Մասնակից:Արմինե Վարդազարյան/Ավազարկղ

Էլեոնորա Շառլոտ Վրանգել

խմբագրել

Կենսագրություն և ստեղծագործություն

խմբագրել

Էլեոնորա Շառլոտ Վրանգելը ծնվել է 1770 թվականին Ստոկհոլմում։ Նա գաղտնի խորհրդական Անդերս Ռեյնհոլդ Վրանգելի և կոմսուհի Էլեոնորա Մարիանա Բարնեկովի դուստրն էր[1]։

Հայտնի չէ, թե երբ է Շառլոտ Վրանգելը սկսել զբաղվել գրական գործունեությամբ։ 1798 թվականին նա նամակ է գրում Աննա Մարիա Լենգրենին, որով նա հիանում էր՝ խնդրելով դառնալ իր դաստիարակը։ Աննա Մարիան քաղաքավարի կերպով մերժեց խնդրանքը, և ապագայում, նրա և Շառլոտայի միջև հետագա շփումներ չեղան: Բացի այդ, տեղեկություններ են պահպանվել, որ 1807 թվականին Մագդալենա Սիլվերստոլպեն ներկա է եղել, երբ Շառլոտան կարդացել է իր «Լյուդվիգ ֆոն Մանսֆելդտ» վեպը։ Սակայն այս վեպը չի տպագրվել[1]։

Հետագա տարիների ընթացքում Շառլոտան հրատարակեց իր մի քանի բանաստեղծություններ «Ch. Wr.» գրկան կեղծանվամբ։ 1812 թվականին նա գրեց իր առաջին մեծածավալ ստեղծագործությունը՝ էպիկական պոեմ Օդինի դստեր՝ Գեֆիոնի մասին, որտեղ նա աստվածուհուն ներկայացնում էր որպես Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի «մայր»[2]։Շարլոտան իր ստեղծագուրծությունը  ուղարկեց Եսայիաս Թեգներին, և նա պատասխանեց մանրամասն նամակով, որտեղ քննադատում էր բանաստեղծուհուն հեկզամետր օգտագործելու համար[1]։

1813 թվականին Շառլոտան և իր ընտանիքը տեղափոխվեցին Ուփսալա, որտեղ նրանց տունը դարձավ տեղական գրական կյանքի կենտրոնը։ Ուփսալայում Շառլոտան մտերմացավ Պեր Դանիել Ամադեուս Ութերբումի հետ և նրա հորդորով հրապարակեց իր բանաստեղծությունը՝ անտեսելով Թեգների քննադատությունը[1]։ Բանաստեղծությունը հաջողություն ունեցավ. Բացի այդ, Շառլոտան հայտնի էր նամակներ գրելու արվեստով, ինչի շնորհիվ նրան համեմատում էին տիկին դը Սևինի հետ[3]։

1795 թվականին Շառլոտ Վրանգելը ամուսնացավ բարոն Գուստաֆ դ'Ալբեդյուլի հետ, ով դիվանագետ էր։ Նրանք ունեցան երեք երեխա։ Շառլոտ դ'Ալբեդյուիլը մահացել է 1835 թվականին Ստոկհոլմում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Svenskt kvinnobiografiskt lexikon
  2. Marc Shell Islandology: Geography, Rhetoric, Politics. — Stanford University Press, 2014. — P. 14.
  3. Albedyhll, baron Gustaf d’ // The Biographical Dictionary of the Society for the Diffusion of Useful Knowledge. — Longman, Brown, Green, and Longmans, 1842. — Т. 1. — P. 641.

Հղումներ

խմբագրել
  • Brita Planck. «Eleonora Charlotta d'Albedyhll». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • O. Wieselgren. «Eleonora Charlotta d'Albedyhll (f. Wrangel)». Svenskt biografiskt lexikon (շվեդերեն).