Մասնակից:Արշակ Սարյան/Ավազարկղ

2004 թ.-ի ապրիլի 1-ին Գյումրիում բացվում է §Ջղեր Խաչիկ¦ հումորի թատրոնը (գեղ. ղեկավար և հիմնադիր՝ Ա.Սարյան): Անդրանիկ ներկայացումը կայացել է 2004 թ.-ի սեպտեմբերին՝ Գր. Տեր-Գրիգորյան §Թռչնակը վանդակում¦ ¥բեմ. Լևոն Մութաֆյանի):

Արդեն հաջորդ՝ 2005 թ.-ին թատրոնում բեմադրվում և մարզերում, ինչպես նաև Գյումրի քաղաքում ներկայացվում է Արամայիս Սահակյանի և Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունների հիման վրա գրված §Ա˜խ, Ջղեր, Ջղեր¦, ըստ Գոգոլի §Ռևիզորի¦՝ §Մամոնայի գերիները¦ և Գր. Տեր-Գրիգորյանի §Ա˜խ, ներվեր, ներվեր¦ գործերը:

2005-2006 թթ. Շիրակի մարզի §Ցայգ¦ հեռուստաընկերությամբ հեռարձակվում է թատրոնի առաջին հեռուտատեսային նախագիծը՝  §Ուրախոտ Գյումրի¦ սիթքոմը:

2007-2010 թթ. թատրոնի խաղացանկում տեղ են գտնում Ա.Խնկոյանի առակի մոտիվներով բեմադրված §… ժողովը¦, Մ.Զադորնովի §Խարչո եմ ուզում¦, Ս.Բեքեթի անտիդրամայի մոտիվներով  §Գոդոյին սպասելիս¦, ինչպես նաև մանուկների համար բեմադրված Հ.Հովհաննիսյանի §Օպերացիա §Նոր տարի¦¦ և §Ծախված խրատը¦ ներկայացումները: Նշված ներակայցումներով թատրոնը բազմիցս հանդես է եկել ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հարապետության ողջ տարածքում:

Թատերական և հեռուստատեսային նախագծերի հետ զուգընթաց թատրոնը իրականացրել է տարաբնույթ միջոցառումների կազմակերպում, կորպորատիվ հանդիսությունների վարում և նկարահանում:

2010 թ.-ին թատրոնը տեղափոխվում է Երևան՝ վերանվանվելով §Գյումրվա հումորի թատրոն¦: Թատերական ներկայացումներին զուգահեռ (ինչպես օրինակ՝ Ս.Խալաթյանի §40 օր համբառնալուց առաջ¦, Կլոդ Մանյեի §Օսկար¦, Մ.Զադորնովի §Վաճառեք ձեր ամուսնուն¦) թատրոնում ձևավորվում և գործում է թատերական ստուդիա:

2018 թ.-ի հոկտեմբերին ընկերությունը կրկին անվանափոխվում է՝ §Գհթ քոլեջ-ստուդիա¦: