Մասնակից:ԱրմինեԱ/Ավազարկղ

Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը (ՀՖԲԻԻ), հիմնադրվել է 2013 թվականի մայիսի 24-ին` Փարիզում հայկական և ֆրանսիական կառավարությունների օժանդակությամբ ստորագրված հուշագրով: Համագործակցելով Ֆրանսիայի ինժեներական ինստիտուտների հետ` ՀՖԲԻԻ-ին նպատակ ունի Հայաստանում ձևավորելու ֆրանսիական ինժեներական կրթական համակարգ` կիրառելով միջազգայնորեն ճանաչված ֆրանսիական առաջադեմ փորձն այս ոլորտում, ժամանակակից նորարարական ծրագրերը և եվրոպական չափանիշները` այսպիսով ձևավորելով նաև տարածաշրջանային նշանակության ինժեներական կրթական կառույց Հայաստանում: Ինստիտուտն առաջարկում է բակալավրի և մագիստրոսի կրթություն հետևյալ մասնագիտություններով. • Ճարտարապետություն և դիզայն • Քաղաքաշինություն և շինարարական նոր տեխնոլոգիաներ • Ենթակառուցվածքների ինժեներիա • Ֆինանասական ինժեներիա • Հեռահաղորդակցություն և տեղեկատվության կառավարում: ՀՖԲԻԻ-ն ապահովում է. • բարձրագույն կրթություն ֆրանսիական կրթական մոդելին համապատասխան • ուսանողների փոխանակման ծրագրեր • տարածաշրջանում և Եվրոպայում պահանջված մասնագիտություններ • աշխատանքային պրակտիկա թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում • շարունակական կրթական համակարգ (LPFA ->ISIFA, EuropeanCollege ->ISIFA) • դասախոսական անձնակազմ ընտրված ֆրանսիական գործընկերների կողմից • ֆրանսիայից ժամանած դասախոսներ (HEI – ISIFA, ECL – ISIFA, ENTP – ISIFA, EBTP - ISIFA) ՀՖԲԻԻ –ի պաշտոնական գործընկերներն են. • ASIFA- BTP քաղաքացիական շինարարության ֆրանս-հայկական ինստիտուտի ստեղծման ու կայունության աջակցության ասոցիացիան • VINCI հիﬓադրամը • Artelia հիﬓադրամը: Կրթական գործընկերներն են. • ECL – Լիոնի կենտրոնական համալսարանը, • HEI – Լիլի ինժեներական բարձրագույն ինստիտուտը, • ENTPE – Հասարակական աշխատանքների պետական ազգային ինստիտուտը, • ECM- Մարսելի կենտրոնական համալսարան, • խոշոր կազմակերպությունների ներքո գործող Վենսենի քոլեջը:

Այլ մանրամասները տե՛ս www.isifa.am կայքում

ՀՖԳԲԻԻ

խմբագրել