Մասնակից:Արմեն Թադեւոսյան/Ավազարկղ

Վան-ասորեստանյան պատերազմներ, տեղի են ունեցել Վանի թագավորության և Ասորեստանի միջև Ք․ա․ 9-7-րդ դարերում։

Ք․ա․ 9-րդ դար խմբագրել

Վան-ասորեստանյան պատերազմները սկսվում են Վանի թագավորության հիմնադրմամբ։ Ք․ա․ 859թ․ Սալմանասար I I I ֊ ը մեծ ուժերով հարավից արշավում է Վանի թագավորության վրա։ Ավերվում է սահմնանամերձ Սուգունիա բերդաքաղաքը և ևս 14 բնակավայրեր։ Ասորեստանի զորքերը հասնում են Վանա լիճ։

Երկու տարի անց ասորեստանյան բանակը Վանի թագավորության վրա է հարձակվում հյուսիս-արևմուտքից, գրավում և ավերում է Արծաշքուն, ինչպես նաև Արամալի երկրամասի բազմաթիվ բնակավայրեր։