եւ ոչնչացրեց Իմաստուն հայ ազգային գիրը: Լսեց աշխարհը, Խորհեց, մտածեց, բայց պատասխանը Ծունկի չբերեց եւ չպարտադրեց Կիսվայրենի թուրք ժողովրդին: ՀԱՅ ժողովրդի պատմությունը հին Ձյունի պես հալվել, սակայն գոլորշին վեր է բաձրացել Ղարսի, Էրզրումի կարոտն իր հետ Ճամփա է ընկել եւ համոզված է՝ Մի օր կհասնի հողին հայրենի: Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ Նահատակների թախիծն է կանչում, Շշուկներ լսվում եւ աղաչանքներ, Որ Անին փրկեն, Չթողնեն թուրքին, Պետությունը մեր խայտառակ չանեն: Ջարդը եղել է 1915 թվին, Ռազմիկը ամեղ քնած էր թախտին, Սակայն այդ օրը թուրքը կատաղել Վարար մի գետ էր արյունով սարքել: Տարիներ անցնեն եւ գուցե դարեր, Րոպե ու վայրկյան այդ չի մոռացվել, Ցավը տանջում է, սպին չի անցել, Ու Հայաստանը դեռ չի լավացել: Փոքր ազգ ենք մենք Քարից էլ կարծր, Եվ այդքան տանջանք, ոնց ենք դիմացել, Օտարական ենք ամբողջ աշխարհում, Ֆիլմը «Արարատ» այդ է վկայում…