Մասնակից:Արմինե Կարապետյան/Ավազարկղ

Սիմպսոն Դեզերտ, ամենամեծ ազգային պարկը Կվինսլենդում՝Ավստրալիա:Նրա տարածքը կազմում է 10 120 կմ²:Պարկը գտնվում է Բրիսբենից 1495 կմ հեռու: Պարկի ավազահողերը քամու շնորհիվ տեղաշարժվում են հյուսիսարևմտյան ուղղությամբ: Նրանց երկարությունը տատանվում է 1-ից 200 կմ-ի սահմաններում:Անձրևային սեզոնում կազմավորվում են հսկայական ջրատարներ,որոնց չորացումից հետո այստեղ ծաղկում են լայնածավալ ծաղկի դաշտեր: Ազգային պարկում կլիման չորային է: Ամռանը օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 50°С: Տարածքը հիմնականում ծածկված է ոչ մեծ ծառերով և թփերով,որոնց մեջ գերակշռում է խոտերի spinifex սեռը: Ազգային պարկում ապրում են կաթնասուններ,սողուններ և 180 տեսակից ավելի թռչուններ: